Կլոդ Ժոզեֆ Ռուժե դը Լիլ
Կլոդ ժոզեֆ Ռուժե դը Լիլ (ֆր.՝ Claude Joseph Rouget de Lisle[6] մայիսի 10, 1760[1][2][3][…], Լոն-լե-Սոնիե[4][1] - հունիսի 26, 1836[5][2][3][…], Շուազի-լե-Ռուա[4]), ֆրանսիացի բանաստեղծ և կոմպոզիտոր, ռազմական ինժեներ։ Հռենոսյան բանակի կապիտան Ռուժե դը Լիլը եղել է Ստրասբուրգում, երբ Ֆրանսիան պատերազմ էր հայտարարել ինտերվենցիայի նախապատրաստվող Ավստրիային։ Հեղափոխական հայրենիքի պաշտպանության համար ոտքի ելած ժողովրդի հայրենասիրությամբ ոգեշնչված՝ նա ստեղծել է «Հռենոսյան բանակի մարտական երգ»-ը։ Երգը տարածվել է Մարսելում և կոչվել է «Մարսելցիների քայլերգ», 1795 թվականին հաստատվել է որպես Ֆրանսիայի պետական հիմն։ ճանաչվել է նաև Ռուժե դը Լիլի «Ռոլանդը Ռոնսևալում» երգը, որից որոշ տողեր նշանաբան են դարձել 1848 թվականի հեղափոխականների համար։ Գրել է նաև «Բանաստեղծության և արձակի փորձեր» գործը, «ժակոն կամ մայրերի դպրոցը» կատակերգական օպերայի լիբրետոն, «Մակբեթ» դրաման, ռոմանսներ։
Կլոդ Ժոզեֆ Ռուժե դը Լիլ ֆր.՝ Claude Joseph Rouget de Lisle | |
---|---|
Ծնվել է | մայիսի 10, 1760[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոն-լե-Սոնիե[4][1] |
Վախճանվել է | հունիսի 26, 1836[5][2][3][…] (76 տարեկան) |
Վախճանի վայր | Շուազի-լե-Ռուա[4] |
Գերեզման | Vault of Governors և Deuxième tombeau de Rouget de Lisle |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, բանաստեղծ, գրող, դրամատուրգ, ճարտարագետ, ռազմական գործիչ և երգերի հեղինակ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Գրական ուղղություններ | դասական երաժշտություն |
Ուշագրավ աշխատանքներ | Բանվորական Մարսելիեզ, Le Chant des Girondins?, Մարսելյոզ և Կոմունայի Մարսելիեզ |
Պարգևներ | |
Claude Joseph Rouget de Lisle Վիքիպահեստում |
Ռուժե դը Լիլի «Մարսելիեզը» հայերեն է թարգմանել Հ․ Հակոբյանը 1906 թվականին։
Կենսագրություն
խմբագրելԿլոդ ժոզեֆ Ռուժե դը Լիլ, Կլոդ-Իգնատ Ռուժեի և Ժան-Մադլեն Գայանդի ութ զավակներից ավագը, ծնվել է 1760 թվականի մայիսի 10-ին, Լոն-լե-Սոնիեի Ժուրա դեպարտամենտում։ Նրա ծնողները հարուստ բուրժուաներ էին։
Դեռևս վաղ մանկությունից տարվում է երաժշտությամբ։ Մոնտեգյու գյուղի հրապարակում, որտեղ ապրում էր նրա ընտանիքը, մի խումբ թափառական երաժիշտներ են հայտնվում՝ համերգ տալու նպատակով, և համերգն այնքան տպավորիչ է լինում, որ տղան չի կարողանում կտրվել երաժիշտներից, ու նրանցով տարված՝ սկսում է ուղեկցել նրանց՝ այնքան հեռանալով տնից, որ ծնողները կարծում են, թե նա անհետ կորել է։
Ռուժե դը Լիլի հայրը նախապատրաստում էր նրան ընդունվելու Զինվորական քոլեջ և այդ նպատակով նրան ուղարկում է տեղական քոլեջ։ Ժոզեֆին թույլատրվում էր երաժշտությամբ զբաղվել միայն այնքանով, որքանով այն անհրաժեշտ էր սիրողական մակարդակի ջութակ նվագելու համար, ինչը համահունչ էր ժամանակի նորաձևությանը՝ բնորոշ «լավ ընտանիքներից» սերած երիտասարդներին։
1776 թվականին տեղափոխվել է Փարիզ և ընդունվել Ռազմական քոլեջ։ Այս նոր կարգավիճակը պահանջում էր ազնվական «դը» մասնիկի հավելում։
Այս մասին է վկայում է 1863 թվականին նրա հետնորդներից մեկի` Ամեդեյ Ռուժե դը Լիլի կողմից արված գրառումը՝ հրապարակված 1863 թվականին. «Մարսելիեզի հեղինակի հորը կոչում էին Կլոդ Ռուժե։ Ավելացված «դը Լիլ» մասնիկը նախնիներից մեկի անունն է։ Այն ավելացվել է, որպեսզի հեշտացվի իմ հայտնի ազգակցի մուտքը Զինվորական քոլեջ, որտեղ այն ժամանակ ընդունվում էին միայն ազնվականները»։
1782 թվականին Զինվորական քոլեջն ավարտելուց հետո Ռուժե դը Լիլը դարձավ ռազմական ինժեներ և ստացավ կապիտանի կոչում։ Երգը՝ Մարսելիեզը, որը անմահացրել էր նրա անունը, գրվել է Ստրասբուրգում։ Երգի առաջին մասը կոչվում էր Chant de Guerre de l'Armée du Rhin («Հռենոսյան բանակի մարտական երգը»), իսկ «Մարսելիեզ» անունը հետագայում տրվեց Մարսելում ծնված քաղաքագետ Չարլզ Ժան-Մարի Բարբարայի շնորհիվ.
Ականավոր սպա Ռուժե դը Լիլը հանրապետական էր։ Յակոբինների իշխանության գալուց հետո նա հրաժարական տվեց, իսկ հետո մեղադրվեց հակահեղափոխական գործունեության մեջ և բանտարկվեց։ Ռուժեին կախաղանից փրկեց Ռոբեսպիեռի ռեժիմի անկումը։ Նա ազատ արձակվեց Տերմիդորյան հեղաշրջումից հետո։
Ռուժե դը Լիլը գրել է նաև մի քանի այլ երգեր՝ Մարսելիեզի ոճով, որոնք 1825 թվականին հրատարակել է «Ֆրանսիական երգեր» ժողովածուում, որտեղ կային նաև տարբեր հեղինակների մոտավորապես 50 ստեղծագործություններ, որոնց երաժշտությունների հեղինակը նորից Ռուժե դը Լիլն է։ Նրա Essais en verset et en prose (Էսսեներ չափածոյում և արձակում), գրված 1797 թվականին, ներառում է.
- Մարսելիեզի տեքստը,
- Adelaide et Monville պատմությունները զգացմունքային երեխայի մասին,
- մի քանի այլ բանաստեղծություններ։
Ռուժեն ֆրանսերեն թարգմանեց Ի.Ա.Կռիլովի առակները։ Նա Սուրբ Սիմոնիստների շարժման անդամ էր և նրանց համար գրեց «Արդյունաբերական օրհներգը»։ Իսկ կյանքի վերջում քարշ էր տալիս իր աղքատ գոյությունը՝ ապրելով Շուազի-լե-Րուայում, որտեղ և կնքեց իր մահկանացուն։
Նրա աճյունը Շուազի-լե-Ռուայից[7] տեղափոխվեց Փարիզում գտնվող Հաշմանդամների տուն և 1915 թ. հուլիսի 14-ին ամփոփվեց Նապոլեոնի կողքին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
- ↑ Ныне — департамент Валь-де-Марн региона Иль-де-Франс.
- ↑ Мархасёв Л. С. Любимые и другие.. — Дет. лит., 1978. — С. 94.
Գրականություն
խմբագրել- Радиге А. Французские музыканты эпохи Великой французской революции / Пер. с франц. Г. М. Ванькович, Н. И. Игнатовой. Под ред. М. В. Иванова-Борецкого. — М., 1934.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ст. Цвейг Гений одной ночи. Марсельеза. 25 апреля 1792 года // Звёздные часы человечества. — Текст, 2006. — ISBN 5-7516-0592-6
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլոդ Ժոզեֆ Ռուժե դը Լիլ» հոդվածին։ |