Կու-կլուքս-կլան

(Վերահղված է Կու-կլուկս-կլանից)

Կու-կլուքս-կլան (ԿԿԿ) (անգլ.՝ Ku-Klux-Klan, KKK), ռասիստական-ահաբեկչական գաղտնի կազմակերպություն ԱՄՆ-ում։ Ստեղծվել է 1865 թվականին՝ սևամորթների և նրանց սպիտակամորթ դաշնակիցների դեմ պայքարելու համար։ XIX դարի 70-ական թվականների սկզբից անցել է ընդհատակ։ Ներկայումս Կու-կլուքս-կլանի ահաբեկչական գործողություններն ուղղված են ԱՄՆ-ի առաջադիմական կազմակերպությունների դեմ։

Կու Կլուքս Կլան
Ku Klux Klan
KKK.svg
ԿԿԿ խորհրդանիշը
Տարիներ
1-ին կլան1865–1870-ականներ
2-րդ կլան1915–1944
3-րդ կլան1946–այժմ
Անդամներ
1-ին կլանԱնհայտ
2-րդ կլան3 000 000–6 000 000[1]
3-րդ կլան5000–8000[2]
Հատկանիշներ
ԳաղափարախոսությունՆեոդաշնակցություն
Սպիտակների գերակայություն
Սպիտակ նացիոնալիզմ
Նատիվիզմ
Հականերգաղթ
Հակակոմունիզմ
Քրիստոնեական տեռորիզմ[3][4]
Հակակաթոլիկություն
Հակասեմականություն
Քրիստոնեական ինքնություն
Նեոֆաշիզմ (երրորդ ԿԿԿ)
Նեոնացիզմ (երրորդ ԿԿԿ)
Ընդունված կրոնԲողոքականություն (պատմականորեն)[5]
Ընդհանուր քրիստոնեություն (այժմ)

Գաղտնի հասարակությունը հիմնադրվել է նախկին Հարավային զինվորների կողմից քաղաքացիական պատերազմում պարտությունից հետո (1861-1865 թվականներ): Կու-կլուքս-կլանի անդամների հանցագործություններին սովորաբար նախորդել է այն նախազգուշացումը, որն ուղարկվել է տարօրինակ, բայց լայնորեն հայտնի ձևով: Երկրի որոշ մասերում դա կաղնու ճյուղ էր՝ տերևներով, մյուսներում՝ սեխի սերմեր կամ նարնջի հատիկներ: Նման նախազգուշացում ստանալուց հետո զոհը կարող էր կամ հրաժարվել իր նախկին հայացքներից, կամ լքել երկիրը: Եթե մարդը անտեսել է նախազգուշացումը, նրան սպասում էր մահապատիժ:

Առաջին Կու-կլուքս-կլանը հիմնադրվել է 1860-ական թվականներին ԱՄՆ-ի հարավում, սակայն արդեն 1870-ական թվականների սկզբին շարժումը դադարել է գոյություն ունենալ: Այդ ժամանակ նրանք ձգտում էին տապալել հարավային նահանգների հանրապետական կառավարությունը, հատկապես օգտագործելով սևամորթների դեմ բռնությունը։ Այդ ժամանակ ի հայտ են եկել հայտնի սպիտակ կոստյումները, որոնք բաղկացած էին թիկնոցից, դիմակից և կոնաձև գլխարկից, որոնք ստեղծվել էին հատուկ նրանց վախեցնելու համար[6]:

Երկրորդ Կու-կլուքս-կլանը տարածվել է երկրի տարածքում 1920-ական թվականների սկզբին և կեսերին: Կու-կլուքս-կլանի անդամներն օգտագործել են նույն սպիտակ կոստյումներն ու գաղտնաբառերը, սակայն նոր խորհրդանիշ է մտցվել՝ այրվող խաչ։

Երրորդ Կու-կլուկս-կլանը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջացել է որպես փոքրամասնությունների քաղաքացիական իրավունքների շարժման արձագանք: Երկրորդ և երրորդ կլուկս-կլանները հանդես են եկել անկախության համար պատերազմում հաղթած ԱՄՆ-ի առաջին քաղաքացիների ժառանգներին հատուկ իրավունքներ տալու օգտին[7]: Բոլոր երեք կլանները ունեին ակտիվ ահաբեկչական գործողությունների ծրագրեր: Հակառակ տարածված կարծիքի՝ այս կազմակերպությունը երբեք քաղաքական չի եղել։

Անվան ծագումԽմբագրել

 
Կու-կլուքս-կլանի անդամների համազգեստ

Հավանաբար, անունը ձևավորվել է հին հունարեն՝ κύκλος-շրջան, անիվ, և անգլ.՝ clan-տոհմային համայնք, կլան (շոտլանդացիների և իռլանդացիների մոտ) բառերից: Բացի այդ, կա տարբերակ, ըստ որի անունը կապված է հրացանի կափարիչի ձայնի հետ, երբ այն բերվում է մարտական վիճակի: Մեկ այլ տարբերակ ենթադրում է, որ անունը գալիս է լատիներեն՝ cucullo-գլխարկ բառից:

Կազմակերպության ստեղծման նախադրյալներԽմբագրել

Քաղաքացիական պատերազմը շատ ուժեղ ազդեցություն է ունեցել ԱՄՆ-ի այն ժամանակվա բնակչության հայացքների վրա: Վերակառուցումը (1865-1877 թվականներ), որը սկսվել է հարավում պարտությունից հետո, մեծապես փոխել է արդեն սևամորթ և սպիտակամորթ բնակչության ձևավորված հարաբերությունները և բարձրացրել է ռասիզմի մակարդակը շրջանում:

ԿԿԿ-ի ստեղծումԽմբագրել

 
Ջորջիա նահանգում հանրապետական Ջորջ Էշբերնի կլանի անդամների սպանությունը: Նա այդ նահանգում կլանի առաջին զոհն է դարձել:

1865 թվականի դեկտեմբերի 24-ին, հարավի դիմադրությունը դադարեցնելուց կես տարի անց, Թենեսի նահանգի Պյուլասկի քաղաքում, դատավոր Թոմաս Մ. Ջոնսի աշխատասենյակում, հարավի բանակի վեց վետերաններ ստեղծեցին գաղտնի կազմակերպություն, ինչը հայտնի է տեղի դատարանի շենքի պատին հուշատախտակի շնորհիվ (հետագայում հուշատախտակը ապամոնտաժվել է): Կու-կլուքս-կլանի հիմնադիր առաջին վեց անդամների անունները[8].

  • Կապիտան Ջոն Ս. Լեսթեր (1834-1901 թվականներ), քրիստոնյա:
  • Մայոր Ջեյմս Ռ. Քրոուն (1838-1911 թվականներ), երիցկան:
  • Ադյուտանտ Կալվին Է. Ջոնս (1839-1872 թվականներ), դատավոր Թոմաս Մ. Ջոնսի որդին, Եպիսկոպոսաց եկեղեցու անդամ:
  • Կապիտան Ջոն Բ. Քենեդի (1841-1913 թվականներ), կաթոլիկ:
  • Ֆրենկ Օ. Մակկորդ (1839-1895 թվականներ), մեթոդիստ:
  • Ռիչարդ Ռ. Ռ. Ռիդ, Հարավային բանակի վետերան, զինվորական կոչումը և կյանքի տարիները անհայտ են:

Առաջին Կու-կլուքս-կլանԽմբագրել

 
Նաթանիել Բեդֆորդ Ֆորեստ

Առաջին անգամ կլանի անդամները միայն վախեցնում էին մարդկանց, սպանությունները ի սկզբանե չեն եղել: Օրինակ, նրանք լաց էին լինում քաղաքի փողոցներով, փաթաթվելով սպիտակ թերթերով, ինչը զարմացնում ու սարսափեցնում էր քաղաքի բնակիչներին և այդ կերպ զվարճանում էին:

Այս սարսափելի քայլը տևել է մինչև 1866 թվականը, երբ Կու-կլուքս-կլանի անդամների շրջանում ի հայտ են եկել վիրավորվածներ և սպանվածներ:

Շատ հայտնի է, որ հասարակությունը եղել Է Հարավի կողմում կռված մարդկանց շրջանում, ինչպես նաև ռասիստների և գաղտնի հասարակությունների նախկին անդամների շրջանում: Նրանք կազմակերպում էին «բերլոգներ» անվանմամբ բաժանմունքներ:1865 թվականից մինչև 1867 թվականները նրանք ավելի քան հարյուրն էին: Իսկ 1868 թվականին նրանց շուրջը միավորվել էին հարավային երկրների բոլոր ահաբեկչական կազմակերպությունները:

1867 թվականը նշանակալի էր նրանով, որ ապրիլին մի քանի նահանգների ներկայացուցիչներ հավաքվել էին յուրատեսակ անօրինական Կոնգրեսում, որտեղ ԿԿԿ-ը վերակազմավորվել էր: Նախ, անունը Ku Klux Klan-ից փոխվել է Kuklux Klan, երկրորդ, շարժման առաջնորդ է դարձել Հարավային բանակի նախկին գեներալ Նաթանիել Բեդֆորդ Ֆորեստը: Նրան շնորհվել է «Մեծ վարպետի» կոչում: Այդ ժամանակ էլ մշակվել է սահմանադրություն, որը կոչվում էր «կարգադրություն», որտեղ ասվում էր կազմակերպության նպատակների մասին. երկիրը փրկել սևամորթների ներխուժումից և սպիտակ ռասայից նվաստացումից:

ԿԿԿ-ի կառուցվածքԽմբագրել

 
Կլանի դրոշը

Կազմակերպությունը բավականին բարդ կառուցվածք է մշակել։ Հասարակությունն ինքը ստացել է «Հարավի անտեսանելի կայսրություն» (անգլ.՝ Invisible Empire of the South) անվանումը, գլուխը՝ «Մեծ Մագ (մոգ)» (անգլ.՝ Grand Wizard) անվանումը, որի ժամանակ գործել է 10 «հանճարների» խորհուրդը: Յուրաքանչյուր նահանգ «թագավորություն» է, որը ղեկավարում է «Մեծ վիշապ» և «Հիդր» շտաբները: Յուրաքանչյուր «թագավորությունում» կան «դոմեններ»: «Դոմենները» բաղկացած են «նահանգներից», որտեղ գերիշխում են «մեծ հսկաները»: Կան նաև այլ պաշտոններ՝ «ցիկլոպներ», «մեծ գայլեր», «մեծ գանձապետներ», «մեծ պահակներ», «մեծ թուրքեր» և այլն: Յուրաքանչյուրն ունի իր պարտականությունները: Շարքային անդամները «վամպիրներն» են: Կա նաև «մեծ դրոշակակիր», որը պահպանում է «մեծ դրոշը»: Չնայած այս բարդ համակարգին՝ կլանը, միևնույն է, վատ է կազմակերպված, թեև տեղական «քարանձավների» և «դոմենների» միջև կոորդինացիա կա, միևնույն է, գլոբալ քաղաքականություն հասարակությունը չի վարում։ «Քարանձավների» և «դոմենների» միջև էական տարաձայնություններ չկան:

Տարածման տարածքԽմբագրել

 
Կու-կլուքս-կլանը Ամերիկայից դուրս է բերում Սուրբ Պատրիկին:

1868 թվականին կանոնադրությունը վերանայվել է, այժմ կազմակերպության գործունեությունը ծավալվում է տասնմեկ նահանգների տարածքում: Ամենից շատ կլանը աջակցություն ստացել է Թենեսիում, Ալաբամայում, Հյուսիսային Կարոլինայում և Լուիզիանայում: 1871-1872 թվականներին կազմակերպության ոչնչացումից հետո այն կրկին ակտիվ զարգացում է ունեցել և արդեն 1922 թվականի հունվարի 1-ին ուներ մոտ 1500 բաժանմունք: Կազմակերպությունը գործել է 45 նահանգներում, որտեղ գործում էին շուրջ 600 տեղական ստորաբաժանումներ: ԱՄՆ-ի ամբողջ տարածքը բաժանվել է 9 խմբի՝ «դոմենների», որոնց գլխավորությամբ կանգնած էին Բոստոնում, Նյու Յորքում, Ֆիլադելֆիայում, Չիկագոյում, Ատլանտայում, Սենթ Լուիսում, Հյուսթոնում և Լոս Անջելեսում ապրող «Մեծ գոբլինները»:

Կազմակերպության թվաքանակԽմբագրել

Ֆորրեստի «մեծ մագիստրոսի» տվյալներով (1868 թվական) կլանում եղել է ավելի քան 550 հազար մարդ, այլ տվյալներով՝ 2 միլիոն մարդ: 1868 թվականի վերջին նրա անդամների թիվը հասել է 600 հազարի։ Մեծամասամբ դրանք եղել են Հարավային բանակի զինվորներն ու սպաները:

ՔողարկումԽմբագրել

 
«Ազգի ծնունդը» ֆիլմի շապիկը

Կազմակերպության անդամները բջիջներին բազմաթիվ այլ անուններ են հորինել, որպեսզի, երբ կլանային երդում տան ասեն ոչ թե ՔԿԿ, այլ ինչ-որ «Սպիտակ եղբայրություն» կամ «հասարակություն», «սպիտակ քամելիայի ասպետները» կամ «Սահմանադրության պահապանները» և «սև խաչի ասպետները» և այլն։ Առեղծվածային վարքագիծը, խորհրդավոր երթերը կլանի պարտադիր հատկանիշն են:

Կազմակերպությունի ունի բարդ կոնսիրացիային համակարգ։ Անդամները երբեք բացեիբաց չեն հավաքվում մեկ վայրում: Գաղտնիքների հրապարակման համար կլանի անդամին մահապատիժ է սպասվում։

ԱհաբեկչությունԽմբագրել

 
Կազմակերպության անդամները հայտնի՝ «այրվող խաչի» խորհրդանիշի ֆոնին
 
Երեխաների ընդունումը Կու-կլուքս-կլանի կազմ, 1948 թվական

Հետազոտողները համակարծիք են, որ կազմակերպությունը ստեղծվել է ոչ թե որպես ահաբեկչական, այլ որպես գաղտնի հասարակություն՝ մասոնական նպատակներին նման անորոշ նպատակներով և զարգացել է հենց ռասիստական ենթատեքստով։ Տարեցտարի, իշխանության և կազմակերպության անդամների թվաքանակի ավելացմամբ, աճել է զոհերի թիվը և դաժանության աստիճանը:

Սպանությունների և հրկիզումների համար ստեղծվել է բարդ տեղեկատվական ցանց։ Գործողությունների ժամանակ 10-ից մինչև 500 հոգանոց խմբերը գործել են չափազանց օպերատիվ և վկաներ չեն թողել։ Կլանի կողմից սպանությունները աչքի էին ընկնում անասելի դաժանությամբ, զոհերին խեղդում էին, հետո կախում էին:

1880 թվականին Ներկայացուցիչների պալատի անդամ Գ. Վիլսոնը պնդում էր, որ 130 հազար մարդ սպանվել է միայն իրենց քաղաքական գործունեության համար: Օրինակ՝ Ֆլորիդայում արմատականներից մեկը՝ Գիբսը, իսկական զինանոց է ստեղծել տանը՝ իրեն շրջապատելով թիկնապահներով։ Բայց դա էլ չի օգնել Գիբսին թունավորել են:

Ահաբեկչության թիրախը ոչ միայն նեգրոիդ ռասայի մարդիկ էին, այլև սպիտակամորթ հանրապետականները: Սևամորթների շրջանում աշխատելու համար հյուսիսից ժամանած ցանկացած սպիտակամորթ ահաբեկիչների կողմից հարձակման է ենթարկվել[9]: Վերակառուցման միացյալ հանձնաժողովը հաղորդել Է սպիտակամորթների դեմ ահաբեկչության բազմաթիվ փաստերի մասին, մասնավորապես, դաշնային բանակի զինվորների և սպաների սպանությունների մասին[10]:

Ամերիկյան իշխանությունների միջոցառումներԽմբագրել

Շատ երկրներում, այդ թվում՝ Թենեսիի նահանգում, հասարակության հիմնադիրների հայրենի նահանգում, նահանգապետը տարբեր միջոցներ է ձեռնարկել ինքնակառավարման և դաժանության դեմ պայքարելու համար, բայց ամեն ինչ ապարդյուն է: Ոստիկանությունը չի կարողացել ճնշել ԿԿԿ-ին:

Արդյունքում կլանի անդամները հսկայական իշխանության են հասել հարավի գրեթե բոլոր նահանգներում։

Երկու Քարոլինների մեջ էլ, որտեղ Կու-կլուքս-կլանը հատկապես ուժեղ էր, նրա դաժանությունն անցել է բոլոր սահմանները, և նահանգապետը դիմել է նախագահին՝ հարցը ռազմական ճանապարհով լուծելու խնդրանքով: Մնացած Նահանգներում պահանջվել է դաշնային կառավարության միջամտությունը, որտեղ կային նման կազմակերպությունների մոլի հակառակորդներ: Նրանցից ամենաճանաչված և ակտիվը Բենջամին Բաթլերն էր, որը բոլոր ջանքերը գործադրեց պաշտոնական հետաքննություն անցկացնելու համար: Սա տեղի է ունեցել 1870 թվականին, իսկ արդեն հաջորդ տարի Գերագույն դատավորի սեղանին դրված էր մանրամասն հաշվետվություն կատարված աշխատանքի մասին, որտեղ ասվում էր հետևյալը.

…Կու-կլուքս-կլանը կամ հարավի անտեսանելի կայսրությունը, որն իր մեջ ներառում է ամենատարբեր դասերի մեծ թվով մարդկանց, որոնք ունեն սեփական սահմանադրություն և օրենքներ, բռնի գործողություններ է կատարում՝ ուղղված Հանրապետական կուսակցության անդամների դեմ: Կլանի անդամները ներխուժում են սևամորթ բնակիչների տներ՝ կողոպուտի, բռնության և օրինապաշտ քաղաքացիների սպանության նպատակով…[11]:

1871 թվականի ապրիլի 20-ին ԱՄՆ Կոնգրեսը օրենք է ընդունել՝ ուղղված կու-կլուքս-կլանի գործունեության կասեցմանը (Ku Klux Klan Act of 1871[12]): Նա նախագահին լիազորել է վերացնել անձնական անձեռնմխելիության իրավունքը և զենք կիրառել օրենքները պահպանելու համար: Երբ 1871 թվականի հոկտեմբերին Կու-կլուքս-կլանը հերթական անգամ սկսել է անկարգություններ և բռնություններ գործել, նախագահը հայտարարել Կարոլինայի ինը շրջաններում պաշարման մասին և բազմաթիվ ձերբակալություններ են ձեռնարկել: Հարյուրավոր ակտիվիստներ ձերբակալվել և բանտարկվել են ռազմական տրիբունալի որոշումներով, ինչը կազմակերպության գործունեության դադարեցման կարևոր պատճառներից մեկն էր, սակայն կազմակերպության ղեկավարներից գրեթե ոչ ոք քրեական պատասխանատվություն չի կրել:

Կազմակերպության լուծարումԽմբագրել

Գեներալ Ֆորեստը (նույն ինքը՝ «Մեծ մագ») պաշտոնապես լուծարել է ԿԿԿ-ը 1871 թվականին: Լուծարման ստույգ պատճառները հայտնի չեն, տարբեր ենթադրություններ են հնչում, մասնավորապես՝ ղեկավարն ինքը ձգտում էր պահպանել կազմակերպության գաղտնիքը, իսկ նա դուրս է եկել վերահսկողությունից, հնարավոր է նա որոշել է, որ այն չի համապատասխանում «կարգադրության» մեջ նշված նպատակներին ու խնդիրներին:

Երկրորդ Կու-կլուքս-կլանԽմբագրել

 
Վաշինգտոնի Կու-կլուքս-կլանի շքերթը 1928 թվականին

1915 թվականի հոկտեմբերի 28-ին Սիմոնսի փաստաբան Ի. Ռ. Քլարկսոնի գրասենյակում Ջորջիա նահանգի Օրենսդիր ժողովի խոսնակ Դ. Վ. Բեյլի նախագահությամբ 36 մարդու ներկայությամբ տեղի է ունեցել նոր կու-կլուքս-կլանի հիմնադիր ժողովը։

1915 թվականի դեկտեմբերի 4-ին «անտեսանելի կայսրությունը» օրինական գոյության և կլանի նախկին ատրիբուտների, ավանդույթների, ռեգալիաների օգտագործման իրավունք է ստացել: Կրկին վերստեղծված կազմակերպությունը մի քանի հարյուր հազար անդամ ուներ: Կու-կլուքս-կլանի նոր «հայր» է դարձել 1898 թվականի իսպանա-ամերիկյան պատերազմի փայլուն հռետոր Ուիլյամս Սիմոնսը։

Մեծ դեպրեսիայի և պատերազմի տարիներին Կու-կլուքս-կլանը փաստորեն դադարեցրել է իր գոյությունը: ԿԿԿ-ը պաշտոնապես լուծարվել է 1944 թվականին, վերականգնվել է 1946 թվականին՝ 1949 թվականին պառակտվելով մի շարք խմբավորումների: 1960-ական թվականները նշանավորվել են կազմակերպության գործունեության վերածնունդով, երբ ահաբեկչությանը (ծեծ, զինված մահափորձեր, պայթյուններ) ենթարկվել են քաղաքացիական իրավունքների համար պայքարի ակտիվիստները:

Երրորդ վերածնունդԽմբագրել

1970-ական թվականներին կու-կլուքս-կլանը վերապրել է իր երրորդ ծնունդը: 1975 և 1979 թվականների միջև ընկած ժամանակահատվածում կազմակերպության թվաքանակը 6,5-ից աճել է մինչև 10 հազար մարդ: Այդ ընթացքում կազմակերպության անդամներն ակտիվորեն մասնակցել են կոմունիստական կուսակցության դեմ պայքարին, այդ թվում՝ քրեական մեթոդներով: Այսպես, 1979 թվականի նոյեմբերի 3-ին Հյուսիսային Կարոլինայի Գրինսբորոյում ցույցի հինգ մասնակիցներ՝ հակա-կու-կլուքս-կլանային կարգախոսներով, որոնք կազմակերպել էին ձախ արհմիությունները, սպանվել են կլանի կողմից: 1981 թվականի մարտի 21-ին Ալաբամա նահանգում «Ամերիկայի Միացյալ կլանի» երեք անդամներ լինչի դատաստան են տեսել 19-ամյա Մայքլ Դոնալդի նկատմամբ[13]: Դատաքննությունը շարունակվել է մի քանի տարի, մասնակիցներից մեկը 1997 թվականին մահապատժի է ենթարկվել, մյուսները երկարատև ազատազրկման են դատապարտվել: Մայքլ Դոնալդի մայրը դատի է տվել «Ամերիկայի Միացյալ կլանին», ինչը ռասիստական կազմակերպության դեմ հաջող դատական հայցի նախադեպ է դարձել:

1970-ական թվականների կեսերից արդյունավետ միջոցներ է ձեռնարկել այդ գաղտնի կազմակերպությունում գործակալների և սադրիչների ներդրման ուղղությամբ: Աստիճանաբար կառավարության գործողությունների շնորհիվ գլխավոր գաղափարախոսները ձերբակալվել են, և շարժումը հետագա տարածում չի ստացել: 1993 թվականին «անտեսանելի կայսրությունը» լուծարվել է, բայց գաղափարախոսներից մեկն արդեն կազմակերպել էր կլանի իր ստորաբաժանումը՝ «Սպիտակ կոնֆեդերատներին», թեև դրանցում շարժման անդամների հաշված միավորներ կային։

 
«Ավելի վատ, քան ստրկությունը»

ԾանոթագրություններԽմբագրել

  1. McVeigh, Rory. "Structural Incentives for Conservative Mobilization: Power Devaluation and the Rise of the Ku Klux Klan, 1915–1925". Social Forces, Vol. 77, No. 4 (June 1999), p. 1463.
  2. «Ku Klux Klan»։ Southern Poverty Law Center։ Վերցված է February 7, 2013 
  3. Al-Khattar Aref M. (2003)։ Religion and terrorism: an interfaith perspective։ Westport, Connecticut: Praeger։ էջեր 21, 30, 55 
  4. Michael, Robert, and Philip Rosen. Dictionary of antisemitism from the earliest times to the present. Lanham, Maryland, USA: Scarecrow Press, 1997, p. 267.
  5. Kelly Baker, Gospel According to the Klan: The KKK's Appeal to Protestant America, 1915-1930 (U Press of Kadas, 2011)
  6. Elaine Frantz Parsons, «Midnight Rangers: Costume and Performance in the Reconstruction-Era Ku Klux Klan.» Journal of American History 92.3 (2005): 811-36, in History Cooperative.
  7. Michael Newton, The Invisible Empire: The Ku Klux Klan in Florida.
  8. «Authentic history, Ku Klux Klan, 1865—1877».
  9. W. Wilson. A History of the American People, vol. 5. New York, 1931, p. 63.
  10. «Report of the Joint Committee on Reconstruction», Part 2, p. 218; Part 3, p.38.
  11. Ку Клукс Клан. Белое движение в США. — М.: ФЭРИ-В, 2001. — ISBN 5-94138-003-8
  12. s:en:Ku Klux Klan Act of 1871 — текст закона.(անգլ.)
  13. Michael Donald

ԳրականությունԽմբագրել

  • Иванов Р. Ф., Лисневский Э. В. Ку-клукс-клан. — М.: Наука, 1981. — 192 с. — (Научно-популярная серия).
  • Кеннеди, Стетсон Я был в Ку-Клукс-Клане. — Издательство иностранной литературы, 1955. — 317 с.
  • The International Encyclopedia of Secret Societies & Fraternal Orders. — Infobase Publishing, 1997. |место=New York |язык=en |автор=Axelrod, Alan}}
  • Drink: A Social History of America. — Carroll & Graf Publishers, 1999. |место=New York |автор=Barr, Andrew }}
  • Chalmers, David M. Hooded Americanism: The History of the Ku Klux Klan. — Durahm, N.C.: Duke University Press, 1987. — С. 512. — ISBN 9780822307303
  • Chalmers, David M. (2003) Backfire: How the Ku Klux Klan Helped the Civil Rights Movement. ISBN 0-7425-2310-1
  • Dray, Philip At the Hands of Persons Unknown: The Lynching of Black America. — New York: Random House, 2002.
  • Egerton, John Speak Now Against the Day: The Generation Before the Civil Rights Movement in the South. — Alfred and Knopf Inc., 1994.
  • Feldman, Glenn Politics, Society, and the Klan in Alabama, 1915-1949. — Tuscaloosa, Alabama: University of Alabama Press, 1999.
  • Foner, Eric Reconstruction: America's Unfinished Revolution, 1863-1877. — Perennial (HarperCollins), 1989.
  • Franklin, John Hope Race and History: Selected Essays 1938-1988. — Louisiana State University Press, 1992.
  • Horn, Stanley F. Invisible Empire: The Story of the Ku Klux Klan, 1866-1871. — Montclair, New Jersey: Patterson Smith Publishing Corporation, 1939.
  • Ingalls, Robert P. Hoods: The Story of the Ku Klux Klan. — New York: G. P. Putnam's Sons, 1979.
  • Jackson, Kenneth T. The Ku Klux Klan in the City, 1915-1930. — Oxford University Press, 1967; 1992 edition.
  • Stetson Kennedy The Klan Unmasked. — University Press of Florida, 1990.
  • McVeigh, Rory. The Rise of the Ku Klux Klan: Right-Wing Movements and National Politics, (2009), on 1920s
  • Lender, Mark E.; James K. Martin Drinking in America. — New York: Free Press, 1982.
  • Levitt, Stephen D.; Stephen J. Dubner Freakonomics: A Rogue Economist Explores the Hidden Side of Everything. — New York: William Morrow, 2005.
  • McWhorter, Diane Carry Me Home: Birmingham, Alabama, The Climactic Battle of the Civil Rights Revolution. — New York: Simon & Schuster, 2001.
  • Moore, Leonard J. Citizen Klansmen: The Ku Klux Klan in Indiana, 1921-1928. — Chapel Hill: University of North Carolina Press, 1991.
  • Newton, Michael; Judy Ann Newton The Ku Klux Klan: An Encyclopedia. — New York & London: Garland Science, 1991.
  • Parsons, Elaine Frantz Midnight Rangers: Costume and Performance in the Reconstruction-Era Ku Klux Klan(անգլ.) // The Journal of American History : journal. — 2005. — Т. 92. — № 3. — С. 811—836. — doi:10.2307/3659969
  • Parsons, Elaine Frantz Ku-Klux: The Birth of the Klan during Reconstruction. — The University of North Carolina Press, 2015. — 400 p. — ISBN 978-1469625423
  • Prendergast, Michael L. A History of Alcohol Problem Prevention Efforts in the United States // Control Issues in Alcohol Abuse Prevention: Strategies for States and Communities / Holder, Harold D.. — Greenwich, Connecticut: JAI Press, 1987.
  • James Ford Rhodes History of the United States from the Compromise of 1850 to the McKinley-Bryan Campaign of 1896. — 1920. — Т. 7. Winner of the 1918 Pulitzer Prize for history.
  • Rogers, William; Robert Ward, Leah Atkins and Wayne Flynt Alabama: The History of a Deep South State. — Tuscaloosa, Alabama: University of Alabama Press, 1994.
  • Steinberg, Alfred The man from Missouri; the life and times of Harry S. Truman. — New York: Putnam, 1962.
  • Taylor, Joe G. Louisiana Reconstructed, 1863-1877. — Baton Rouge, 1974.
  • Thompson, Jerry My Life in the Klan. — New York: Putnam, 1982. — ISBN 0399126953
  • Trelease, Allen W. White Terror: The Ku Klux Klan Conspiracy and Southern Reconstruction. — Louisiana State University Press, 1995.
  • Wade, Wyn Craig The Fiery Cross: The Ku Klux Klan in America. — New York: Simon and Schuster, 1987.
  • «Куклукс-Клан»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 

Լրացուցիչ գրականությունԽմբագրել