Կոնսեպսոն Արենալ Պոնտե (իսպ.՝ Concepción Arenal Ponte[9] (հունվարի 31, 1820(1820-01-31)[2][3][4][…], Ֆեռոլ, Լա Կորունյա նահանգ, Գալիսիա, Գալիսիայի թագավորություն, Իսպանիա[4] - փետրվարի 4, 1893(1893-02-04)[2][3][5][…], Վիգո, Pontevedra Province, Գալիսիա, Իսպանիայի թագավորություն, Իսպանիա[6]), իսպանացի ֆեմինիստ գրող և ակտիվիստ[10]։ Նա առաջին կինն էր, որն ընդունվել է Իսպանիայի համալսարան։ Իսպանիայում ֆեմինիստական շարժման պիոներն ու հիմնադիրն է[10]։

Կոնսեպսոն Արենալ
իսպ.՝ Concepción Arenal Ponte
Ծննդյան անունիսպ.՝ María de la Concepción Pontevilla[1]
Ծնվել էհունվարի 31, 1820(1820-01-31)[2][3][4][…]
ԾննդավայրՖեռոլ, Լա Կորունյա նահանգ, Գալիսիա, Գալիսիայի թագավորություն, Իսպանիա[4]
Վախճանվել էփետրվարի 4, 1893(1893-02-04)[2][3][5][…] (73 տարեկան)
Վախճանի վայրՎիգո, Pontevedra Province, Գալիսիա, Իսպանիայի թագավորություն, Իսպանիա[6]
ԳերեզմանCemetery of Pereiró[7]
Մասնագիտությունգրող, խմբագիր, սոցիալական աշխատող, վիպասան և լրագրող
Լեզուիսպաներեն
Քաղաքացիություն Իսպանիա[8]
ԿրթությունՄադրիդի կենտրոնական համալսարան
Ժանրերպոեզիա, էսսե և թատրոն
ԱնդամակցությունSociedad Abolicionista Española?
ԶավակներFernando García Arenal?
 Concepción Arenal Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նրա հայրը՝ Անգել դել Արենալը, եղել է լիբերալ ռազմական գործիչ, որը Ֆերդինանդ VII-ի ռեժիմին հակադրվելու և իր գաղափարախոսությունների համար հաճախ էր բանտարկվում։ Նա հիվանդանում է բանտում և 1829 թվականին մահանում է՝ Կոնսեպսոնի ութ տարեկանը բոլորելու ժամանակ։ Մոր հետ տեղափոխվել է Արմանո, ապա Տոպա կոմսի դպրոց ընդունվելու համար 1834 թվականին տեղափոխվել են Մադրիդ։ Մոր կամքին հակառակ նա 1841 թվականին ընդունվում է Կենտրոնական համալսարանի (այժմ՝ Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան) իրավաբանության ֆակուլտետը՝ դառնալով համալսարան ընդունված առաջին կինը․ այստեղ նա պարտավոր էր տղամարդու հագուստ հագնել։ Նա նաև մասնակցել է քաղաքական և գրական բանավեճերի, որոնցում կանանց մասնակցությունը արգելված էր այդ ժամանակ[11]։

Ավարտել է համալսարանը և 1848 թվականին ամուսնացել իրավաբան և գրող Ֆերնանդո Գարսիա Կարրասկոյի հետ։ Ունեն երեք երեխա․ դուստր, որը ծնվելուց կարճ ժամանակ անց մահացել է, և երկու որդի՝ Ֆերնանդոն (ծնվ. 1850) և Ռամոնը (ծնվ. 1852)։ Հետագայում նրա առողջությունը վատթարանում էր, որի պատճառով Կոնսեպսոնն ապրում էր իր որդու՝ Ֆերնանդոյի և նրա երկրորդ կնոջ՝ Էրնեստինա Վինթերի հետ[11]։

Կոնսեպսոն Արենալ Պոնտեն և իր ամուսինը, մինչև Ֆերնանդոյի մահը, սերտորեն համագործակցում էին լիբերալ «Իբերիա» թերթում։ Լինելով ծայրահեղ աղքատ, նա ստիպված է լինում վաճառել Արմանոյի իր ամբողջ ունեցվածքը և տեղափոխվել ջութակահար և կոմպոզիտոր Խեսուս դե Մոնաստերիոյի տուն (Պոտես, Կանտաբրիա), որտեղ 1859 թվականին նա հիմնում է Սուրբ Վինսենթ դե Փոլի Համաժողովը, որի նպատակն աղքատներին օգնելն էր։ Երկու տարի անց նրա կատարած աշխատանքների համար Բարոյագիտության Ակադեմիան նրան շնորհում է «La beneficencia, la filantropía y la caridad» պարգևը։ Դա առաջին անգամն էր, որ Ակադեմիան մրցանակ էր շնորհում կնոջը[11]։

Հետագայում նա հրատարակում է գրքեր և էսսեներ, որոնցից են Cartas á los Delincuentes [Նամակներ իրավազանցներին] (1865), «Ներբող ընդդեմ ստրկության» (1866), El reo, el pueblo y el verdugo, o, La ejecución pública de la pena de muerte [Դատապարտյալներ, մարդիկ և դահիճները, կամ, մահապատիժի կատարումը] (1867)։ 1868 թվականին նա Կանանց ուղղիչ տների տեսուչ է նշանակվել, և ապա 1871 թվականին սկսել է իր տասնչորս տարվա համագործակցությունը մադրիդյան «The Voice of Charity» ամսագրի հետ[12]։

Նա համագործակցել է Կարմիր Խաչի հետ՝ Միրանդա դե Էբրո հիվանդանոցում Կառլիստական պատերազմների ժամանակ տուժածներին օգնություն ցուցաբերելով։ 1871-1872 թվականներին նրան անվանել են Կարմիր Խաչի Գլխավոր քարտուղար[12]։ 1877 թվականին հրատարակել է Penitentiary Studies գիրքը։

Կոնսեպսոնը մահացել է 1893 թվականի փետրվարի 4-ին առավոտյան, Վիգոյում, որտեղ էլ հաջորդ օրը տեղի է ունեցել վերջինիս հուղարկավորությունը։ Նրա տապանագրի վրա գրված է իր անձնական կարգախոսը․ անգլ.՝ To virtue, to life, to science[10][12]։

Ֆեմինիզմ խմբագրել

Կոնսեպսոն Արենալը Իսպանիայում ֆեմինիստական շարժման պիոներներից մեկն է։ Կանանց իրավունքների մասին իր առաջին աշխատությունը եղել է La Mujer del Porvenir-ը [«Ապագայի կինը»] (1869), որտեղ նա քննադատում է կանանց անպաշտպանությունը պաշտպանող տեսությունները, որոնք հիմնված են կենսաբանական պատճառների վրա։ Նա պաշտպանում էր կանանց՝ կրթության ցանկացած մակարդակի հասանելիությանը, բայց ոչ նրանց աշխատելուն, քանի որ նա համարում էր, որ կանայք չեն կարող լինել փորձագետ։ Նա նաև չէր աջակցում կանանց քաղաքական ներգրավվածությանը, քանի որ կանայք տառապելու ռիսկի տակ էին և դա կարող էր կանանց՝ իրենց ընտանիքը անտեսելու վտանգ դառնար։ Այնուամենայնիվ, ավելի ուշ նա գրում է[13]

  «լրջագույն սխալ և ամենավտանգավորներից է կանանց մոտ տպավորություն թողնելը, որ նրանց միակ առաքելությունը կին և մայր դառնալն է։ Դա նույնն է, որ նրանց ասես, թե նա ինքնին ոչինչ է և սրանով ոչնչացնել նրանց բարոյական և մտավոր ինքնությունը»
- a serious mistake, and one of the most harmful, to impress upon women that her sole mission is to be wife and mother; it amounts to tell her that she can be nothing by herself and to annihilate her moral and intellectual self
 

Մատենագրություն խմբագրել

  • Arenal, Concepción (1851). Fabulas en verso originales [Original fables in verse] (իսպաներեն). Madrid: Tomas Fortanet.
  • —— (1861). La beneficencia, la filantropía y la caridad [Beneficence, philanthropy and charity] (իսպաներեն).
  • —— (1865). Cartas á los Delincuentes [Letters to offenders] (իսպաներեն). Coruña: Imp. del Hospicio, a cargo de D. Mariano M. y Sancho.
  • —— (1867). El reo, el pueblo y el verdugo, o, La ejecución pública de la pena de muerte [The inmate, the people and the executioner, or the public execution of the death penalty] (իսպաներեն). Madrid: Estab. Tip. de Estrada, Díaz y López.
  • —— (1869). La mujer del porvenir [The woman of the future] (իսպաներեն). Seville: Eduardo Perié.
  • —— (1881). La instrucción del pueblo [The instruction of the people]. Memorias presentadas en la Real Academia de Ciencias Morales y Políticas (իսպաներեն). Madrid: Real Academia de Ciencias Morales y Políticas.
  • —— (1883). La mujer de su casa [The woman of the house]. Memorias presentadas en la Real Academia de Ciencias Morales y Políticas (իսպաներեն). Madrid: Gras y Compañía.
  • —— (1895). Estudios penitenciarios [Prison studies] (իսպաներեն). Madrid: Libr. de Victoriano Suárez.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Masforroll A. C. Concepción Arenal (իսպ.): la caminante y su sombra — 1 — Barcelona: Taurus, 2018. — P. 57. — 440 p. — ISBN 978-84-306-1928-3
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Concepción Arenal (գալիս.): A conciencia da razón / M. P. G. Rubio, J. F. Méndez-GarcíaSantiago de Compostela: USC, 2021. — P. 208. — 215 p. — ISBN 978-84-18445-09-5
  5. 5,0 5,1 5,2 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  6. 6,0 6,1 6,2 Concepción Arenal (գալիս.): A conciencia da razón / M. P. G. Rubio, J. F. Méndez-GarcíaSantiago de Compostela: USC, 2021. — P. 209. — 215 p. — ISBN 978-84-18445-09-5
  7. Los restos de Concepción Arenal son trasladados a su última morada:Del antiguo cementerio de Vigo al mausoleo de Pereiró (իսպ.) // Vida gallegaVigo: 1909. — Vol. 38. — P. 15. — ISSN 9958-9028; 2481-0010
  8. WeChangEd
  9. Filosofía (Իսպաներեն)
  10. 10,0 10,1 10,2 «Concepción Arenal», Women, Malostratos.org (Google translation), Վերցված է 7 June 2012-ին
  11. 11,0 11,1 11,2 «Los Poetas», Concepción Arenal, Humberto C Garza, Վերցված է 7 June 2012-ին
  12. 12,0 12,1 12,2 «Arenal Concepcion», Autobiography, La web de las Biografías (Google translation), Վերցված է 11 June 2012-ին
  13. Arenal, Concepción (1894–1897). La educación de la mujer. Spain. էջ 4. «a serious mistake, and one of the most harmful, to impress upon women that her sole mission is to be wife and mother; it amounts to tell her that she can be nothing by herself and to annihilate her moral and intellectual self»{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ խմբագրել