Կլաուդիա Պարսոնս
Կլաուդիա Պարսոնս (1900[1][2], Շիմլա, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - 1998[1]), բրիտանացի ճարտարագետ, գրող և ճանապարհորդ։ Անգլիացի առաջին երեք կանանցից մեկը, որոնք ստացել են ճարտարագետի որակավորում[3], նա նաև մի քանի գիրք է գրել, և առաջին կինն էր, որն աշխարհով շրջել է մեքենայով[4]։
Կլաուդիա Պարսոնս | |
---|---|
Ծնվել է | 1900[1][2] |
Ծննդավայր | Շիմլա, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Մահացել է | 1998[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լաֆբորոյի համալսարան |
Մասնագիտություն | ճարտարագետ և հեղինակ |
Ծնողներ | հայր՝ Clement George Parsons?[2], մայր՝ Grace Boddam?[2] |
Անդամություն | Կանանց ինժեներական ընկերություն |
Վաղ կյանք և կրթությունԽմբագրել
Պարսոնսը ծնվել է 1900 թվականին Բրիտանական Հնդկաստանի Շիմլայի բլրի կայարանում[5]։ Նա հաճախել է Տորմիդի դպրոցը, որը Սուրեյում աղջիկների անկախ դպրոց էր։ Նա հաճախել է Գիլֆորդի տեխնիկական համայնքային քոլեջ, որտեղ նա ավարտել է ավտոցիկլի շարժիչի դասընթացը։ Նա կարդացել էր կանանց ճարտարագիտական ընկերության ձևավորման մասին և մոր հետ գնացել է հանդիպելու Քերոլայն Հասլետին, որը նրանց տեղեկացրեց Լաֆբորոյի համալսարանում տեխնիկական դասընթացի մասին[3]։ Առաջին աշխարհամարտի տարիներին Լաֆբորոն ծառայել է որպես ուսումնական ստորաբաժանում Ռազմամթերքի նախարարության համար[6]։ 1919 թվականին նա ընդունվել է Լաֆբորոյի համալսարանի մեքենաշինության բաժինը[5]։ Նա չորս կանանցից՝ «տիկին ճարտարագետներից» մեկն էր[7], որոնք երեք հարյուր ուսանողների հետ ճարտարագիտություն էին սովորում և ավարտել են 1922 թվականին[3]։ Նրա համակուրսեցիներն էին Դորոթեա Թրավերսը (առաջին կանանցից մեկը, որն ընտրվել է ավտոմոբիլաշինական ընկերության կողմից), Փաթիենս Էրսկինը և մեքենաշինության ճարտարագետ Վերենա Հոլմսը[7]։ Ավարտելուց հետո Պարսոնսը համարվել է որպես ավտոմոբիլային ճարտարագետների ընկերության փորձաշրջանային շրջանավարտ[8]։
ԿարիերաԽմբագրել
Փարսոնսը դարձավ վարորդ֊ուղեկից և հաճախորդների հետ շրջում էր Եվրոպայում, Հեռավոր Արևելքում, Հնդկաստանում և Ամերիկայում[5]։ 1938 թվականին նա Դելիում գնեց Ստուդեբեկեր (Studebaker) մակնիշի մեքենա, որը նա անվանեց Բեյքեր և վարում էր ամերիկացի մարդաբան Քիլթոն Սթյուարտի հետ Աֆղանստանում, Իրաքում, Պաղեստինում և Թունիսում[6]։ Նա ճանաչվել է որպես առաջին կին, որը մեքենայով շրջել է ամբողջ աշխարհով[4]։
Պարսոնսը Կանանց ինժեներական ընկերության անդամ էր և մի շարք հոդվածներ է ներկայացրել The Woman Engineer ամսագրին[9], այդ թվում՝ «Ինչ չպետք է անել արտասահմանում մեքենա վարելու ժամանակ»[10]։
Երկրորդ աշխարհամարտի տարիներին Փարսոնսը Վերենա Հոլմսի հետ սովորել է զինագործ դառնալու համար, և, ի վերջո, աշխատել է որպես մեքենավար և զինամթերքի գործարանի տեսուչ[5][6]։ Ֆրեյմենի գործարանից ազատվելուց հետո Փարսոնսը աշխատել է Աշխատանքի նախարարությունում մինչև 1949 թվականը, որի ընթացքում նա գրել է ճարտարագիտական առևտրի վերլուծություն՝ որպես ճարտարագետների վերապատրաստման դասընթաց[7]։
Նա գրել է կիսաինքնակենսագրական վեպ՝ «Պայծառ գերություն» (1935) և ինքնակենսագրական «Թափառաշրջիկություն» (1941), այնուհետև՝ Չինական բուժում և վերականգնում (1963), որը հիմնված է Չինաստանի վերականգնման իր հետագա կարիերայի վրա։ Նրա վերջին ինքնակենսագրությունը՝ «Դարի պատմություն», լույս է տեսել 1995 թվականին[5]։ Ներածությունը գրել է նրա զարմիկը, դիվանագետ սըր Էնթոնի Փարսոնը[11]։
Պարսոնսը երբեք չի ամուսնացել, և երբ նրան հարցնում էին, թե ինչու, նա պատասխանում էր, որ տղամարդիկ «շատ հաճախ սպառնում էին ինձ արգելելու այն, ինչ ուզում էի անել»[12]։
ՀիշատակումԽմբագրել
Կլաուդիա Պերսոնսի դասախոսությունԽմբագրել
Լաֆբորոյի համալսարանը Պարսոնսի պատվին դասախոսություն է անցկացնում սկսած 2014 թվականից[13]։
2014 - Մեգի Ադերին Պոկոկ[14]
2015 - Քեյթ Բելինգհեմ[15]
2016 - [Հելեն Չերսկի[16]
2017 - Էմիլի Գրոսման[17]
2018 - Ջես Ուեյդ[18]
2019 - դոկտոր Սյուզան Իմբեր[19]
Նիստերի դահլիճԽմբագրել
Լաֆբորոյի համալսարանը անվանակոչել է նիստերի նոր դահլիճը Կլաուդիա Պարսոնսի անվամբ՝ ուսանողների առաջին ընդունելությամբ 2019 թվականի սեպտեմբերին[20][21]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Faceted Application of Subject Terminology
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 3,2 «Claudia and Verena: Loughborough's original lady engineers»։ Unbound։ Վերցված է ապրիլի 14, 2018
- ↑ 4,0 4,1 «Claudia Parsons (1900–1998), First Woman to Circumnavigate the World by Car»։ Art UK։ Վերցված է ապրիլի 14, 2018
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Claudia Parsons»։ Wonersh History Society։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-04-ին։ Վերցված է ապրիլի 14, 2018
- ↑ 6,0 6,1 6,2 «MAGNIFICENT WOMEN: Claudia Parsons»։ Women's Engineering Society։ Վերցված է ապրիլի 14, 2018
- ↑ 7,0 7,1 7,2 Parsons Claudia (1995)։ Century Story։ Sussex, England: The Book Guild։ էջեր 181, 188, 191։ ISBN 1857760271
- ↑ «Post Magazine»։ www2.theiet.org։ Վերցված է 2019-09-21
- ↑ «The Woman Engineer»։ The Woman Engineer։ s. 1-11,15,16,18։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-09-ին։ Վերցված է 2020-03-04
- ↑ «What not to do when motoring abroad»։ The Woman Engineer III (3): 39։ June 1930։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-09-ին։ Վերցված է 2020-03-04
- ↑ Parsons Claudia (1995)։ Century Story։ The Book Guild։ ISBN 1 85776 027 1
- ↑ «Welcome to Wonersh our village - Person Page»։ www.greathead.org։ Վերցված է ապրիլի 14, 2018
- ↑ «Women In Automotive Engineering - National Women In Engineering Day»։ IET Engineering Communities։ Վերցված է ապրիլի 14, 2018
- ↑ «News and events: The first Claudia Parson's Memorial Lecture»։ Loughborough University։ January 2014։ Վերցված է ապրիլի 14, 2018
- ↑ «TV presenter to talk ‘Tech versus Talent in Tomorrow’s World’»։ Loughborough University։ մայիսի 6, 2015։ Վերցված է ապրիլի 14, 2018
- ↑ «BBC presenter and physicist talks bubbles, the ocean and women working in STEM»։ Loughborough University։ ապրիլի 26, 2016։ Վերցված է ապրիլի 14, 2018
- ↑ «Upcoming Events»։ Equality Challenge Unit։ February 2017։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-17-ին։ Վերցված է ապրիլի 14, 2018
- ↑ «Claudia Parsons Memorial Lecture 2018»։ Loughborough University։ Արխիվացված է օրիգինալից մարտի 25, 2018-ին։ Վերցված է ապրիլի 14, 2018
- ↑ «2019 | Dr Suzanne Imber - Claudia Parsons memorial lecture | Chemistry | Loughborough University»։ www.lboro.ac.uk։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-20-ին։ Վերցված է 2019-06-20
- ↑ «Pioneering female engineer honoured through hall name»։ Loughborough University։ հունիսի 19, 2018։ Վերցված է հուլիսի 7, 2018
- ↑ «Claudia Parsons | Accommodation | Loughborough University»։ www.lboro.ac.uk։ Վերցված է 2019-06-20