Կոչիվան (անգլ.՝ Cowichan River) գետ, որը գտնվում է Վանկուվեր կղզու հարավում (Բրիտանական Կոլումբիայի մարզ, Կանադա

Կովիչան
ԲՎովիչան գետը Վանկուվեր կղզում
Բնութագիր
Երկարություն47
Ավազանի մակերես795 կմ²
Ավազան795
Ջրահոսք
ԱկունքԿոչիվան
Ակունքի տեղակայումԼեյք Կովիչան քաղաք
Բարձրություն159 մ
ԳետաբերանԿովիչան
Գետաբերանի տեղակայումԴունկան քաղաք
Բարձրություն0 մ
Կոորդինատներ
Տեղակայում
ԵրկիրԿանադա
ԵրկրամասԲրիտանական Կոլումբիա

Աշխարհագրություն խմբագրել

Գետը սկիզբ է առնում Լեյք Կովիչան քաղաքի համանուն լճից, հոսում համանուն հովտով դեպի հարավ֊արևելք և թափվում Դունկան քաղաքի համանուն ծովախորշ[1]։ Գետի երկարությունը կազմում է 47 կմ, իսկ ավազանի մակերեսը՝ 795 կմ²։

Ֆլորա և ֆաունա խմբագրել

Գետի գետաբերանը հանդիսանում է ջրային թռչունների ձմեռելու վայր, մասնավորապես՝ կարապների և կանադական սագերի, իսկ գետի հովիտը՝ ավելի քան 200 տեսակ թռչունների բնակվելու վայր, այդ թվում՝ ջրարծիվներ, բվեր, բադեր, սպիտակագլուխ ծովարծիվներ, սև ագռավներ։

Հովտում բնակվող կաթնասուններից են սև արջերը, պումաները, գայլերը, Ռուզվելտա եղնիկները, կուղխերը, կղաքիսները, ջրասամույրները և կուղբերը։ Գետի ջրերում բնակվում եմ ձկների 7 տեսակներ, այդ թվում՝ կետա, սաղմոն, ծիածանափայլ իշխան։ Ինչպես նաև բնակվում են քարալեզներ, քաղցրահամ ջրերում ապրող փափկամարմիններ, երբեմն՝ թառափ։

Գետի երկարությամբ աճում են թխկիներ, ուռենիներ, բարդիներ, լաստենիներ։ Անցյալում Կովիչան գետի և լճի շրջանը եղել է փայտամթերման կենտրոն։ Ներկայումս ուշադրության տակ է գտնվում զբոսաշրջության զարգացումը։ 1995 թվականին գետի հովտում ստեղծվել էր Կովիչան Ռիվեր գավառական զբոսայգին, որտեղ տարեկան այցելում են 88 000 այցելուներ։

Անվանում խմբագրել

Գետի անվանումը թարգմանաբար նշանակում է «տաք երկիր» կամ «արևից տաքացված երկիր»[2], քանի որ գետը գործնականորեն երբեք չի սառչում ձմռանը։

1997 թվականին գետը առաջադրվել էր, իսկ 2003 թվականին՝ ներառվել Կանադայի հսկվող գետերի ցանկի մեջ (Canadian Heritage Rivers)[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  2. apps.gov.bc.ca/pub/bcgnws/names/4085.html
  3. Կանադայի հսկվող գետերի ցանկի
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կովիչան» հոդվածին։