Կլիֆորդ Շալլ
Կլիֆորդ Շալլ (անգլ.՝ Clifford Glenwood Shull, սեպտեմբերի 23, 1915[1][2][3][…], Փիթսբուրգ, Փենսիլվանիա - մարտի 31, 2001[1][2][3][…], Մեդֆորդ, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս, աշխատել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ 1994 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, մրցանակը ստացել է «նեյտրոնային սպեկտրոգրաֆիայի» հայտնագործության համար, որը նա կատարել է Բերթրամ Բրոքհաուզի հետ համատեղ[7]:
Կլիֆորդ Շալլ Clifford Glenwood Shull | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 23, 1915[1][2][3][…] Փիթսբուրգ, Փենսիլվանիա |
Մահացել է | մարտի 31, 2001[1][2][3][…] (85 տարեկան) Մեդֆորդ, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ֆիզիկոս, ակադեմիկոս, միջուկային ֆիզիկոս և համալսարանի պրոֆեսոր |
Հաստատություն(ներ) | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | Q4316486? |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Նյու Յորքի համալսարան, Քարնեգի Մելոն համալսարան և Շենլի ավագ դպրոց |
Գիտական ղեկավար | Richard Threlkeld Cox?[4], Frank Myers?[4] և Robert DeWitt Huntoon?[4] |
Եղել է գիտական ղեկավար | Jacek Moscinski?[4] և H. A. Mook?[4] |
Պարգևներ | ֆիզիկայի Նոբելյան մրցանակ[5][6] Օլիվեր Է. Բաքլիի խտացված նյութի ֆիզիկայի մրցանակ Ալեքսանդր ֆոն Հումբոլդտի կրթաթոշակ Gregori Aminoff Prize? Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամ և Հումբոլդտի մրցանակ |
Clifford Shull Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ֆիզիկայի նկատմամբ հետաքրքրությունը ծագել է Շալլի մոտ դպրոցի ավարտական դասարանում, որտեղ նրա ուսուցիչն էր Պոլ Դյուսարը: Դպրոցն ավարտելուց հետո Շալլը ընդունվում է Կարնեգիի տեխնոլոգիական ինստիտուտ (այժմ Կարնեգի Մելոն համալսարան), որտեղ նրա ֆիզիկայի դասախոսն էր Հարրի Հաուերը:
1934 թվականի հունվարին մահանում է Շալլի հայրը, և նրա ավագ եղբայրը ստիպված է լինում թողնել իր գեղարվեստի ուսուցումը և զբաղղվել հոր ընկերությամբ: Սա շարունակվում է մինչ Շալլի ուսման ավարտը 1937 թվականին:
Համալսարանի ավարտելուց հետո Շալլը հրավեր է ստանում Նյու Յորքի համալսարանի ֆիզիկայի հետազոտողների թիմերից մեկի կողմից, որը զբաղվում էր միջուկային ֆիզիկայով: Խմբի ղեկավարներն էին Ֆրենկ Մեյերսը և Ռոբերտ Հանտունը, որոնք այդ պահին զբաղվում էին Կոկրոֆտ-Ուոլտոնի գեներատորի ստեղծմամբ, որը նախատեսված պետք է լիներ 200 կԷՎ հզորությամբ դեյտրոնների արագացմամբ: Շալլը մասնակցել է այս արագացուցիչի առաջին փորձարկումներին:
Նյու-Յորքում գտնվելու առաջին տարվա ընթացքում Շալլը հանդիպում է Մարտա-Նուել Սամմերի հետ, ում հետ հոտագայում ընտանիք է կազմում:
Շալլի համալսարանում գտնվելու երրորդ տարվա ընթացքում որոշում է ընդունվում օժանդակել Վան դեր Գրաֆի գեներատորի ստեղծմանը, որը նախատեսված էր 400 կԷՎ հզորությամբ էլեկտրոնների արագացման համար: Այն ժամանակ արագացուցիչի ստեղծումը կարևորվում էր, քանի որ սպասվում էր, որ այն կապացուցի էլեկտրոնների մոտ սպինի գոյությունը: Շալլը մասնակցեց այս նախագծին Ֆրենկ Մայերսի օգնականի պաշտոնում, և աշխատանքի ընթացքում նաև օգտագործում է փորձերի արդյունքները իր դիսերտացիայի պատրաստման մեջ, որը նա պաշտպանում է 1941 թվականի հունիսին, ստանալով դոկտորի աստիճան:
Նույն թվականի հուլիսին, Շալլը ընտանիքի հետ տեղափոխվում է Նյու-Յորք նահանգի Բիկոն քաղաք, և մինչև 1946 թվականը այնտեղ աշխատում է «Տեխաս ընկերության» լաբորատորիայում: Այս ընկերությունում նա զբաղվում է կատալիզատորների միկրոկառուցվածքի հետազոտություններով օգտագործելով գազային ադսորբում, դիֆրակցիա ռենտգենային ճառագայթում և ցրում: ԱՄՆ-ի Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ ներգրավվելու հետ այս հետազոտությունները ստանում են հատուկ նշանակություն, քանի որ այս կատալիզատորները օգտագործվում էին ինքնաթիռների վառելիքի արտադրությունում: Այդ նույն ժամանակ Շալլը սկսում է հետաքրքրվել Մանհեթենյան նախագծով, որտեղ աշխատում էին բազմաթիվ առաջավոր գիտնականներ: Այս նախագծին միանալ նրան թույլ չի տալիս Տեխաս ընկերությունը:
Պատերազմի ավարտից հետո Շալլը կրկին փորձում է միանալ Մանհետտենյան նախագծին, այս անգամ դա նրան հաջողվում է: 1946 թվականի հունիսիսն նա ընտանիքի հետ տեղափոխվում է Թենեսի, որտեղ սկսում է աշխատել Օք Ռիջի ազգային լաբորատորիայում: Այստեղ նա աշխատում է Էռնեստ Վոլանի հետ, ով նախագծել էր պարզ երկառանցք սպեկտրոմետր, բյուրեղների և այլ նյութերի նեյտրոնային դիֆրակցիոն պատկերների ստանալու համար: Նեյտրոնային դիֆրակցիայի ասպարեզում կատարած հետազոտությունների համար 1994 թվականին Կլիֆորդ Շալլը ստացավ Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ: Վոլանը չկարողացավ ստանալ մրցանակ Շալլի և Բրոքհաուզի հետ, մահվան պատճառով (1984):
Օուք-Ռիջ ազգային լաբորատորիայում Շալլը ածխատել է մինչև 1955 թվականը, որից հետո տեղափոխվում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ: Այստեղ Շալլը դասախոսական գործունեությունից զատ զբաղվել է նաև հետազոտություններով: Մասնավորապես, MITR-I ռեակտորում ստացված նեյտրոնային ռադիացիայի վերլուծության հիման վրա նրա խումբը զբաղվում էր բյուրեղների մագնիսականություն, բևեռացված ճառագայթման ստացման տեխնոլոգիա, կատարյալ բյուրեղներում դինամի ցրում, ինտերֆերոմետրիա և նեյտրոնների հիմնարար հատկություններ:
1986 թվականին Շալլը դադարեց զբաղվել գիտությամբ և դասավանդմամբ: Նա մահացել է 2001 թվականի մարտի 31-ին, 85 տարեկան հասակում, արագընթաց հիվանդության պատճառով:
Հետաքրքիր փաստԽմբագրել
Նեյտրոնային դիֆրակցիայի մեթոդի ստեղծումից մինչև դրա համար Նոբելյան մրցանակի ստանալը ընկած ժամանակահատվածը ամենամեծն է Նոբելյան մրցանակի պատմության մեջ:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Математическая генеалогия — 1997.
- ↑ The Nobel Prize in Physics 1994 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ Տեղեկություններ Նոբելյան կոմիտեի կայքում(անգլ.)
Արտաքին հղումներԽմբագրել
- Նոբելյան կոմիտեյի կայքում Կլիֆորդ Շալլի ինքնակենսագրությունը (անգլ.)
- Կլիֆորդ Շալլի Նոբելյան դասախոսությունը (անգլ.)
- Կ. Գ. Շալլ: «Նեյտրոնային ֆիզիկայի վաղ զարգացումը»: Նոբելյան դասախոսություն, Ֆիզիկական գիտությունների հաջողություններ, հատոր 165, թողարկում 12, դեկտեմբեր 1995
- Կլիֆորդ Շալլի մահախոսականը (Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ) (անգլ.)