Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռոլես Գևորգի Աղաջանյան (օգոստոսի 28, 1947(1947-08-28)[1] - մարտի 13, 2014(2014-03-13)), ՀՀ և ԼՂՀ պետական և քաղաքական գործիչ։

Ռոլես Աղաջանյան
Ծնվել էօգոստոսի 28, 1947(1947-08-28)[1]
Մահացել էմարտի 13, 2014(2014-03-13) (66 տարեկան)
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունպետական գործիչ

Կրթություն խմբագրել

Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ճանապարհաշինարար-ինժեների որակավորմամբ։

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

Աշխատել է Ստեփանակերտի թիվ 9 ճանապարհաշինարարական վարչության պետ։

Եղել է Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի անդամ, պաշտպանության բանակի ինժեներական ծառայության պետ։

2005-2014 թթ. - Ստեփանակերտի «Ճանշին» ՓԲԸ և «Արարատ» հյուրանոցի գլխավոր տնօրեն։

Քաղաքական գործունեությունը խմբագրել

Եղել է ԽՄԿԿ անդամ։ 1990 թ. Ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի աղետի գոտու և բռնագաղթվածների հարցերի մշտական հանձնաժողովի, Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովի անդամ։ «Արցախ» պատգամավորական խմբի անդամ։

Ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի առաջին և երրորդ գումարման խորհրդարանների պատգամավոր։ Մասնակցել է Արցախյան ազատամարտին։

Պարգևատրվել է պետական պարգևներով։

Մահացել է 2014 թվականի մարտի 13-ին՝ դժբախտ պատահարի հետևանքով։

Ծանոթագրություններ խմբագրել