Ժուրա (դեպարտամենտ)
Ժուրա (ֆրանսերեն՝ Jura), դեպարտամենտ Ֆրանսիայի հարավ-արևելքում։
- Ժուրա դեպարտամենտի կարգային թիվն է՝ 39։
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Կարգավիճակ | Դեպարտեման | ||||
Մտնում է | Ֆրանշ-Կոնտե | ||||
Վարչկենտրոն | Լոն-լը-Սոնյե | ||||
Ամենաբարձր կետ | Crêt Pela? | ||||
Հիմնական լեզու | Ֆրանսերեն | ||||
Բնակչություն (1999) | 250 857 (79րդ տեղ) | ||||
Խտություն | 50 | ||||
Տարածք | 4 999 | ||||
Հիմնադրված է | մարտի 4, 1790 թ. | ||||
Սահմանակցում է | Սոն-է-Լուար, Կոտ դ’Օր, Վերին Սոն, Դու, Էն և Վո | ||||
Ժամային գոտի | CET (UTC+1) | ||||
ISO 3166-2 կոդ | FR-39 | ||||
Անվանված է | Յուրա | ||||
cg39.fr/conseil-general/fonctionnement/index.html | |||||
Պատմություն
խմբագրելՊատմականորեն, Ժուրան պատկանել է Բուրգունդիայի կոմսությանը, որը Ֆրանսիայում հայտնի էր որպես Ֆրանշ-Կոնտե։ Մինչև Լյուդովիկոս XIV-ի կողմից այս տարածքի նվաճումը մայրաքաղաքը Դոլ քաղաքն էր, հետո այն տեղափոխվեց Բեզանսոն։
Մինչև 13-րդ դարը Ժուրայի հարավի բնակչության 2/3-ը խոսում էր ֆրանկա-պրովանսերենի բարբառով։ Գյուղական վայրերում այն գործածվում էր նաև 20-րդ դարում։
Ժուրան Ֆրանսիական հեղափոխության ժամանակ 1790 թ. մարտի 4-ին ստեղծված առաջին դեպարտամենտներից մեկն է։ Բնակչությունը 250.8 հազար մարդ է։
Աշխարհագրական տվյալներ
խմբագրելՍահմանակից է Դու, Վերին Սոն, Կոտ դ'Օր, Սոն և Լուար, Էն դեպարտամենտներին, արևելքում՝ շվեյցարական Վո կանտոնին։ Ժուրա, Դու և Վերին Սոն դեպարտամենտներից ե կազմված Ֆրանշ-Կոնտե երկրամասը։
- Տարածքը 4 999 քառ.կմ է։
Քաղաքականություն
խմբագրելԳերագույն խորհրդի նախագահը Ժան Ռակինն է, ով ներկայացնում է Ֆրանսիայի Բազմազան աջ կուսակցությունը։
Կուսակցություն | Տեղեր | |
---|---|---|
• |
Ժողովրդագրական շարժման միություն | 15 |
Սոցիալիստական կուսակցություն | 8 | |
Բազմազան ձախ | 6 | |
Կոմունիստական կուսակցություն | 3 | |
• | Բազմազան աջ | 2 |
Տնտեսություն
խմբագրելԺուրան խաղողագործական տարածաշրջան է։ Այստեղ արտադրվող գինիները յուրահատուկ և անսովոր են, ինչպես, օրինակ, vin jaune-ն («դեղին գինի»), որը հասունանում է խմորասնկից առաջացած flor կոչվող թաղանթի տակ։ Այս գինին պատրաստվում է խաղողի տեղական Savagnin տեսակից։ Այստեղ աճեցվող մյուս տեսակներն են՝ Poulsard, բաստարդո և շարդոնե խաղողները։
Զբոսաշրջություն
խմբագրելԺուրայի լեռները գրավում են արշավի, դահուկային սպորտի, ինչպես նաև ձմեռային այլ սպորտաձևերի սիրահարներին։
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2007-01-01 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժուրա (դեպարտամենտ)» հոդվածին։ |