Կրյուշոն (ֆր.՝ cruchon՝ «սափորիկ»), սառը աղանդերային ալկոհոլային ֆրանսիական խմիչք՝ պատրաստված խաղողի գինուց, կոնյակից, լիկյորից, շամպայնից, թարմ կամ կոնսերվացված մրգերից ու հատապտուղներից[1]։

Կրյուշոն
Ենթատեսակըմպելիք
Ծագման երկիր Ֆրանսիա

Տեսակներ խմբագրել

Որոշ կրյուշոնների բաղադրության մեջ օգտագործում են նաև սիդր, հանքային կամ գազավորված ջուր[2]։ Որպես կանոն, կրյուշոն են անվանում ելակից, խնձորից, բալից, կիտրոնից պատրաստված խմիչքները։

Այս ըմպելիքը համարվում է միջին թնդության ալկոհոլային խմիչք՝ 9 % սպիրտի պարունակությամբ։ Գոյություն ունեն նաև կրյուշոնի պատրաստման քիչ ալկոհոլային և առանց ալկոհոլի տեսակները։

Պատրաստելու համար անհրաժեշտ է 3-5 լիտրանոց անոթ, հատուկ գդալ և 6-12 բաժակ։

Մատուցում խմբագրել

Կրյուշոնը հրամցնում են սառը՝ 8-10 °C վիճակում ապակե կամ բյուրեղապակե հատուկ անոթներով։ Սառույցը մատուցվում է առանձին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Крюшон // Краткая энциклопедия домашнего хозяйства / под ред. А. И. Ревина. — М.: Советская энциклопедия, 1960. — Т. 1. — С. 305. — 770 с.
  2. Л. С. Кучер, Л. М. Шкуратова Технология приготовления коктейлей и напитков. — Академия, 2005. — (Учебное пособие).

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել