«Կռունկ» կոմիտե, հասարակական-քաղաքական կազմակերպություն Լեռնային Ղարաբաղում, որը Հայաստանի ԽՍՀ-ում գործող «Ղարաբաղ» կոմիտեի հետ զուգահեռ կազմակերպել է արցախահայության ազատագրական պայքարը՝ նպատակ ունենալով ԼՂԻՄ-ը դուրս բերել Ադրբեջանական ԽՍՀ կազմից ու վերամիավորել Հայկական ԽՍՀ-ին։

Փետրվարի 13-ի Ստեփանակերտի ցույցը

Պատմությունը

խմբագրել

1988 թվականի փետրվարի 13-ի ցույցի ժամանակ չստանալով ԼՂԻՄ մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կևորկովի համաձայնությունը միանալու հանրահավաքին ու տալ կոնկրետ պատասխաններ՝ Արկադի Մանուչարովը առաջարկեց, որ ժողովրդի կողմից առաջադրվեն ակտիվիստներ, ովքեր կկառավարեն ցույցերն ու շարժումը։ Բազմության կողմից մի քանի ցանկ կազմվեց, որտեղից կրկնվող անունները հեռացնելով ստեղծվեց 66 հոգուց բաղկացած ցուցակ։ Ըստ Համլետ Գրիգորյանի հուշերի՝ կազմկոմիտեի կազմ ընտրվեցին 11-ը[1]

Ըստ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարանի՝ կազմկոմիտեի անդամ ընտրվեց 13 մարդ՝

Անվանումը

խմբագրել

Քանդակագործ Արմեն Հակոբյանի առաջարկությամբ կոչվել է «Կռունկ», որը բացի խորհրդանշական թռչունի անունից նաև հապավում էր՝ Լեռնային Ղարաբաղի Հեղափոխական Կառավարման Կոմիտե (Комитет революционного управления Нагорного Карабаха)։

Կառուցվածքը

խմբագրել

Ծրագիրն ու կանոնադրությունը մշակել են Գեորգի Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը[2]։

Հանձնաժողովներ

Հանրահավաքների կազմակերպման բաժին․

Կարգախոսների ստեղծման բաժին․

  • Էդ. Ղազարյան
  • Ա. Հակոբյան
  • Հ. Զաքարյան

Ֆինանսների բաժին․

Նկարահանումների, տեսաժապավենների, լուսանկարների պահպանման բաժին․

  • Ա.Նազարյան
  • Մ. Բալայան
  • Ս. Ասրյան
  • Բ. Կարապետյան

Միգրացիայի և էմիգրացիայի բաժին․

Քաղաքական հարցերի բաժին․

Լրատվության բաժին․

  • Հ. Բեգլարյան
  • Վ. Հակոբյան
  • Գ. Գաբրիելյան

Հասարակական կապի պահպանման բաժին․

  • Յու. Ջահանգիրյան
  • Ա. Լաչինյան
  • Մ. Բաղդասարյան
  • Ռ. Բաղդասարյան
  • Կ. Բարսեղյան և ուրիշներ

Անվտանգության բաժին․

  • Վ. Գևորգյան
  • Է. Հայրապետյան
  • Ս. Ծատրյան
  • Ռ. Անանյան
  • Բորիս Առուշանյան
  • Օ. Մելքումյան
  • Է. Շահրամանյան

Քարտուղարություն․

  • Ս. Խատատրյան
  • Կ. Օհանջանյան
  • Կ. Անդրյան։

Գործունեությունը

խմբագրել

1988 թվականի մարտի 1-ին Ա. Մանուչարովի և Ռ. Քոչարյանի կոչով դադարեցվել է գործադուլը, մարտի 6-ին Սումգայիթի ցեղասպանության զոհերի հիշատակին և հանրահավաք է կազմակերպվել Ստեփանակերտի հուշահամալիարմ։ Մարտի 8-ին Ռ. Քոչարյանի զլխավորությամբ 7 հոգուց բաղկացած պատվիրակությունը Մոսկվայում հանդիպել է Եգոր Լիգաչովի և Անատոլի Պրիմակովի հետ. ներկայացրել սումգայիթյան ցեղասպանության շարժառիթները և կազմակերպիչներին։ «Կռունկ» կոմիտեի կազմակերպած ցույցի մասնակիցների ճնշմամբ մարտի 17-ին կայացել է կուսակցության մարզկոմի պլենումը, որոշում է ընդունվել՝ խնդրել ԽՄԿԿ ԿԿ-ին դրականորեն լուծել ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ին վերամիավորելու հարցը։

Խորհրդի անկումը

խմբագրել

1988 թվականի մարտի 24-ին Ադրբեջանական Գերագույն խորհրդի որոշմամբ Կռունկ կոմիտեն համարվում էին օրենքից դուրս, իսկ նրա անդամների դեմ սկսվում են հետապնդումներ։ Կոմիտեն անցել է ընդհատակ, 1988 թվականի հուլիսի 29-ին տրոհվել է, ստեղծվել են տնօրենների խորհուրդը և «Միացում» շարժումը[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Գրիգորյան, Համլետ (2020 թ․ փետրվարի 28). «Մեկ գիշերվա պատմություն». Ազատ Արցախ Հանրապետական Թերթ. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 27-ին.
  2. 2,0 2,1 Քոչարյան, Ռոբերտ (2019). Կյանք և ազատություն. Երևան. ISBN 978-9939-0-2957-3.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։