Կոռնելիս Վրեսվիկ
Կոռնելիս Վրեսվիկ (հոլ.՝ Cornelis Vreeswijk, օգոստոսի 8, 1937[1], Էյմեյդեն, Վելսեն, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ - նոյեմբերի 12, 1987[1], Ստոկհոլմ, Շվեդիա), հեղինակային երգի շվեդ կատարող, բանաստեղծ, դերասան։
Կոռնելիս Վրեսվիկ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 8, 1937[1] Էյմեյդեն, Վելսեն, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ |
Երկիր | Նիդերլանդների Թագավորություն |
Մահացել է | նոյեմբերի 12, 1987[1] (50 տարեկան) Ստոկհոլմ, Շվեդիա |
Գերեզման | Katarina kyrkogård[2] |
Ժանրեր | ժողովրդական երաժշտություն և բլյուզ |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, դերասան, կոմպոզիտոր, գրող, բանաստեղծ և կիթառահար |
Լեյբլ | Metronome? և Philips Records |
Ամուսին | Ingalill Rehnberg?, Bim Warne? և Anita Strandell? |
Պարգևներ | |
Կայք | cornelis.se |
Ստորագրություն | |
Cornelis Vreeswijk Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԿոռնելիսը ծնվել է Նիդերլանդների Էյմյոդեն քաղաքում։ 1949 թվականին՝ 12 տարեկանում, նա իր ծնողների հետ ուղևորվել է Շվեդիա։ Ստացել է բարձրագույն կրթություն Սոցիալական համալսարանում։ Իր երաժշտական կարիեռան սկսել է ուսանողական երեկոներին ելույթներ ունենալով։
1964 թվականին թողարկվել է Վրեսվիկի առաջին ալբոմը՝ «Ballader och oförskämdheter», որն ուսանողների շրջանում մեծ հայտնիություն է ստացել։ Հումորային երգերը՝ «Brevet från kolonien» (Նամակ բանտից) և «Hönan Agda» (Ագդա հավիկը) հասարակության ամենասիրելի երգերն էին։ Կառավարության և խորհրդարանի հասցեին ազատ արտահայտվելը արգելք հանդիսացան, որպեսզի Կորնելիս Վրեսվիկի երգերը հնչեն ռադիոյով։
Վրեսվիկը մասնակցել է այնպիսի մյուզիքլների շվեդական տարբերակների ստեղծմանը, ինչպիսիք են «Հիսուս Քրիստոսը՝ սուպեր աստղ», «Ջութակահարը տանիքին»։
Վրեսվիկի գրական գործունեությունը նույնպես ժողովրդական ճանաչում է ձեռք բերել։ Նա իրենից հետո թողել է բանաստեղծությունների մի քանի հատորյակ։
Կոռնելիս Վրեսվիկի անվան հիմնադրամ
խմբագրելՉնայած Վրեսվիկի սկավառակների վաճառքից ստացված գումարը հսկայական էր, Կորնելիսը մինչև իր մահը՝ 50 տարեկան հասակը շատ համեստ է ապրել։ Նրա մահից հետո ընկերներն ու բարեկամները հիմնել են նրա անունով հիմնադրամ, որը շվեդ հայտնի կատարողներին տրամադրում է 250 հազար կրոն։
Կոռնելիս Վրեսվիկի սկավառակագրություն
խմբագրել- 1964 — Ballader och oförskämdheter
- 1965 — Visor och oförskämdheter
- 1965 — Ballader och Grimascher
- 1966 — Grimascher och telegram
- 1968 — Tio vackra visor och personliga Persson
- 1969 — Cornelis sjunger Taube
- 1970 — Poem, ballader och lite blues
- 1971 — Spring mot Ulla, spring! Cornelis sjunger Bellman
- 1972 — Cornelis live!
- 1972 — Visor, svarta och röda
- 1973 — Istället för vykort
- 1973 — Linnéas fina visor
- 1974 — Getinghonung
- 1976 — Narrgnistor och transkriptioner
- 1977 — Movitz! Movitz!
- 1978 — Cornelis sjunger Victor Jara
- 1978 — Narrgnistor 2, En halv böj blues och andra ballader
- 1978 — Felicias svenska suite
- 1979 — Vildhallon
- 1979 — Cornelis — Live. Montmartre-Köpenhamn Vol 1
- 1979 — Cornelis — Live. Montmartre-Köpenhamn Vol 2
- 1979 — Cornelis — Live. Montmartre-Köpenhamn
- 1979 — Jazz incorporated
- 1980 — Bananer — bland annat
- 1980 — En spjutkastares visor
- 1981 — «Alla har vi varit små» Cornelis sjunger Povel/1
- 1981 — «The gräsänkling blues» Cornelis sjunger Povel/2
- 1981 — Turistens klagan
- 1981 — Hommager och Pamfletter
- 1981 — Cornelis sjunger Povel
- 1985 — Cornelis Bästa
- 1985 — Mannen som älskade träd
- 1986 — I elfte timmen
- 1987 — Till Fatumeh, rapport från de osaligas ängder
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Cornelis Vreeswijk Internet Movie Database կայքում
- Swedish Cornelis Vreeswijk Society (Cornelis Vreeswijk Sällskapet)
- Dutch Cornelis Vreeswijk homepage
- Cornelis Vreeswijk
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոռնելիս Վրեսվիկ» հոդվածին։ |