Կրեշիմիր Չոսիչ (խորվ.՝ Krešimir Ćosić, 26 նոյեմբերի, 1948, Զագրեբ, Հարավսլավիա - 25 մայիսի, 1995, Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ), հարավսլավացի խորվաթ[3][4][5] բասկետբոլիստ և բասկետբոլի մարզիչ։ Խաղացել է կենտրոնականի դիրքում։ Հանդես է եկել «Զադար», «Բրեստ» (Լյուբլյանա), «Վիրտուս» (Բոլոնյա), «Ցիբոնա» ակումբների և Բրիգամ Յանգի համալսարանի թիմի կազմում, ինչպես նաև խաղացել է Հարավսլավիայի ազգային հավաքականում։ Օլիմպիական չեմպիոն (1980) է, աշխարհի կրկնակի չեմպիոն (1970, 1978) և Եվրոպայի եռակի չեմպիոն (1973, 1975, 1977)։ Բասկետբոլի փառքի սրահի անդամ է 1996 թվականից։

Կրեշիմիր Չոսիչ
Kresimir Cosic

Դիրքը Կենտրոնական
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 26, 1948(1948-11-26)[1]
Ծննդավայր Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Մահացել է մայիսի 25, 1995(1995-05-25) (46 տարեկան) կամ մարտի 25, 1995(1995-03-25)[2] (46 տարեկան)
Վախճանի վայրը Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ
Ազգություն խորվաթ
Հասակ 211 սմ
Քաշ 96 կգ
համալսարան Բրիգամ Յանգի համալսարան (1970-1973)
Դրաֆթ 84-րդ (5-րդ փուլ)
Դրաֆթի տարի 1973
Դրաֆթ ակումբ Լոս Անջելես Լեյքերս
Կարիերայի պատմություն
  • Հարավսլավիա Զադար (1965-1969)
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բրիգամ Յանգ Կուգարզ (1970-1973)
  • Հարավսլավիա Զադար (1973-1975)
  • Հարավսլավիա Բրեստ (Լյուբլյանա) (1976-1978)
  • Իտալիա Վիրտուս (Բոլոնյա) (1978-1980)
  • Հարավսլավիա Ցիբոնա (1980-1983)
Մեդալներ
Օլիմպիական խաղեր
Արծաթ Մեխիկո 1968 Հարավսլավիայի հավաքական
Արծաթ Մոնրեալ 1976 Հարավսլավիայի հավաքական
Ոսկի Մոսկվա 1980 Հարավսլավիայի հավաքական
Աշխարհի առաջնություն
Արծաթ Մոնտեվիդեո 1967 Հարավսլավիայի հավաքական
Ոսկի Լյուբլյանա 1970 Հարավսլավիայի հավաքական
Արծաթ Պուերտո Ռիկո 1974 Հարավսլավիայի հավաքական
Ոսկի Ֆիլիպիններ 1978 Հարավսլավիայի հավաքական
Եվրոպայի առաջնություն
Արծաթ Իտալիա 1969 Հարավսլավիայի հավաքական
Արծաթ Արևմտյան Գերմանիա 1971 Հարավսլավիայի հավաքական
Ոսկի Իսպանիա 1973 Հարավսլավիայի հավաքական
Ոսկի Հարավսլավիա 1975 Հարավսլավիայի հավաքական
Ոսկի Բելգիա 1977 Հարավսլավիայի հավաքական
Բրոնզ Իտալիա 1979 Հարավսլավիայի հավաքական
Արծաթ Չեխոսլովակիա 1981 Հարավսլավիայի հավաքական

Կենսագրություն

խմբագրել

Կրեշիմիր Չոսիչը ծնվել է 1948 թվականի նոյեմբերի 26-ին Զագրեբում, հասակ է առել Զադարում, որտեղ «Զադար» բասկետբոլային ակումբում սկսել է իր կարիերան։ 1960-ական թվականների վերջին «Զադարը» եղել է Հարավսլավիայի առաջնության ուժեղագույն թիմը, երեք անգամ հաղթել է երկրի առաջնությունում, իսկ 1968 թվականին հասել է մինչև Եվրոլիգայի կիսաեզրափակիչ։ 1970 թվականին Կրեշիմիր Չոսիչն ընդունվել է ամերիկյան Բրիգամ Յանգի համալսարան և հետագա երեք մրցաշրջանների ընթացքում մեծ հաջողությամբ խաղացել է համալսարանի թիմում։ Նա դարձել է առաջին օտարերկրացին, որ ընդգրկվել է ԱՄՆ ուսանողական առաջնության խորհրդանշական հավաքականում. այդ պատվին նա արժանացել է երկու անգամ՝ 1972 և 1973 թվականներին[6]։ Համալսարանն ավարտելուց հետո Չոսիչը հրավիրվել է խաղալու ամերիկյան պրոֆեսիոնալ ակումբներում, սակայն նա նախընտրել է վերադառնալ հայրենիք, որտեղ շարունակել է խաղալ «Զադարում», ապա տեղափոխվել է Լյուբլյանայի «Բրեստ» ակումբ։ Դրանից հետո նա խաղացել է Իտալիայի Բոլոնյա քաղաքի «Վիրտուս» ակումբում, ապա տեղափոխվել է «Ցիբոնա» ակումբ, որի կազմում խաղացել է մինչև 1983 թվականը, երբ ավարտել է խաղացողի կարիերան։

 
Կրեշիմիր Չոսիչի կիսանդրին Միրոգոյ գերեզմանատանը

Կրեշիմիր Չոսիչը համաշխարհային ճանաչման է արժանացել Հարավսլավիայի ազգային հավաքականում հանդես գալու շնորհիվ։ Հավաքականի կազմում նա մասնակցել է 303 խաղի։ Նա չորս անգամ անընդմեջ մասնակցել է Օլիմպիական խաղերի, 1980 թվականին դարձել է օլիմպիական չեմպիոն, երկու անգամ արժանացել է արծաթե մեդալների։ Ընդհանուր առմամբ իր կարիերայի ընթացքում նա մասնակցել է աշխարհի չորս առաջնությունների և Եվրոպայի ութ առաջնությունների, որոնց ընթացքում արժանացել է հինգ ոսկե, հինգ արծաթե և մեկ բրոնզե մեդալների։

Խաղացողի կարիերան ավարտելուց հետո Կրեշիմիր Չոսիչը աշխատել է որպես մարզիչ։ Գլխավորելով «Օլիմպիա» և «Ցիբոնա» ակումբները՝ նա հինգ անգամ հաղթել է Հարավսլավիայի ազգային առաջնությունում։ Նա եղել է նաև իտալական «Վիրտուս» (Բոլոնյա) և հունական ԱԵԿ (Աթենք) ակումբների մարզիչը։ Չոսիչի գլխավորությամբ Հարավսլավիայի հավաքականը 1986 և 1987 թվականներին արժանացել է աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալների։ Չոսիչի կողմից կազմված թիմը 1988 թվականի Օլիմպիական խաղերում արժանացել է արծաթե մեդալի։

Մարզական կարիերան ավարտելուց հետո Կրեշիմիր Չոսիչը աշխատել է ԱՄՆ-ում Խորվաթիայի դեսպանատանը[7][8]։ Կրեշիմիր Չոսիչը մահացել է քաղցկեղից 1995 թվականի մայիսի 25-ին Բալթիմորում։ Թաղված է Զագրեբում՝ Միրոգոյ գերեզմանատանը։ Մահվանից մեկ տարի անց Կրեշիմիր Չոսիչն ընդգրկվել է Մասսաչուսեթսի Բասկետբոլի փառքի սրահում՝ դառնալով այդ պատվին արժանացած երրորդ օտարերկրացին։ 2007 թվականին նա ընդգրկվել է նորաստեղծ Բասկետբոլի փառքի սրահում։ Կրեշիմիր Չոսիչի անունն է կրում Խորվաթիայի բասկետբոլի ազգային գավաթը, ինչպես նաև Զագրեբի հրապարակներից մեկը։

Նվաճումներ

խմբագրել

Թիմային

խմբագրել
  • Հարավսլավիայի չեմպիոն (6) - 1965, 1967, 1968, 1974, 1975, 1982
  • Հարավսլավիայի գավաթակիր (4) - 1970, 1981, 1982, 1983
  • Իտալիայի չեմպիոն (2) - 1979, 1980
  • Գավաթակիրների գավաթի առաջնության հաղթող (1) - 1982
  • Օլիմպիական չեմպիոն (1) - 1980
  • Աշխարհի չեմպիոն (2) - 1970, 1978
  • Եվրոպայի չեմպիոն (3) - 1973, 1975, 1977
  • Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (2) - 1968, 1976
  • Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր (2) - 1967, 1974
  • Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր (3) - 1969, 1971, 1981
  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (1) - 1986 (որպես մարզիչ)
  • Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (2) - 1979, 1987 (որպես մարզիչ)

Անձնական

խմբագրել
  • Եվրոբասկետի ամենաարժեքավոր մարզիկ (1971, 1975),
  • Խորվաթիայի տարվա մարզիկ (1980),
  • Ընդգրկվել է ՖԻԲԱ պատմության 50 խոշորագույն խաղացողների ցանկում (1991),
  • Ընդգրկվել է Մասաչուսեթսի Բասկետբոլի փառքի սրահում (1996),
  • Ընդգրկվել է Բասկետբոլի փառքի սրահում (2007),
  • Ընդգրկվել է Եվրոլիգայի զարգացման գործում ամենամեծ ներդրումն ունեցած 50 անձանց ցանկում (2008)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p.
  2. 2,0 2,1 Find A Grave — 1996.
  3. «Croatian Basketball Hall of Fame». www.eurobasket.com.
  4. «The Krešimir Ćosić Hall». www.dalekovod.hr.
  5. «Famous people born in Zadar / Krešimir Ćosić». www.tzzadar.hr. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
  6. «The Naismith Memorial Basketball Hall of Fame — Kresimir Cosic». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
  7. «A Dalmatian Sensation». www.sportsillustrated.cnn.com. 1995 թ․ հունիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2012-12-02-ին. Վերցված է 2016-04-21-ին.
  8. «National Hero». www.ldschurchnewsarchive.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրեշիմիր Չոսիչ» հոդվածին։