Ֆրեդի Յանգ

բրիտանացի կինեմատոգրաֆ

Ֆրեդի Յանգ (ինչպես նաև` Ֆրեդերիկ Յանգ, հոկտեմբերի 9, 1902(1902-10-09)[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - դեկտեմբերի 1, 1998(1998-12-01)[2][1] կամ դեկտեմբերի 1, 1988(1988-12-01)[3], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի կինոօպերատոր, բրիտանական օպերատորական դպրոցի հիմնադիր հայր, Բրիտանական կայսրութայն շքանշանի ասպետ։

Ֆրեդի Յանգ
Ծնվել էհոկտեմբերի 9, 1902(1902-10-09)[1]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էդեկտեմբերի 1, 1998(1998-12-01)[2][1] (96 տարեկան) կամ դեկտեմբերի 1, 1988(1988-12-01)[3] (86 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունկինոռեժիսոր և օպերատոր-բեմադրիչ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԲրիտանական կինեմատոգրաֆիստների ընկերություն

Կարիերա խմբագրել

Ծնվել է Լոնդոնում։ Առաջին աշխարհամարտի ժամանակ լքել է դպրոցը և գնացել «Lime Groove» ստուդիայում լաբորանտ աշխատելու[4]։ 1922 թվականին «Ռոբ Ռոյ» ֆիլմի նկարահանումների ժամանակ արդեն աշխատել է որպես օպերատորի ասիստենտ և կասկադյոր, իսկ 1928 թվականին որպես գլխավոր օպերատոր նկարահանել է առաջին ֆիլմը։ 1929 թվականին Մեծ Բրիտիայում նկարահանել է «Սպիտակ բեռ» առաջին ձայնային ֆիլմը։ Եղել է բրիտանական գունավոր ֆիլմի նկարահանումների, ինչպես նաև Cinemascope համակարգի ռահվիրան։ Առաջին աշխարահամարտի ժամանակ Ֆրեդի Ֆրենսիսի հետ զբաղվել է քարոզչական ֆիլմերի արտադրությամբ։ «Մայոր Բարբարա» ֆիլմի նկարահանումների ընթացքում Յանգը ծանոթացել է Դևիդ Լինի հետ[5]։ 1949 թվականին Ֆրեդի Յանգը, Գայ Գրինը և Ջորժ Գանը հիմնել են BSC-ն՝ կինոօպերատորների բրիտանական գիլդիան[6]։ 1950-ական թվականներին աշխատել է Ամերիկայում՝ բարձր կատեգորիայի մեծ ստուդիական ֆիլմերում։ Սակայն 1959 թվականին գնացել է MGM և կենտրոնացել անկախ օպերատորի կարիերայի վրա։ 1960 թվականին պրոդյուսեր Սեմ Սպիգելը Յանգին առաջարկել է դառնալ Դևիդ Լինի «Լոուրենս Արաբացի» նոր պատկերի բեմադրողը։ Չնայած տարիքին (մոտ 60 տարեկան) և անապատում աշխատանքների բարդությանը, նա համաձայնում է։ 65 մմ ժապավենի վրա նկարահանված «Լոուրենս Արաբացի» ֆիլմը բերել է նրան առաջին «Օսկար»-ը։

Դևիդ Լինի հետ հաջորդ երկու համատեղ ֆիլմերը՝ «Դոկտոր Ժիվագո» (1965) և «Ռայանի դուստրը», ևս նրան բերել են մեկական «Օսկար»։ 1970-ական թվականների սկզբին լուսանկարչական լայնությունը վերահսկելու համար մշակել և աշխարհում առաջին անգամ կիրառել է կինոժապավենի լրացուցիչ չափված լուսավորումը։ 1970 թվականին արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի ասպետի կոչման։ Ավելի քան 130 ֆիլմի բեմադրող օպերատոր է, նրա կարիերան տևել է 62 տարի, վերջին ֆիլմը նկարահանել է 1984 թվականին։ 1970-ական թվականներին գրել է «Օպերատորի աշխատանքը»[7] գիրքը, իսկ 1990-ականներին՝«70 պայծառ տարի» ինքնակենսագրականը[8]։ Մահացել է Լոնդոնում, մինչև կյանքի վերջ շարունակել է զբաղվել գեղանկարչությամբ։ 2003 թվականի Կինոօպերատորների միջազգային գիլդիան Յանգին հատկացրել է կինոյի պատմության մեջ ամենաազդեցիկ օպերատորների տասնյակի առաջին տեղը[9]։

Անձնական կյանք խմբագրել

1927-1964 թվականներին ամուսնացած է եղել Մարջորի Գաֆնիի՝ Ալբերտ Հիչհոկի ասիստենտի հետ։ Նրանք ունեին երկու որդեգրված զավակ։ Կնոջ մահից հետո ամուսնացել է խմբագիր Ջոան Մորդաչի հետ։ Ամուսնությունից ծնվել է որդին՝ Դևիդը[10]։

Ընտրյալ ֆիլմագրություն խմբագրել

Տարի Վերնագիր Բնօրինակ վերնագիր Ռեժիսոր
1945 Կեսարը և Կլեոպատրան Caesar and Cleopatra Գեբրիել Պասկալ
1952 Այվենհո Ivanhoe Ռիչարդ Տորպ
1953 Մոգամբո Mogambo Ջոն Ֆորդ
1953 Կլոր սեղանի ասպետները Knigts of the Round Table Ռիչարդ Տորպ
1956 Կյանքի ծարավ Lust for Life Վինսենթ Մինելլի
1961 Գորգո Gorgo Էժեն Լուրե
1965 Դոկտոր Ժիվագո Doctor Zhivago Դևիդ Լին
1967 Ապրում ես միայն երկու անգամ You Only Live Twice Լյուիս Գիլբերտ
1969 Մեղավոր Դևի Sinful Davey Ջոն Հյուսթոն
1970 Ռայանի դուստրը Ryan's Daughter Դևիդ Լին
1976 Կապույտ թռչուն The Blue Bird Ջորջ Կյուկոր
1979 Արյունակցական կապ Bloodline Թերենս Յանգ
1977 Երկաթե դիմակով մարդը The Man in the Iron Mask Մայք Նյուել

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

«Օսկար» մրցանակ լավագույն օպերատորական աշխատանքի համար[11]

  • 1953՝ «Այվենհո» (անվանակարգ) գունավոր ֆիլմի համար
  • 1963՝ «Լոուրենս Արաբացին» (մրցանակ) գունավոր ֆիլմի համար
  • 1966՝ «Դոկտոր Ժիվագո» (մրցանակ) գունավոր ֆիլմի համար
  • 1971՝ «Ռայանի դուստրը» (մրցանակ)
  • 1972՝ «Նիկոլայ և Ալեքսանդրա» (անվանակարգ)

«Ոսկե գլոբուս» մրցանակ գունավոր ֆիլմում լավագույն օպերատորական աշխատանքի համար[12]

  • 1963՝ «Լոուրենս Արաբացի» (մրցանակ)

«BAFTA» մրցանակ[13][14][15]

  • 1965՝ «Յոթերորդ լուսաբաց» (անվանակարգ) գունավոր ֆիլմի լավագույն բրիտանացի օպերատորին
  • 1966՝ «Լորդ Ջիմ» (անվանակարգ) գունավոր ֆիլմի լավագույն բրիտանացի օպերատորին
  • 1968՝ «Ինքնասպանի գործը» (անվանակարգ) գունավոր ֆիլմի բրիտանացի լավագույն օպերատորին
  • 1971՝ «Ռայանի դուստրը» (անվանակարգ) լավագույն օպերատորին
  • 1972՝ BAFTA Academy Fellowship Award-ի պատվավոր մրցանակ (մրցանակ)
  • 1996՝ Հատուկ մրցանակ (մրցանակ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  4. BSC (2011). «Behind the camera - Freddie Young». BSC.
  5. Кэвин Браунлоу (4 декабря 1998). «Некролог Кэвина Браунлоу». The Independent.
  6. «список членов-учредителей».
  7. «информация об издании».
  8. «информация об издании в некрологе».
  9. «статья о результатах голосования». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 20-ին.
  10. «раздел "брак"».
  11. Academy Awards Database: Freddie Young(չաշխատող հղում)
  12. «Golden Globe Awards: Fred A. Young». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 25-ին.
  13. BAFTA Awards Search: Frederick A Young
  14. BAFTA Awards Search: FA Young
  15. BAFTA Awards Search: Freddie Young

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել