Մաքսիմ Միրզոյան

քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մաքսիմ Միքայելի Միրզոյան (հուլիսի 19, 1947(1947-07-19), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 30, 2020(2020-10-30)), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[1]։

Մաքսիմ Միրզոյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 19, 1947(1947-07-19)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 30, 2020(2020-10-30) (73 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Արցախ
ԿրթությունԱդրբեջանի ճարտարապետության և շինարարության համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Մաքսիմ Միրզոյանը ծնվել է 1947 թվականի հուլիսի 19-ին Ստեփանակերտ քաղաքում։ 1965 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 3 միջնակարգ դպրոցը։ 1966 թվականին ընդունվել է Ադրբեջանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետը։ 1971 թվականին եղել է «Սևանշին» տրեստի ավտոհավաքակայանի ավագ դիսպետչեր, գլխավոր մեխանիկ, այնուհետև շահագործման բաժնի պետ։

1975-1978 թվականներին եղել է Ստեփանակերտի ՄՏՄՎ-ի գլխավոր ինժեները։ 1977-1991 թվականներին չորս անգամ անընդմեջ ընտրվել է Ստեփանակերտի քաղաքային խորհրդի պատգամավոր։ 1978-1979 թվականներին եղել է Ստեփանակերտի Առողջապահական և Աշխատանքի Տեսչական Մարմնի շահագործման բաժնի պետ։ 1979-1988 թվականներին եղել է Ստեփանակերտի Աշխատանքի Տեսչական Մարմնի 2718 ավտոշարասյան պետ։

Եղել է արցախյան շարժման գլխավոր կազմակերպիչներից մեկը[2][3]։ Քառասուն անգամից ավել մասնակցել է միջազգային կոնֆերանսների՝ կապված ղարաբաղյան խնդրի հետ, որից վեցը՝ Դորտմունդյան կոնֆերանսներին։ Երեսունհինգ անգամ հանդիպել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի և ԽՍՀՄ կառավարության գրեթե բոլոր անդամների հետ։

1988 թվականից մինչև 1991 թվականի նոյեմբերը եղել է Ստեփանակերտի քաղգործկոմի նախագահ։ 1988 թվականին ընտրվել է «Կռունկ» կոմիտեի տնօրենների խորհրդի անդամ։ 1989 թվականին ընտրվել է Արցախի Ազգային խորհրդի անդամ։

1991 թվականի դեկտեմբերի 28-ին Աստղաշենի թիվ 29 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր[4]։ Եղել է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։

1992 թվականին եղել է Արցախի Հանրապետության կառավարության արտաքին կապերի բաժնի վարիչ։ 1992-1995 թվականներին եղել է Արցախի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի խորհրդական։

1995-1996 թվականներին եղել է Հայ Հեղափոխական Դաշնակցության «Արցախ» հիմնադրամի գործադիր տնօրեն, իսկ 1996-1999 թվականներին՝ «Շինարար» ՍՊԸ-ի տրանսպորտային ծառայության պետ։

2000 թվականի հունիսի 18-ին Ստեփանակերտի թիվ 7 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[5][6], եղել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ[7]։

2000-2003 թվականներին եղել է «Թուֆենկյան» հիմնադրամի տնօրեն, իսկ 2003-2010 թվականներին՝ «Արցախգազ» ՓԲԸ-ի տնօրեն։

2005 թվականի հունիսի 19-ին Ստեփանակերտի թիվ 5 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Եղել է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։

2011 թվականից «Աթավանք» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն է։ 2011-2012 թվականներին եղել է Ստեփանակերտի «Ավտոսերվիս» ՓԲԸ-ի տնօրեն։

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Անկուսակցական է[8]։

Ունի մայորի կոչում։

Մաքսիմ Միրզոյանը մահացել է 2020 թվականի հոկտեմբերի 30-ին[9][10][11][12]։

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Պարգևներ խմբագրել

  • «Մեսրոպ Մաշտոց» շքանշան (Արցախի Հանրապետության նախագահի թիվ 53-Ա հրամանագիր 30.08.2011 թվական)
  • «Մխիթար Գոշ» մեդալ (Արցախի Հանրապետության նախագահի թիվ 27 հրամանագիր 27.03.2003 թվական)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Միրզոյան Մաքսիմ Միքայելի». www.nankr.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
  2. «Մահացել է արցախյան շարժման առաջամարտիկ Մաքսիմ Միրզոյանը». Civic (ամհարերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
  3. «Մահացել է արցախյան շարժման առաջամարտիկ Մաքսիմ Միրզոյանը». lurer.com. 2023 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
  4. «28 դեկտեմբերի 1991թ. | ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
  5. «Մահացել է ԼՂՀ ԳԽ 3 գումարումների պատգամավոր Մաքսիմ Միրզոյանը. Աթրուր Թովմասյանի ցավակցականը». news.am. 2023 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
  6. «Արցախի ԱԺ նախագահը ցավակցական ուղերձ է հղել ԼՂՀ ԳԽ 3 գումարումների պատգամավոր Մաքսիմ Միրզոյանի մահվան առթիվ». armenpress.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
  7. «18 հունիսի 2000թ. | ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
  8. «Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները» (PDF). cecnkr.am. 24.08.2023. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
  9. «Կյանքից հեռացել է Արցախի ԱԺ-ի նախկին պատգամավոր Մաքսիմ Միրզոյանը - MediaLab Newsroom-Laboratory» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
  10. «Մահացել է Մաքսիմ Միրզոյանը». www.lragir.am. 24.08.2023. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
  11. «Մահացել է արցախյան շարժման առաջամարտիկ Մաքսիմ Միրզոյանը». Armtimes.com. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.
  12. «Կյանքից հեռացել է Արցախյան շարժման առաջամարտիկ Մաքսիմ Միրզոյանը». artsakhpress.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել