Գուգարաց լեռներ

Լոռու մարզի լեռնաշղթա

Գուգարաց լեռներ, Բաբաքարի լեոնաշղթա, Բաբաքյարի լեոնաշղթա, Պապաքարի լեոնաշղթա, լեռնաշղթա Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերի սահմանագլխին, Դեբեդ և Աղստև գետերի ջրբաժանը։ Ձգվում է Բովաքարի լեռների արևելյան եզրից դեպի հյուսիս՝ շուրջ 80 կմ։ Առավելագույն բարձրությունը Դժարսար լեռն է, որը ունի 2245 մ բարձրություն։ Միջին բարձրություն 2000 մ[1][2]։

Գուգարաց լեռներ
Տեսակլեռնաշղթա
Երկիր Հայաստան
Վարչատարածքային միավորԼոռու մարզ և Տավուշի մարզ
Բարձրություն (ԲԾՄ)2245 մետր
Երկարությունմոտ 80 կմ
Մեծագույն գագաթԴժարսար
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրական դիրք

խմբագրել

Փոքր Կովկասի լեռնային համակարգի արտաքին շղթաներից մեկն է։ Սկսվում է Հալաբի լեռնաշղթայից, տարածվում հյուսիս, ապա հյուսիս-արևելք՝ մինչև Պապաքարի լեռներ։ Երկարությունը (Հալաբի լեռնաշղթայի հետ միասին) մոտ 100 կմ է, միջին բարձրությունը՝ 2000 մ։ Կազմված է ստորին յուրայի հրաբխածին և հրաբխանստվածքային ապարներից։ Գուգարաց լեռնաշղթային բնորոշ են խիստ մասնատվածությունը, էրոզիոն հովիտների խիտ ցանցը և ժայռոտ լեռնակատարները։ Լանջերը զառիթափ են, կտրտված հեղեղատներով։ Տիրապետում է ֆիզիկական հողմնահարումը, որն ուղեկցվում է փլվածքներով և սելավներով։ Ռելիեֆի մասնատվածությունն ու ակտիվ դենուդացիան պայմանավորված են ապարների լիթոլոգիական առանձնահատկություններով և Դժարսար լեռան անտիկլինալի բարձրացման աշխուժացումով։

Ջրագրություն

խմբագրել

Գուգարաց լեռնաշղթայից սկիզբ են առնում Սևորդյաց (Չաթինլեռ գագաթից մինչև Սանահին կայարանը), Կայենի (Հաղարծին գետի ակունքներից մինչև Աղստև գետը, Իջևան քաղաքի մոտ), Ոսկեպար (Գոմշավար լեռնագագաթից մինչև Կուրի հովիտը), Մթնասար (Սառնակունք լեռնագագաթից մինչև Ադրբեջանի Գամիրչիլար գյուղը) լեռնաբազուկները։

Օգտակար հանածոներ

խմբագրել

Օգտակար հանածոներից կան շինանյութեր (ֆելզիտային տուֆ, գրանիտ, հրակայուն կավ, տրավերտին, կվարցային ավազ, կրաքար և այլն), բազմամետաղների, ոսկու, պղնձի, սնդիկի, մոլիբդենի երևակումներ, երկաթի հանքավայր։ Կլիման բարեխառն է՝ համեմատաբար տաք ամառներով և չափավոր ցուրտ ձմեռներով։ Հունվարի միջին ջերմաստիճանը բարձր լեռնայիև գոտում -8 °С է. ստորոտում՝ - 2°С, հուլիսինը՝ համապատասխանաբար 12 °С, 20 °С։ Բացարձակ նվազագույնը -30 °С է, առավելագույնը՝ 35 °С։ Հաստատուն ձյունածածկույթ գոյանում է ամեն տարի։ Տարեկան տեղումները ստորոտում 500 մմ են, բարձր լեռնային գոտում՝ 800 մմ։

Գուգարաց լեռնաշղթայից սկիզբ են առնում Մարց, Շնող, Հաղարծին, Սառնաջուր, Կորխան, Ոսկեպար, Կողբ և այլ գետեր։ Հողաբուսական ծածկույթում առկա է ուղղաձիգ գոտիականությունը։ Գերակշռում են լեռնաանտառային և լեռնամարգագետնային հողերը՝ հաճարենու, կեչու, կաղնու անտառներով ու ալպյան մարգագետիններով։ Կենդանական աշխարհին բնորոշ են այծյամը, վարազը, արջը, անտառային կատուն։ Շատ են կրծողներն ու թռչունները։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 35 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 967 — 992 էջ։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուգարաց լեռներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 240