Արմեն Հակոբյան (քանդակագործ)

հայ քանդակագործ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Հակոբյան (այլ կիրառումներ)

Արմեն Վլադիմիրի Հակոբյան (հունիսի 17, 1941(1941-06-17), Ստեփանակերտ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 2, 1990(1990-01-02), Ստեփանակերտ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։

Արմեն Հակոբյան
Arcax, Ijevani qandaki mijazgajin simpozium 1988.jpg
Ծնվել էհունիսի 17, 1941(1941-06-17)
ԾննդավայրՍտեփանակերտ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 2, 1990(1990-01-02) (48 տարեկան)
Վախճանի վայրըՍտեփանակերտ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունքանդակագործ
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն և Կռունկ կոմիտե
ԵրեխաներՄիհրան Հակոբյան

Քանդակագործ Միհրան Հակոբյանի հայրն է։

ԿենսագրությունԽմբագրել

1947-1957 թթ. սովորել է Ստեփանակերտի Գրիբոյեդովի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցում։ 1961 թվականին մեկնել է Աշխաբադ։ 1962-1964 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1965-1968 թթ. սովորել է Դոնի Ռոստովի Գրեկովի անվան գեղարվեստական ուսումնարանի քանդակի բաժնում, միաժամանակ՝ Վորոնեժի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում։ Վերադառնալով հայրենիք՝ 1969-1971 թթ. քանդակագործ է աշխատել Ստեփանակերտի արտադրա-ստեղծագործական կոմբինատում։ Այդ տարիներին կերտել է Հայրենական Մեծ պատերազմում զոհված արցախցիների հիշատակի հուշարձաններ Վանք և Կեմրակուճ գյուղերում։ 1971 թվականին մեկնել է Ալթայի երկրամաս, հաստատվել Բառնաուլ քաղաքում, ապրել, ստեղծագործել մինչև 1977 թվականը։ Աշխատել է երկրամասի տարբեր արվեստանոցներում, մասնակցել բազմաթիվ ցուցահանդեսների, դասավանդել Նովոալթայսկի գեղարվեստական ուսումնարանում։ Մեծ Հայրենականին նվիրված հուշարձաններ է տեղադրել Ելցովկա և Պերվոմայսկ քաղաքներում, կոթողներ՝ մի շարք բնակավայրերում։

1977 թվականին վերադարձել է հայրենիք՝ մարզկոմի 1-ին քարտուղար Կևորկովի հրավերով։ Այդ ընթացքում տարբեր շրջաններում ղեկավարել է ԼՂ նկարիչների ստեղծագործական բաժանմունքը, այնուհետև՝ միությունը, լսելի դարձրել հայ արվեստագետի ձայնը Ադրբեջանում։ Դասավանդել է նաև Ստեփանակերտի Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի մանկական դպրոցում։ 1978 թվականից եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։

Մասնակցություն Արցախյան ազատամարտինԽմբագրել

1988 թվականին ակտիվորեն ներգրավվել է Ղարաբաղյան շարժման մեջ, դարձել «Կռունկ» կոմիտեի հիմնադիր-անդամներից մեկը, այդ անվան և կռունկի պատկերով կրծքանշանի հեղինակը։ Նույն թվականին Արցախի մտավորականների պատվիրակության կազմում մեկնել է Մոսկվա, Կենտկոմ՝ Հայաստանի հետ Արցախի վերամիավորման պահանջով։

Զոհվել է 1990 թվականի հունվարի 2-ին, երբ բանակցելով, փորձել է ռուս-ադրբեջանական զինված սադրանքից պաշտպանել Ստեփանակերտի փողոցները ելած խաղաղ բնակչությանը[1][2]։

ՔանդակներԽմբագրել

1988 թվականին մասնակցել է Իջևանի քանդակագործական սիմպոզիումին, կերտել «Արցախ» քանդակը, որն արժանացել է հատուկ մրցանակի։ 1989 թվականին Ստեփանակերտում տեղադրվել է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի հուշակոթողը։

«Սումգայիթ» քանդակում սեղմ արտահայտամիջոցներով քանդակագործը կարողացել է հասնել բարձր լարվածության և հուզականության, ողբերգության բացահայտմանը։ «Ղարաբաղյան տրանսպորտ» քարի վրա քանդակը հայկական օջախի, ընտանիքի սրբության պատկերումն է և արցախցու կերտվածքի բացահայտումը։ «Երաժիշտներ» քանդակն աչքի է ընկնում պլաստիկ լուծումներով։ «Պըլը Պուղին և Մելիք Շահնազարը», «Թազբեհով ծերունին», «Հնձվորները» շնչում են մեղմ հումորով ու սիրով դեպի մարդ-արարածն ու աշխարհը։ Ազգային ու համամարդկային են «Արցախցի տատիկները», «Հայուհի», «Երեք դիմակ» քանդակները[3]։

ՊարգևներԽմբագրել

  • Եղիշեի անվան պետական մրցանակ, 1996, հետմահու
  • «Մեսրոպ Մաշտոց» շքանշան, 2001, հետմահու
  • ԼՂՀ ժողովրդական նկարիչ, 2003, հետմահու

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել