Կլաուդիա Շեյնբաում Պարդո (իսպ.՝ Claudia Sheinbaum Pardo, հունիսի 24, 1962(1962-06-24), Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի գիտնական և քաղաքական գործիչ, Մեխիկոյի քաղաքապետ և բնապահպան։ Խաղաղության Նոբելյան մրցանակի 2007 թվականի կոլեկտիվ դափնեկիրներից մեկը՝ որպես Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի անդամ։ 2018 թվականի հուլիսի 1-ին ընտրվել է Մեխիկոյի քաղաքապետ՝ ձախակողմյան «Ազգային վերածնունդ» շարժումից և Juntos Haremos Historia կոալիցիայից։ Հրեական համայնքի առաջին կին ներկայացուցիչը, որն աշխատել է որպես Մեխիկոյի քաղաքապետ։

Կլաուդիա Շեյնբաում
 
Կուսակցություն՝ Ազգային վերածննդի շարժում և Հեղափոխական դեմոկրատներ
Կրթություն՝ Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան (1995)[1], Lawrence Berkeley National Laboratory? (1999), Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան (1989)[2] և Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան (1992)[3]
Գիտական աստիճան՝ Doctor of Engineering? (դեկտեմբեր 1994)
Մասնագիտություն՝ ֆիզիկոս, քաղաքական գործիչ և բնապահպան
Դավանանք հուդայականություն[4]
Ծննդյան օր հունիսի 24, 1962(1962-06-24) (61 տարեկան)
Ծննդավայր Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն  Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Հայր Carlos Sheinbaum Yoselevitz?
Մայր Annie Pardo?
Ամուսին Carlos Imaz Gispert?[5] և Jesús Maria Tarriba?[6]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Շեյնբաումը էներգետիկայի ոլորտում գիտությունների դոկտոր է և հեղինակ էներգիայի, շրջակա միջավայրի և կայուն զարգացման վերաբերյալ ավելի քան 100 հոդվածների ու երկու գրքերի։ 2000-2006 թվականներին աշխատել է Մեխիկոյի տեղական ինքնակառավարման մարմիններում որպես շրջակա միջավայրի քարտուղար (նախարար), երբ քաղաքապետ էր Անդրես Մանուել Լոպես Օբրադորը։ 2015 թվականից մինչ 2017 թվականը նա եղել է Տլալպանի քաղաքապետ։ 2018 թվականին ընդգրկվել է «BBC-ի 100 կանանց» ցուցակում[8]։

Ընտանիք խմբագրել

Կլաուդիա Շեյնբաում Պարդոն ծնվել է հրեական ընտանիքում՝ Մեխիկո քաղաքում։ Նրա տատիկն ու պապիկը Մեխիկո են գաղթել Լիտվայից (հոր՝ ծնողները եղել են աշկենազներ 1920-ականներին) և Սոֆիայից, Բուլղարիա (մոր սեֆարդի ծնողները 1940-ականների սկզբին փրկվել են Հոլոքոստից)։ Չնայած ընտանիքը աշխարհիկ էր, նրանք նշում էին բոլոր հրեական տոները[9][10]։ Շեյնբաումի երկու ծնողներն էլ գիտնականներ են` ինժեներ-քիմիկ Կառլոս Շեյնբաում Յոսելևիչը և կենսաբան Աննի Պարդո Սեմոն, այժմ Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի պատվավոր պրոֆեսոր[11][12]։ Նրա եղբայրը ֆիզիկոս է[13][14]։

Ակադեմիական կարիերա խմբագրել

Շեյնբաումը ֆիզիկա է սովորել Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանում, որտեղ ստացել է բակալավրի աստիճան (1989), այնուհետև մագիստրոսի (1994) և դոկտորի աստիճաններ (1995)[13][14][15][16]։ Չորս տարի (1991-1994) աշխատել է դոկտորական դիսերտացիայի վրա Կալիֆոռնիայի Բերքլի քաղաքում գտնվող Լոուրենս Բերկլիի անվան Ազգային լաբորատորիայում, որտեղ նա վերլուծել է Մեքսիկայի տրանսպորտում էներգիայի օգտագործումը, հրապարակել է հետազոտություններ Մեքսիկայի շենքերի էլեկտրաէներգիայի միտումների վերաբերյալ և ստացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան էներգետիկայի և ֆիզիկայի ոլորտում[17][18][19]։

1995 թվականին սկսել է դասավանդել UNAM ինժեներական ինստիտուտում[13]։ Նա ճարտարագիտական ինստիտուտի գիտաշխատող է և Ազգային հետազոտական համակարգի և Մեքսիկայի գիտությունների ակադեմիայի անդամ[20]։ 1999 թվականին ստացել է UNAM-ի լավագույն երիտասարդ հետազոտող մրցանակ` ճարտարագիտական և տեխնոլոգիական նորարարության համար։ 2006 թվականին Շեյնբաումը տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատելուց հետո վերադարձավ UNAM և շարունակեց հոդվածներ տպագրել գիտական ամսագրերում։

2007 թվականին միացել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովին (IPCC) էներգետիկայի և արդյունաբերության ոլորտում։ Նա եղել է IPCC-ի չորրորդ գնահատման զեկույցի «Կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացումը» թեմայի հեղինակը[21]։ Նույն թվականին խումբը ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ[19]։ 2013 թվականին նա արդյունաբերության ոլորտի 11 այլ փորձագետների հետ համահեղինակ է IPCC-ի գնահատման հինգերորդ զեկույցին։

Քաղաքական կարիերա խմբագրել

Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանում սովորելիս նա եղել է Consejo Estudantil Universitario (Համալսարանի ուսանողների խորհուրդ)[22], ուսանողական խորհրդի անդամ, այնուհետև դարձել է մեքսիկական դեմոկրատական հեղափոխության կուսակցության (ԴՀԿ) երիտասարդական շարժման հիմնադիրը[23]։

2000 թվականի նոյեմբերի 20-ին Մեխիկոյի կառավարության ղեկավար նշանակված Անդրես Մանուել Լոպես Օբրադորի կաբինետում, 2000 թվականի դեկտեմբերի 5-ից զբաղեցրել է Մեխիկոյի շրջակա միջավայրի հարցերով քարտուղարի պաշտոնը[24]։

 
Մանուելա Կարմենան Սիբելես պալատում հանդիպում է Կլաուդիա Շեյնբաումի հետ

Իր պաշտոնավարման ընթացքում ,որը լրացել է 2006 թվականի մայիսին, նա պատասխանատու է եղել Մեխիկոյում ավտոմեքենաների հաշվառման էլեկտրոնային կենտրոն հիմնելու համար[25], ինչպես նաև ղեկավարում էր Metrobus գերարագ ավտոբուսի ներդրման և քաղաքային օղակաձև ճանապարհի` Մեխիկո Ագնիլո Պերիֆերիկո հատվածի երկրորդ մակարդակի շինարարությունը։

2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի հոկտեմբերի 1-ը եղել է ՄԱԿ-ի զարգացման քաղաքականության հանձնաժողովի անդամ։ 2012 թվականին համընդհանուր ընտրությունների քարոզարշավի շրջանակներում Լոպես Օբրադորը Շեյնբաումին առաջարկել է իր կաբինետում զբաղեցնել շրջակա միջավայրի և բնական պաշարների հարցերվ քարտուղարի պաշտոնը[26]։ 2014 թվականին նա դարձել է առաջին քաղաքական գործիչներից մեկը, ով հեռացել է մեքսիկական հիմնական ձախ կուսակցությունից՝ Դեմոկրատական հեղափոխության կուսակցությունից[18] և հետևել է Լոպես Օբրադորին, ով ստեղծել է նոր Ազգային վերածնունդ շարժումը (MORENA): 2015 թվականից զբաղեցրել է շրջակա միջավայրի հարցերով քարտուղարի պաշտոնը։

2015 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 6-ը գլխավորել է Տլալպան մայրաքաղաքային շրջանը (Մեխիկոյի հարավ-արևմտյան շրջան)[27]։ Շեյնբաումը թողել է այդ պաշտոնը Ազգային Վերածննդի շարժման, Աշխատանքային կուսակցության և Սոցիալական համերաշխության կուսակցության Juntos Haremos Historia (Միասին մենք պատմություն կկերտենք) կոալիցիայի կողմից Մեխիկոյի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելուց հետո[28]։

Մեխիկոյի քաղաքապետ խմբագրել

 
Ընտրված քաղաքապետ Կլաուդիա Շեյնբաումը Մեխիկոյի թատրոնում ներկայացնում է իր գրասենյակը

Նախագահական ընտրություններում ձախ ուժերի թեկնածու Անդրես Մանուել Լոպես Օբրադորի հաղթանակին զուգահեռ, նրա գործընկեր Շեյնբաումը ընտրվել է Մեխիկոյի քաղաքապետ 2018 թվականի հուլիսի 1-ին՝ վեց տարի ժամկետով՝ հաղթելով վեց այլ թեկնածուների[29]։ Ընտրարշավի ընթացքում Շեյնբաումը մեղադրվել է աջակողմյան Ազգային գործողությունների կուսակցության կողմից 2017 թվականին տեղի ունեցած 7.1 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով նախակրթարանի փլուզման ժամանակ 19 երեխաների զոհվելու համար[30]։ Նա դարձել է Մեխիկոյի առաջին ընտրված կինը և նրա առաջին հրեա քաղաքապետը։

2019 թվականի հունիսին նա հայտարարել է նոր վեցամյա բնապահպանական պլանի մասին, որը ներառում էր 30%-ով օդի աղտոտվածության նվազեցում, 15 միլիոն ծառերի տնկում, միանգամյա օգտագործման պլաստիկի արգելք և դրա վերամշակման խթանում, թափոնների վերամշակման նոր գործարանի կառուցում, յուրաքանչյուր տան համար առանձին ջրամատակարարման ապահովում, 100 կիլոմետր ճանապարհների կառուցում հասարակական տրանսպորտի գծերի բացառիկ օգտագործման համար և շենքի վրա արևային ջրատաքացուցիչների և արևային վահանակների տեղադրում[31]։

2019 թվականի սեպտեմբերին Շեյնբաումը հայտարարել է Մեխիկոյի մետրոպոլիտենի արդիականացման համար առաջիկա հինգ տարիների ընթացքում 40 միլիարդ պեսո (2 միլիարդ դոլար) ներդրում կատարելու մասին, ներառյալ մետրոյի արդիականացումը, նոր գնացքների ներդրումը, կայարանների և շարժասանդուղքների բարելավումը, ավտոմատացումը, մետրոյից օգտվողների համար տեղեկատվական և վճարային համակարգերի ներդրումը[32]։

Անձնական կյանք խմբագրել

1986 թվականին Կլաուդիա Շեյնբաումը ծանոթացել է քաղաքական գործիչ Կառլոս Օմազ Գիսպերտին, որի հետ ամուսնացած է եղել 1987-2016 թվականներին[22]։ Այդ ամուսնությունից դուստր ունի (Մարիանան, ծնված 1988 թվականին, ով 2019 թվականին սովորել է Կալիֆոռնիայի համալսարանում, և ստացել փիլիսոփայության դոկտորի կոչում), եղել է նաև Ռոդրիգո Օմասու Ալարկոնուի խորթ մայրը (ծնված 1982 թվական, ներկայումս կինոռեժիսոր)[33]։

Ընտրյալ մատենագիտություն խմբագրել

Շեյնբաումը էներգետիկայի, շրջակա միջավայրի և կայուն զարգացման վերաբերյալ ավելի քան 100 հոդվածների և երկու գրքերի հեղինակ է[34]։

  1. Consumo de energía y emisiones de CO2 del autotransporte en México y Escenarios de Mitigación, Ávila-Solís JC, Sheinbaum-Pardo C. 2016.
  2. Decomposition analysis from demand services to material production: The case of CO2 emissions from steel produced for automobiles in Mexico, Applied Energy, 174: 245-255, Sheinbaum-Pardo C. 2016.
  3. The impact of energy efficiency standards on residential electricity consumption in Mexico, Energy for Sustainable Development, 32:50-61 Martínez-Montejo S.A., Sheinbaum-Pardo C. 2016.
  4. Science and Technology in the framework of the Sustainable Development Goals, World Journal of Science, Technology and Sustainable Development, 14:2 - 17. Imaz M. Sheinbaum C. 2017.
  5. Assessing the Impacts of Final Demand on CO2-eq Emissions in the Mexican Economy: An Input-Output Analysis, Energy and Power Engineering, 9:40-54, Chatellier D, Sheinbaum C. 2017.
  6. Electricity sector reforms in four Latin-American countries and their impact on carbon dioxide emissions and renewable energy, Ruíz- Mendoza BJ, Sheinbaum-Pardo C. Energy Policy, 2010
  7. Energy consumption and related CO2 emissions in five Latin American countries: Changes from 1990 to 2006 and perspectives, Sheinbaum C, Ruíz BJ, Ozawa L. Energy, 2010.
  8. Mitigating Carbon Emissions while Advancing National Development Priorities: The Case of Mexico, C Sheinbaum, O Masera, Climatic Change, Springer, 2000.
  9. Energy use and CO2 emissions for Mexico’s cement industry, C Sheinbaum, L Ozawa, Energy, Elsevier, 1998.
  10. Energy use and CO2 emissions in Mexico's iron and steel industry, L Ozawa, C Sheinbaum, N Martin, E Worrell, L Price, Energy, Elsevier, 2002.
  11. New trends in industrial energy efficiency in the Mexico iron and steel industry, L Ozawa, N Martin, E Worrell, L Price, C Sheinbaum, OSTI, 1999.
  12. Mexican Electric end-use Efficiency: Experiences to Date, R Friedmann, C Sheinbaum, Annual Review of Energy and the Environment, 1998.
  13. Incorporating Sustainable Development Concerns into Climate Change Mitigation: A Case Study, OR Masera, C Sheinbaum, Climate Change and Development, UDLAP, 2000.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.buholegal.com/2102063/
  2. 2,0 2,1 https://www.buholegal.com/1427852/
  3. 3,0 3,1 https://www.buholegal.com/2007889/
  4. https://jewishinsider.com/2023/09/claudia-sheinbaum-mexico-jewish-presidential-candidate/
  5. https://www.rsvponline.mx/sociales/claudia-sheinbaum-quien-es-jesus-maria-tarriba-unger-su-novio-con-el-que-se-va-a-casar
  6. https://elpais.com/mexico/2023-11-17/claudia-sheinbaum-se-casa-con-jesus-maria-tarriba-su-novio-de-la-universidad-en-una-ceremonia-intima-y-familiar.html
  7. https://www.bbc.com/news/world-46225037
  8. «BBC 100 Women 2018: Who is on the list?». BBC News (բրիտանական անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  9. "Judíos y científicos. La familia de Claudia Sheinbaum, " Enlace Judío México, 17 December 2018.
  10. Kahn, Carrie (2018 թ․ հուլիսի 25). «Meet Mexico City's First Elected Female Mayor». NPR. «Both Sheinbaum's parents, also scientists, are children of Jewish immigrants from Bulgaria and Lithuania. Sheinbaum says she celebrated holidays at her grandparents', but her home life was secular»
  11. «2019 April Archive | Carlos Slim Health Institute». Salud.carlosslim.org. Վերցված է 2020 թ․ ապրիլի 26-ին.
  12. Ameyalli Villafán (2015 թ․ հուլիսի 30). «Annie Pardo Cemo y su búsqueda constante de respuestas». Cienciamx. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
  13. 13,0 13,1 13,2 Hotakainen, Rob (2018 թ․ հուլիսի 2). «Can this environmental engineer—now elected mayor—fix Mexico City? | AAAS». Science Magazine. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
  14. 14,0 14,1 «Mexico City chooses for the first time in history a Jew and female mayor, the scientist Claudia Sheinbaum». The Mazatlán Post. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
  15. «Mexico City elects first-ever Jewish mayor, exit poll shows». The Times of Israel. 2018 թ․ հուլիսի 2. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  16. Erica Schuman (2018 թ․ հուլիսի 1). «Claudia Sheinbaum Pardo Elected as Mexico City's First Female Mayor». Jewish Women's Archive. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
  17. "Mexico City Mayor-Elect Claudia Sheinbaum Visits Berkeley Lab, " Արխիվացված 2020-07-28 Wayback Machine 9 November 2018.
  18. 18,0 18,1 Weber, Jonathan (2018 թ․ հուլիսի 2). «Mexico City elects first Jewish, female mayor». The Jerusalem Post. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
  19. 19,0 19,1 "Former Berkeley Lab researcher elected as Mexico City mayor, " Արխիվացված 2020-11-09 Wayback Machine The Daily Californian.
  20. «Claudia Sheinbaum, la científica que gobernará CDMX». politico.mx. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.
  21. «Climate Change 2007 — Mitigation of Climate Change: Working Group III». IPCC. Retrieved 2 July 2018
  22. 22,0 22,1 Belsasso, Bibiana (2017 թ․ մայիսի 8). «"Me separé de Carlos Ímaz de común acuerdo hace un año"». La Razon de Mexico (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 2-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  23. Robles de la Rosa, Leticia (2016 թ․ սեպտեմբերի 12). «CEU: semillero de políticos; el movimiento estudiantil del 86». Excelsior (Spanish). Վերցված է 2018 թ․ հուլիսի 2-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  24. Luis Flores, José (2000 թ․ նոյեմբերի 21). «Presenta AMLO su gabinete». El Universal (Spanish). Վերցված է 2018 թ․ հուլիսի 2-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  25. Cardoso, Laura (2000 թ․ դեկտեմբերի 27). «Crearán central de verificentros». El Universal (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 2-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  26. Cabinet Proposal of Andres Manuel Lopez Obrador (2012 թ․ հունվարի 31). «Propuesta de Gabinete de Andrés Manuel López Obrador». Sitio Oficial de Andrés Manuel López Obrador (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  27. «Claudia Sheinbaum». The Jerusalem Post. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.
  28. Tello, Natividad (2018 թ․ մարտի 29). «Estos son los candidatos de coalición 'Juntos Haremos Historia' en CDMX». Excelsior (Spanish). Վերցված է 2018 թ․ հուլիսի 2-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  29. «Mexico City elects first Jewish mayor». Jewish Telegraphic Agency. 2018 թ․ հուլիսի 2. Վերցված է 2018 թ․ հուլիսի 2-ին.
  30. «Claudia Sheinbaum elected as the first woman mayor of Mexico City». The Free Press Journal. 2018 թ․ հուլիսի 2. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  31. «In six years, water service for everyone: Mexico City mayor». Mexico News Daily. 2019 թ․ հունիսի 6. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
  32. «Mexico City announces 40-billion-peso modernization plan for Metro». Mexico News Daily. 2019 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
  33. «Claudia Sheinbaum Pardo confiesa que tiene novio». Cunadegrillos.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 26-ին.
  34. «Mexico City Gets First Female Jewish Mayor». Jewish Press. 2018 թ․ հուլիսի 2. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլաուդիա Շեյնբաում» հոդվածին։