Կլարա Չուդի
Կլարա Չուդի (նորվ.՝ Clara Tschudi, սեպտեմբերի 9, 1856[1], Տյոնսբերգ, Վեստֆոլ, Էստլանն, Նորվեգիա - նոյեմբերի 10, 1945[2]), նորվեգացի բանաստեղծուհի։
Կլարա Չուդի | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1856[1] |
Ծննդավայր | Տյոնսբերգ, Վեստֆոլ, Էստլանն, Նորվեգիա |
Վախճանվել է | նոյեմբերի 10, 1945[2] (89 տարեկան) |
Մասնագիտություն | գրող և կենսագիր |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Ուշագրավ աշխատանքներ | Elisabeth: keiserinde af Østerrige og dronning af Ungarn?, Augusta: tysk keiserinde og dronning af Preussen?, Dronning Hortense: Napoleon den førstes datter, Napoleon den tredies moder?, Luise, storhertuginde av Baden?, Eugénie: Frankriges sidste keiserinde?, Napoléons moder (Letizia Ramolino Bonaparte)?, Goethes moder?, Kvindebevægelsen: dens udvikling og nuværende standpunkt?, Tre Nutidskvinder. Camilla Collett, Lina Morgenstern, Gertrud Guillaume-Schack? և Marie Antoinette? |
Անդամակցություն | Նորվեգիայի կանանց իրավունքների ասոցիացիա |
Պարգևներ | |
Clara Tschudi Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԿլարա Չուդին ծնվել է 1856 թվականի սեպտեմբերի 9-ին նորվեգական Տյոնսբերգ քաղաքում։ Նա եղել է կալվածատեր Պիտեր Չուդիի (Peter Tschudi, 1812-1900) և Վերենա Չուդիի (Verena Tschudi, 1815-1894) դուստրը։ Նրա եղբայրը՝ Անտոն Չուդին (Anton Tschudi, 1848-1914), իր հայրիկի պես դարձավ կալվածատեր։ Չուդիի հայրը ժամանակին Շվեյցարիայից ներգաղթել է Նորվեգիա։ 1878-1881 թվականներին Կլարա Չուդին երգեցողություն էր սովորում Բեռլինում և Դրեզդենում, իսկ 1881 թվականին նա սկսեց օպերային երգչի իր կարիերան։ Սակայն 1884 թվականին սկսեց հոդվածներ գրել տեղական ամսագրերի համար, որոնք խթան հանդիսացան նրա գրական գործունեության համար, նրա հոդվածները հիմնականում նվիրված էին կանանց և կանանց պատմություններին։
1889-1890 թվականներին Կլարա Չուդին Փարիզում պատմություն է սովորել, 1884-1900 թվականներին նա Եվրոպայում զգալի ժամանակ էր ծախսում օտար լեզուներ սովորելու վրա։ Կլարա Չուդին հայտնի դարձավ իր կողմից գրված կենսագրություններով, որոնք մտան կանանց պատմության մեջ։ Նրա ստեղծագործություններից են 1885 թվականին հրատարակված Kvindebevægelsen, dens Udvikling og nuværende Standpunkt-ը, 1887 թվականին հրատարակված Тре Nutidskvinder-ը, որոնցում ներկայացված են կանանց իրավունքների պաշտպաններ` Քամիլա Քոլեթի, Լինա Մորգենշտերնի և Գերտրուդ Գիլոմ-Շակի (Gertrude Guillaume-Schack) կենսագրությունները։ Նրա Kejserinde Eugenie գիրքը, որը լույս է տեսել 1889 թվականին, թագավորական տոհմի կանանց կենսագրական դիմանկարների շարքից առաջինն էր։ Նրա «Կայսրուհի Էլիզաբեթ» գրքի գերմաներեն թարգմանությունը Ավստրիայում ժամանակին արգելվել էր[3][4]։
Կլարա Չուդին բնակվել է Գյոուսդալ քաղաքում, նա մահացել է 1945 թվականի նոյեմբերի 10-ին[5]։
Մատենագիտություն
խմբագրել- Kvindebevægelsen, dens Udvikling og nuværende Standpunkt (1885)
- Tre Nutidskvinder (1887)
- Kejserinde Eugénie (1889)
- Kejserinde Augusta (1892)
- Мария-Антуанетта (երեք հատոր, 1894-1896)
- En Eftersommer (1896)
- Napoleons Moder (1898)
- Rejseminder og Skitser (1898)
- Kejserinde Elisabeth (1900)
- Silhouetter
- En forglemt Heltinde (1904)
- Людовик II Баварский (1905)
- Dronninger, Keiserinder og Kongernes Moder։ det intime Liv ved Europas Hoffer i det attende og nittende Aarhundrede (երեք հատոր)
- Napoleons søn (1911)
- Dronning Hortense (1913)
- Goethes Mor (1916)
- To Keiserkroner (1919)
- Bismarck og hans hustru (1923)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Hvem er hvem? — 1912. — Vol. 1930. — P. 428.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Brinchmann, C.; Skavlan, Einar (1927). «Tschudi, Clara». In Blangstrup, Chr. (ed.). Salmonsens Konversationsleksikon (Danish). Vol. 23 (2nd ed.). Copenhagen: J.H. Schultz Forlagsboghandel. էջեր 885–886. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
{{cite encyclopedia}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Godal, Anne Marit (ed.). «Clara Tschudi». Store norske leksikon (Norwegian). Oslo: Norsk nettleksikon. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
{{cite encyclopedia}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Fortegnelse over personer som siste gang er omtalt i utgaven 1938 med angivelse av deres dødsdatum». Hvem er hvem? (Norwegian). Oslo: Aschehoug. 1948. էջ 614. Վերցված է 2014 թ․ մայիսի 10-ին.
{{cite encyclopedia}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Գրականություն
խմբագրել- Brinchmann, Chr. (1864—1940); Daae, Anders (1871—1915); Hammer, K.V. (1860—1927) (1912). «Tschudi, Clara». Hvem er hvem?։ haandbok over samtidige norske mændt og kvinder. Kristiania։ Aschehoug. s. 270.
- Knudsen, Sverre Bruun; Hierman, Audun (1944). «Hos Norges eldste forfatterinne. Clara Tschudi på Bauker». I godt lag. Sarpsborg. s. 4.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլարա Չուդի» հոդվածին։ |