Կուսարմատ սովորական

բույսերի տեսակ
(Վերահղված է Կույսարմատ սովորականից)
Կույսարմատ սովորական
Կույսարմատ սովորական
Կույսարմատ սովորական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Dioscoreales
Ընտանիք Դիոսկորեազգիներ (Dioscoreaceae)
Ցեղ Կնքաբույս (Dioscorea)
Տեսակ Կույսարմատ սովորական (D. communis)
Միջազգային անվանում
Dioscorea communis

Կուսարմատ սովորական (լատին․՝ Dioscorea communis), դիոսկորեազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նարագրություն խմբագրել

Երկար ու բարակ փաթաթվող ցողունով մինչև 20 սմ երկարությամբ հաստ պալարավոր արմատով բազմամյա երկտուն խոտաբույս է։ Խոշոր հերթադիր տերևները սրտաձև և երկար կոթուններով են։ Անութային ողկույզներում հավաքված են միասեռ դեղնականաչավուն ծաղիկները։ Պտուղները մի քանի գնդաձև սերմերով կարմիր մսալի գնդաձև հատապտուղներ են[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է թփուտներում, նախալեռնային, ստորին և միջին լեռնային գոտիներում և անտառներում։ Հանդիպում է Սյունիքի, Տավուշի մարզերում։ Գեղազարդային թունավոր բույս է[1]։ Աճում է նաև Հարավային և Հյուսիսային Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Հարավարևմտյան Ասիայում, Ռուսաստանում, Ղրիմի և Կովկասի լեռների ստորին անտառային գոտիներում[2]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով հաճախ օգտագործվում են սապոնիններ, գլիկոզիդներ (բրիոնին), դաբաղանյութեր, պեկտիններ, ճարպային յուղ, օրգանական թթուներ (մրջնաթթու, թրթնջուկաթթու), լորձանյութեր, կարոտինոիդներ կուտակող կոճղարմատները։ Արմատների եփուկն օգնում է հազի դեպքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
  2. Губанов И. А. и др. Дикорастущие полезные растения СССР / отв. ред. Т. А. Работнов. — М.: Мысль, 1976. — С. 71—72. — 360 с. — (Справочники-определители географа и путешественника).
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուսարմատ սովորական» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուսարմատ սովորական» հոդվածին։