Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Կողբ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Տավուշի մարզի Կողբ գյուղում։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Կողբ)
| |
Եկեղեցի | |
---|---|
![]() Կողբի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի | |
Տեղադրություն | ![]() |
Կրոնադավանանք | ![]() |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | Գործող |
Ակտիվ է | Այո |
Ճարտարապետ(ներ) | Ալեքսանդր Դանիելյան, Էրիկ Հովհաննիսյան |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 2010 |
Կառուցման ավարտ | Հոկտեմբերի 22, 2016 |
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
41°06′50″ հս․ լ. 44°57′55″ ավ. ե.HGЯO |
Պատմություն
խմբագրելԵկեղեցու շինարարությունը տևել է մոտ 6 տարի[1]։
Եկեղեցու տեղում նախկինում եղել է «Մխիթար Վարդապետ» փոքրիկ մատուռը։ Այն եղել է փայտաշեն ծածկով մատուռ-եկեղեցի։ Թվագրությունը ենթադրվում է 14-րդ դարը։ Մատուռի մեջ ամփոփված են երկու վարդապետների և երկու քահանաների մարմիններ։ Մինչև այսօր պահպանվել են մատուռի գերեզմանաքարերը և խաչքարերը։ Սուրբ Գրիրոգ Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է Սամսոն Աբովյանի և Սաթենիկ Նասիբյանի բարերարությամբ։
Եկեղեցին օծվել է 2016 թվականի հոկտեմբերի 22-ին, ձեռամբ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Սրբազան Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի։