Կետա
Կատվաձուկ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Oncorhynchus keta | ||||||||||||||
|
Կետա (լատին․՝ Oncorhynchus keta), սաղմոնակերպների ընտանիքի ձուկ։ Մարմնի երկարությունը՝ մինչև 1 մ, քաշը՝ 14 կգ։ Տարածված է Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասերում, Բերինգի ծովում, մասամբ՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ավազանի գետերում։ Կլիմայավարժեցված է Բարենցի, Սպիտակ և Բալթիկ ծովերի ավազաններում։ Սնվում է խեցգետնանմաններով, փափկամարմիններով, մատղաշ ձկներով։ Սեռահասուն է դառնում 3-5 տարեկանում։
Բազմացման շրջանում դադարում է սնվելուց և մտնում է գետերը։ Բույն է փորում և ձկնկիթը թաղում տիղմի մեջ։ Զվադրող կետան խիստ կերպարանափոխվում է, մաշկը մուգ գույն է ստանում, միսը ջրակալում, ծնոտները երկարում են, կորանում, հզոր ատամներ են աճում և բերանը չի փակվում։
Տեսակներ խմբագրել
Հայտնի է 2 տեսակ՝
- աշնանային
- ամառային
Աշնանային կետան խոշոր է, պտղաբեր (3-4,5 հազար ձկնկիթ), բազմանում է սեպտեմբերից մինչև դեկտեմբեր։ Գետային միգրացիան կարճ է, ձվադրում է հուլիս-օգոստոս ամիսներին։
Ձվադրումից հետո ձուկը մահանում է։ Արդյունագործական խոշոր նշանակություն ունի, տալիս է համեղ միս և կարմիր խավիար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 388)։ |
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կետա» հոդվածին։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կետա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կետա» հոդվածին։ |