Գեորգի Պետրոսյան
Գեորգի Միքայելի Պետրոսյան (հունվարի 10, 1953, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), պետական քաղաքական գործիչ։ ԼՂՀ նախագահի խորհրդական։ ՀՅԴ բյուրոյի անդամ։ Արցախի արտաքին գործերի նախարար (2007-2011)։ ՀՀ ԳԽ (1990-1995), ԼՂՀ ԳԽ (1992-1995) պատգամավոր[1]։
Գեորգի Միքայելի Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10, 1953 (70 տարեկան) |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Բելառուսի ինֆորմատիկայի և ռադիոէլեկտրոնիկայի պետական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Արցախի Հանրապետության Նախագահ, Արցախի Ազգային Ժողովի նախագահ և Minister of Foreign Affairs? |
Կուսակցություն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
Գործունեություն Խմբագրել
1992 թվականի հունվար-ապրիլին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ։ 1992 թվականի ապրիլից 1993 թվականի հունիսը՝ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար[2]։ ՀՅԴ կուսակցության անդամ (1989 թ.-ից)։ 1971-1973 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ Ավարտել է Մինսկի ռադիոտեխնիկական ինստիտուտը (1978)։ 1980-1990 թվականներին աշխատել է Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանում՝ տեխնիկական վերահսկողության բաժնի պետ, ապա՝ գլխավոր տեխնոլոգ։
1988 թվականից գործուն մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժմանը։ Եղել է «Կռունկ» կոմիտեի, «Միացում» հասարակական-քաղաքական կազմակերպության, ԼՂ Ազգային խորհրդի անդամ։ 1997-1999 թվականներին՝ Արցախի «Հայ դատ» ուսումնական կենտրոնի տնօրեն, 2000-2007 թթ. և 2011 թ.-ից՝ ԼՂՀ նախագահի խորհրդական, 2007-2011 թթ.՝ ԼՂՀ Արտաքին գործերի նախարար[3][4][5]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «ԼՂՀ Ազգային ժողով | Պաշտոնական կայք | nankr.am»։ www.nankr.am։ Վերցված է 2017 թ․ հունվարի 19
- ↑ «Գեորգի Պետրոսյան. «ԼՂՀ-ում երկիշխանություն չկա» - ankakhutyun.am»։ ankakhutyun.am (en-US)։ 1992-12-03։ Վերցված է 2017 թ․ հունվարի 18(չաշխատող հղում)
- ↑ «Գեորգի Պետրոսյան. «Բանակցությունները չեն կարող հաջող ելք ունենալ, եթե հաշվի չեն առնվում Ղարաբաղի՝ ազատ ապրելու կամքն ու իրավունքը»»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան։ Վերցված է 2017 թ․ հունվարի 18
- ↑ «Գեորգի Պետրոսյան. «Հնարավոր է, որ կոշտացնենք մեր դիրքորոշումները»»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան։ Վերցված է 2017 թ․ հունվարի 18
- ↑ «Գեորգի Պետրոսյան. «Ղարաբաղի կողմից կա կտրուկ անհամաձայնություն` Մադրիդյան սկզբունքների հետ կապված» - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ» (հայերեն)։ Վերցված է 2017 թ․ հունվարի 18
Նախորդող Արման Մելիքյան |
ԼՂՀ Արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյան 2007-2011 |
Հաջորդող Վասիլի Աթաջանյան (պաշտոնակատար), Կարեն Միրզոյան |