Կոզիմո Մեդիչի
Կոզիմո դի Ջովաննի դե Մեդիչի (սեպտեմբերի 27, 1389 կամ 1389, Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն - օգոստոսի 1, 1464 կամ 1464, Villa Medici at Careggi, Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն) իտալացի բանկիր և քաղաքական գործիչ, ով Մեդիչիների ընտանիքը դարձրեց իտալական Վերածննդի գրեթե ողջ ժամանակահատվածում Ֆլորենցիայի փաստացի կառավարիչներ։ Նրա իշխանության հիմքում էր բանկային իրենց հարստությունը, ինչպես նաև իր ու այլ հզոր ու հարուստ ընտանիքների միջև հարաբերություններն ու ամուսնությունները[2]։ Կոզիմո Մեդիչին իր ժամանակի մեծագույն մեկենասներից մեկն էր[3]։ Նա ծախսել է ավելի քան 600 000 ֆլորին ոսկով[4][5] (մոտ 500 միլիոն դոլար՝ գնաճը ճշգրտված) արվեստի և մշակույթի վրա, ներառյալ Դոնատելլոյի «Դավիդը»՝ առաջին մերկ արական քանդակը հին ժամանակներից ի վեր։ Չնայած իր ազդեցությանը՝ նրա իշխանությունը բացարձակ չէր. Ֆլորենցիայի օրենսդիր խորհուրդները երբեմն ընդդիմանում էին նրա առաջարկներին իր ողջ կյանքի ընթացքում, և նա համարվում էր առաջինը հավասարների մեջ, այլ ոչ թե ինքնիշխան[6]։
Կոզիմո Մեդիչի | |
![]() | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ և բանկիր |
---|---|
Ծննդյան օր | սեպտեմբերի 27, 1389 կամ 1389 |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն |
Վախճանի օր | օգոստոսի 1, 1464 կամ 1464 |
Վախճանի վայր | Villa Medici at Careggi, Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն |
Թաղված | Սան Լորենցո տաճար |
Դինաստիա | Մեդիչիներ[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Giovanni di Bicci de' Medici? |
Մայր | Piccarda Bueri? |
Ամուսին | Contessina de' Bardi? |
Զավակներ | Պիեռո Մեդիչի, Giovanni di Cosimo de' Medici? և Carlo de' Medici? |
Ինքնագիր | ![]() |
Վաղ տարիներն ու ընտանեկան բիզնեսը խմբագրել
Կոսիմո դե Մեդիչին ծնվել է Ֆլորենցիայում՝ Ջովաննի դի Բիչի դե Մեդիչիի և նրա կնոջ՝ Պիկարդա Բուերիի ընտանիքում՝ 1389 թվականի սեպտեմբերի 27-ին[7]։ Այն ժամանակ ընդունված էր իր անվան մեջ նշել հոր անունը՝ երկու նույնանուն անհատների ինքնությունը տարբերելու նպատակով։ Այսպիսով, Ջովաննին Բիչիի որդին էր, և Կոզիմոյի անունը պատշաճ կերպով թարգմանվեց Կոզիմո դի Ջովաննի դե Մեդիչի։ Նա ծնվել է երկվորյակ եղբոր՝ Դամիանոյի հետ, ով ժամանակ անցա մահացել է։ Երկվորյակներին անվանել են սուրբ Կոսմասի և Դամիանի անունով, որոնց տոնն նշվում էր սեպտեմբերի 27-ին։ Կոզիմոն ավելի ուշ սկսում է նշել իր ծննդյան օրը հենց այդ՝ իր «անվան օրը», իր ծննդյան փաստացի ամսաթվի փոխարեն[8]։ Կոզիմոն ուներ նաև եղբայր Լորենցո, որը հայտնի էր որպես «Լորենցո Ավագ»։ Նա Կոզիմոյից մոտ վեց տարով փոքր էր և մասնակցում էր ընտանիքի բանկային ձեռնարկությանը։
Կոզիմո Մեդիչին իր հարստությունն ու բանկային ոլորտի գիտելիքները ժառանգել է հորից՝ Ջովաննիից, ով նախապես լինելով վաշխառու դարձել էր բանկիր՝ միանալով իր ազգական Վիերի դի Կամբիո դե Մեդիչիի բանկին։ Ջովաննին ինքնուրույն ղեկավարում էր Վիերիի մասնաճյուղը Հռոմում։ Մինչ 1397 թվականը շրջանում այդ բանկը բաժանվում է երեք առանձին և անկախ սուբյեկտների, ինչից հետո Ջովաննին վերադարնում է Ֆլորենցիա՝ հիմնելու իր սեփական՝ Medici Bank-ը։ Հաջորդ երկու տասնամյակների ընթացքում Medici Bank-ը մասնաճյուղեր է բացում Հռոմում, Ժնևում, Վենետիկում և ժամանակավորապես Նեապոլում։ Շահույթի մեծ մասը ստացվում էր Հռոմից։ Հռոմի մասնաճյուղի մենեջերը պապական ավանդապահ գեներալ էր, ով ղեկավարում էր Եկեղեցու ֆինանսները՝ միջնորդավճարի դիմաց[9]։ Կոզիմոն հետագայում ընդլայնեց բանկը Արևմտյան Եվրոպայում և գրասենյակներ բացեց Լոնդոնում, Պիզայում, Ավինյոնում, Բրյուգգեում, Միլանում և Լյուբեկում։ Մեդիչիի մասնաճյուղերը բանկը դարձրին պապական գործունեության իրականացման լավագույն գործիքներից մեկը։ Եվրոպայի շատ մասերի եպիսկոպոսություններին հնարավորություն էր տալիս իրենց վճարները վճարել մոտակա մասնաճյուղին, որի կառավարիչը այնուհետև պապական արտոնագիր էր տալիս։ Պապերն էլ իրենց հերթին կարող էին ավելի հեշտությամբ պատվիրել մի շարք ապրանքներ, ինչպիսիք էին համեմունքները, տեքստիլը, մասունքները՝ բանկի մեծածախ առևտրի միջոցով[10]։ Տասնհինգ տարում Ջովաննիի շահույթը կազմել է 290 791 ֆլորին[11]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Union List of Artist Names — 2017.
- ↑ Jackson Matthew O.։ «Social and Economic Networks: Models and Analysis»։ Coursera։ Վերցված է 2022-11-09
- ↑ Strathern Paul (2005)։ The Medici: Godfathers of the Renaissance.։ London: Pimlico։ էջեր 45–126։ ISBN 978-1-84413-098-6
- ↑ «JamiesMediciPatronageNotes < Brunelleschi < TWiki»։ bdml.stanford.edu։ Վերցված է 2022-11-08
- ↑ «How the Medici family's influences are still felt today»։ Guide (անգլերեն)։ 2017-04-19։ Վերցված է 2022-11-08
- ↑ Martines Lauro (2011)։ The Social World of the Florentine Humanists, 1390–1460.։ University of Toronto Press։ էջ 8
- ↑ Hibbert Christopher (2012)։ The House Of Medici: Its Rise and Fall։ Will Morrow։ էջ 37
- ↑ Kent Dale (2009)։ Medici, Cosimo de’. In: Dizionario Biografico degli Italiani, Vol. 73։ Հռոմ։ էջեր 36–43
- ↑ Roover Raymond de (1963)։ The Rise and Decline of the Medici Bank 1397–1494։ Cambridge (Massachusetts)/London։ էջ 46
- ↑ Hallam Elizabeth (1988)։ The War of the Roses։ New York: Weidenfeld & Nicolson։ էջ 111
- ↑ Setton Kenneth M. (1970)։ The Renaissance: Maker of Modern Man. National Geographic Society։ էջեր 46