Ցին (թագավորություն)

թագավորություն


Ցին, հին չինական թագավորություն։ Առաջացել է մ.թ.ա. մոտ 9-րդ դարում, Կենտրոնական Չինաստանում։ Սկզբում կախյալ էր Չժոու դինաստիայից։ Չժանգո ժամանակաշրջանում (մ.թ.ա. 403-221) Չժոու միապետությունից անկախ 7 հզոր թագավորություններից մեկն էր։

Ցին
 Չժոու մ.թ.ա. 9-րդ դար - մ.թ.ա. 221 Ցին դինաստիա 
Քարտեզ


(մ.թ.ա. 260)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Ցին (秦)
Ցիանցյու (犬丘)
Ցիան (汧)
Փինյան(平陽)
Յոն (雍)
Յույան (櫟陽)
Խիանյան (咸陽)
Իշխանություն
Պետական կարգ միապետություն
Դինաստիա Ցին
Պետության գլուխ թագավոր

Ցինի ուժեղացումը կապված էր պետական գործիչ Շան Ցանի (մ.թ.ա. 4-րդ դար) ռեֆորմների (հողի մասնավոր սեփականության օրինականացում, հողի առուծախի թույլտվություն և այլն) հետ։

Մ.թ.ա. 4-րդ դարի կեսից Ցինը պայքարել է մյուս թագավորությունների դեմ և մինչև մ.թ.ա. 221 թվականը նվաճել դրանք, ստեղծվել է կենտրոնացված Ցին դինաստիան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։