Սեյրան Զաքարյան

հայ փիլիսոփա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սեյրան Զաքարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սեյրան Արտյուշայի Զաքարյան (հոկտեմբերի 6, 1958(1958-10-06)[1], Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գիտնական, փիլիսոփա, փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1999), պրոֆեսոր (2004

Սեյրան Զաքարյան
Ծնվել էհոկտեմբերի 6, 1958(1958-10-06)[1] (65 տարեկան)
ԾննդավայրԿապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
ԵրկերՄարդու հիմնահարցը 13-15-րդ դարերի հայ փիլիսոփայության մեջ, Երևան, 1999, 262 էջ։
Մասնագիտությունփիլիսոփա
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Կենսագրություն խմբագրել

Սեյրան Արտուշայի Զաքարյանը ծնվել է 1958 թվականի հոկտեմբերի 6-ին ՀԽՍՀ Ղափանի շրջանի Կապան քաղաքում։ Ավարտել է Կապանի թիվ 27 գիշերօթիկ միջնակարգ դպրոցը։ 1977-1979 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում (Գերմանիա1979 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի փիլիսոփայության բաժինը, որն (արդեն Փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետը) ավարտել է 1984 թվականին։ Այնուհետև ընդունվել է ասպիրանտուրա։ 1988 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ունիվերսալիաների հիմնահարցը 13-14-րդ դդ. հայ փիլիսոփայության մեջ» թեմայով։ 1992 թվականին Սեյրան Զաքարյանին շնորհվել է դոցենտի կոչում։ 1999 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Մարդու հիմնահարցը 13-15-րդ դդ. հայ փիլիսոփայության մեջ» խորագրով։ 2005 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1987-1992 թվականներին աշխատել է ԵՊՀ փիլիսոփայության պատմության ամբիոնում որպես ասիստենտ, 1992-2004 թվականներին՝ դոցենտ, 2005 թվականից՝ պրոֆեսոր։ 2001 թվականից Սեյրան Զաքարյանը ղեկավարում է ԵՊՀ Փիլիսոփայության պատմության ամբիոնը[2][3]։ Հեղինակ է մոտ մեկ տասնյակ մենագրությունների և 50-ից ավելի գիտական հոդվածների։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական չորս ատենախոսություն։

Երկեր խմբագրել

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=4186
  2. Կենսագրությունը ԵՊՀ կայքում(չաշխատող հղում)
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր 1, Երևան, 2005.

Արտաքին հղումներ խմբագրել

«Փիլիսոփայության պատմություն» գրքի էլեկտրոնային տարբերակը