Կոշինյա կամ Կոքսինյա[1] (պորտ.՝ Coxinha), բրազիլական խոհանոցի հավից պատրաստված ուտեստ, որը ծագում է Բրազիլիայի Սան Պաուլու նահանգից: Իրենից ներկայացնում է յուղի մեջ ապակած հավի արգանակով խմորի կտորներ, որոնք պատվում են հացի փշրանքներով և լցոնվում աղացած մսով կամ հավի ազդրերից մանրեցված մսերով: Լցոնի մեջ երբեմն ավելացնում են սերուցքային պանիր և այլ բաղադրիչներ։ Կոշինյան ունի հավի ազդրի ձև։ Վաճառվում է սրճարաններում, փռերում և հրուշակեղենի խանութներում։ Վաճառվում է նաև կիսաֆաբրիկատների տեսքով։

Կոշինյա
Բրազիլիական խոհանոց
ԵնթատեսակՀավամսով կերակուր
Առաջացման երկիր Բրազիլիա
Հիմնականհավի միս, խմոր և Հացի փշրանքներ
 Coxinhas Վիքիպահեստում

Անվանումը առաջացել է սոհա «ազդր» և -inha վերջածանցից։

Հայտնվել է XIX դարի վերջին Սան Պաուլու նահանգի Լիմեյրա քաղաքում[2]։ Ըստ բանավոր փոխանցման՝ ուտեստն առաջին անգամ պատրաստել է բրազիլական արքայադուստր Իզաբելի խոհարարը՝ Գաստոն Օռլեանի կինը, ով ապրում էր Մորրո-Ազուլի ֆազենդայում (Morro Azul՝ «Կապույտ Բլուր»)[3]:

Կոշինյան հանրաճանաչություն ձեռք բերեց արագացված ինդուստրացման քաղաքականության ներքո, որը 1934 թվականից ղեկավարում էր նախագահ Ժետուլիու Վարգասը[4]: 1950-ականներին կոշինյայի հանրաճանաչությունը տարածվեց Ռիո դե Ժանեյրոյի և Պարանա նահանգներում[5]:

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Крамер, Алекс Коксинья // Уличная еда: рецепты блюд современного стрит-фуда. — Издательские решения, 2018. — С. 124. — 690 с. — ISBN 978-5-4490-7032-6
  2. Meihy, Murilo Os Libaneses. — Contexto, 2016. — P. 218. — ISBN 978-8572449328
  3. «The Coxinha - A Brazilian Fairy Tale» (անգլերեն). Flavors of Brazil. 2011-04-26. Արխիվացված է օրիգինալից 2018-06-11-ին. Վերցված է 2018-06-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Бразилия / Войнов Д. А., Маклаков В. В. и др. // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  5. Câmara Cascudo, Luis da Antologia da alimentação no Brasil. — Rio de Janeiro: Livros Técnicos e Científicos, 1977.