Դեյտրոն, դեյտոն, ջրածնի ատոմի կայուն իզոտոպի՝ դեյտերիումի միջուկը, զանգվածի թիվը՝ 2։ Նշանակվում է D, 2H կամ d։ Դեյտրոնը բաղկացած է 1 պրոտոնից ն 1 նեյտրոնից։ Զանգվածը՝ 2,014102 զանգվածի ատոմական միավոր, նուկլոնների կապի էներգիան՝ 2,22452 ± ±0,00010 Մէվ, սպինը՝ 1(հ միավորներով), մագնիսական մոմենտը՝ 0,857411± ±0,000019 միջուկային մագնետոն, էլեկտրական քվադրուպոլ մոմենտը՝ (2,738± ±0,014) .10-27 սմ2։ Քանի որ դեյտրոնը պարզ միջուկ է (պարունակում է երկու նուկլոն), ապա նրա հատկությունների ուսումնասիրությունը հնարավորություն տվեց գնահատելու միջուկային ուժերի գործողության շառավիղը և հաստատելու, որ միջուկում պրոտոնի ու նեյտրոնի փոխազդեցությունը կենտրոնական ուժի բնույթ չունի և կախված է դրանց սպինների կողմնորոշումից (դեյտրոնում նուկլոնների սպինները զուգահեռ են)։ Ի տարբերություն պրոտոնի, դեյտրոնը թույլ է կլանում նեյտրոններ ն լավ դանդաղեցնում դրանց, քանի որ դեյտրոնի ու նեյտրոնի զանգվածները քիչ են տարբերվում իրարից։ Դեյտրոնները լայն կիրառություն ունեն փորձարարական միջուկային ֆիզիկայում՝ ռմբակոծող մասնիկներ են և թիրախ՝ միջուկայիև ռեակցիաներն ուսումնասիրելիս։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 348