Աջայ Դևգան

հնդիկ դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր և սցենարիստ

Աջայ Դևգան (հինդի՝ अजय देवगन, իրական անունը` Վիշալ Վիրու Դևգան (Դևգն), ապրիլի 2, 1969(1969-04-02)[1][2], Նյու Դելի, Հնդկաստան[3]), հնդիկ դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր և սցենարիստ։ Բազմիցս արժանացել է մրցանակների, այդ թվում Ազգային կինոմրցանակի և չորս անգամ Filmfare Awards մրցանակի։ 2016 թվականին նրան շնորհվել է Պադմա Շրի կառավարական պարգևը[4]։ Ընդհանուր առմամբ նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմերում[5][6][7]։

Աջայ Դևգան
Ծննդյան թիվ՝ապրիլի 2, 1969(1969-04-02)[1][2] (54 տարեկան)
Ծննդավայր՝Նյու Դելի, Հնդկաստան[3]
Քաղաքացիություն՝ Հնդկաստան[1][3]
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, կինոդերասան, գործարար և դերասան
Պարգևներ՝
IMDb։ID 0222426
ajaydevgn.com

Կենսագրությունը խմբագրել

Աջայ Դևգանը ծնվել է կինոգործիչների ընտանիքում։ Հայրը` Վիրու Դևգանը ռեժիսոր էր և հնարքներ բեմադրող, իսկ մայրը` պրոդյուսեր։ Ռեժիսոր և սցենարիստ է նաև նրա եղբայրը` Անիլ Դևգանը։ Կինոարդյունաբերությանը Աջայ Դևգանը ծանոթ էր դեռ վաղ մանկությունից, երբ կինոնկարահանումների ժամանակ մշտապես ուղեկցում էր հորը, որն էլ արդյունքում` որոշիչ դեր խաղաց նրա հետագա կյանքում։

Առաջին անգամ նա նկարահանվել է 1991 թվականին՝ «Ծաղիկներ և փշեր» կինոնկարում, որտեղ կատարել է հնարք` երկու մոտոցիկլետների միջև հավասարակշռությունը պահպանելով։ Նշված ֆիլմում իր դերակատարման համար արժանացել է Filmfare Awards մրցանակի` տղամարդու լավագույն դեբյուտային դերի համար[8]։ 1997 թվականին նկարահանվել է «Կիրք» կինոնկարում, որտեղ նրա խաղընկերներն էին Աամիր Խանը, Ջուհի Չավլան և Կաջոլը։ Կոմերցիոն տեսակետից ֆիլմը հաջողված էր[9]։ 1998 թվականին թողարկվել է Մահեշ Բհատի «Հոգու ցավ» կինոնկարը, որի շնորհիվ Աջայ Դևգանն ստացավ իր առաջին Ազգային կինոմրցանակը` տղամարդու լավագույն դերի համար[10]։ «Հավերժ քոնը» (1999 թ.) կինոնկարում կատարած դերակատարման համար նա արժանացել է Filmfare Awards մրցանակի` կրկին տղամարդու լավագույն դերակատարման համար։

Որպես ռեժիսոր, 2008 թվականին նա նկարահանել է իր առաջին «Դու, ես և մենք» կինոնկարը, որը դրական արձագանք գտավ քննադատների շրջանում։ Նրա համար առանձնապես հաջողակ էր 2010 թվականը, երբ թողարկվեցին կոմերցիոն հաջողությամբ պսակված «Անկոչ հյուրը», «Մի անգամ Մումբայում» և այլ ֆիլմեր։ 2016 թվականին նա թողարկել է «Երդվում եմ Շիվայով» կինոնկարը[11][12], որտեղ նա կատարում էր փորձառու լեռնագնացի դերը[13]։

2000 թվականին հիմնադրել է Ajay Devgn FFilms կինոընկերությունը և ներկայումս դրա սեփականատերն է։

Անձնական կյանքը խմբագրել

1995 թվականին նկարահանված «Ընտանիք և օրենք» ֆիլմի նկարահանումների ժամանակ, Աջայ Դևգանը ծանոթացել է դերասանուհի Կաջոլի հետ և չորս տարի անց, 1999 թվականին նրանք ամուսնացել են[14][15]։ Ներկայումս ունեն երկու երեխա` մեկ դուստր և մեկ որդի[16][17][18]։

Ընտանիքի խնդրանքով, դերասանի ազգանունը 2009 թվականից գրվում է Դևգն (Devgn) ձևով[19]։

Մասնակի ֆիլմագրությունը խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1991 Ծաղիկներ և փշեր Phool Aur Kaante Աջայ
1992 Առնական սիրտ Jigar Ռաջ Վերմա
1993 Անսանձելի ոգի Divya Shakti Պրաշանտ Վերմա
1993 Անմեղ դատապարտվածը Platform Ռաջու
1993 Հզորագույնը. Փոխառված երջանկություն Shaktiman Ամար
1993 Ախր սիրտը դեռ մանուկ է Dil Hai Betaab Աջայ
1993 Ընդամենը մեկ ելք Ek Hi Raasta Կարան Սինգհ
1993 Երկու եղբայր Bedardi Վիջայ Սաքսենա
1993 Հարուստը Dhanwaan Կաշինաթհ
1993 Սերն աստվածային պարգև է Sangram Ռաջա Սինգհ Կանվար
1994 Սիրային ցնցումներ Dilwale Արուն Սաքսենա
1994 Մուգ ակնոցով երիտասարդը Vijaypath Կարան
1994 Անհաջող ամուսնություն Suhaag Աջայ
1995 Ապօրինածինը Naajayaz Ջայ Բակշի
1995 Ընտանիք և օրենք Hulchul Դևա
1995 Դավադրության զոհը Gundaraj Աջայ
1995 Ճշմարտության ուղին Haqeeqat Շիվա, Աջայ
1996 Ձերբակալում Diljale Շյամ
1996 Հոգի Jaan Կարան
1997 Կիրք Ishq Աջայ
1997 Դառը ճշմարտություն Itihaas Կարան
1998 Պարոն մայոր Major Saab Վիրենդրա Պրատապ Սինգհ
1998 Սերը պետք է որ պատահեր Pyaar To Hona Hi Tha Շեքհար
1998 Հոգու ցավ Zakhm Աջայ
1999 Եղբայրական կապեր Kachche Dhaage Աֆտաբ
1999 Երբ սերը կգա Hogi Pyaar Ki Jeet Ռաջու
1999 Հավերժ քոնը Hum Dil De Chuke Sanam Վանռաջ
1999 Ընկեցիկը Gair Վիջայ Կումար, Դև
1999 Ատրճանակի փողի ներքո Thakshak Իշան Սինգհ
1999 Իսկ ինչ անի սիրտը Dil Kya Kare Անանդ Կիշորե
2000 Հորեղբայր Ռաջուն Raju Chacha Շեքհար, հորեղբայր Ռաջու
2001 Հաստատուն ամուրին Tera Mera Saath Rahen Ռաջ
2002 Հատուցում ամեն ինչի համար Company Մալիկ
2002 Լեգենդ Բհագատ Սինգհի մասին The Legend of Bhagat Singh Բհագատ Սինգհ
2002 Մարդկային ստորություն Deewangee Տարան Բհարադվաջ
2003 Ուրվականը Bhoot Վիշալ
2003 Վերադարձ կյանքին Qayamat: City Under Threat Ռաչիտ
2003 Ինքնակոչուհին Chori Chori Ռանբիր Մալհոտրա
2003 Գանգեսի ջրերը Gangaajal Ամիտ Կումար
2003 Հանուն սիրելիի փրկության Parwana Փարվանա
2003 Հող Zameen Ռանվիր Սինգհ
2003 Վերահսկման գիծը LOC: Kargil Մանոջ Կումար Պանդեյ
2004 Պարտքն ամեն ինչից վեր է Khakee Յաշվանտ Անգրե
2004 Ճակատագրերի խաչմերուկում Yuva Մայքլ Մուքհերջի
2004 Հանդիպում անձրևի տակ Raincoat Մանոջ
2005 Մարդկային հոգսեր Insan Աջիտ Ռատհոդ
2005 Որդու հետ միայնակ Blackmail Շեքհար Մոհան
2005 Զղջում Zameer Սուրաջ
2005 Վագրի աչքը Kaal Կալի Պրատապ Սինգհ
2005 Սերը հրաշքներ է գործում Main Aisa Hi Hoon Նիլ Թհակուր
2005 Առևանգված հոգիներ Apaharan Աջայ Շաստրի
2005 Ոչ պատահական ծանոթներ Shikhar Գաուրավ Գուպտա
2006 Ուրախ խարդախները Golmaal: Fun Unlimited Գոպալ
2006 Օմկարա Omkara Օմկարա Շուկլա
2008 Խղճի խայթ Halla Bol Սամիր Խան
2008 Կորած կիրակին Sunday Ռաջվիր Ռանդհավա
2008 Դու, ես և մենք U Me Aur Hum Աջայ Մեհրա
2008 Սիրելիս Mehbooba Կարան
2008 Ուրախ խարդախները վերադառնում են Golmaal Returns Գոպալ Կումար Սանտոշի
2009 Լոնդոնյան երազանքներ London Dreams Արջուն
2010 Անկոչ հյուրը Atithi Tum Kab Jaoge? Պունիտ
2010 Քաղաքագետները Raajneeti Սուրաջ Կումար
2010 Մի անգամ Մումբայում Once Upon a Time in Mumbaai Սուլթան Միրզա
2010 Ցասում Aakrosh Պրատապ Կումար
2010 Ուրախ խարդախները 3 Golmaal 3 Գոպալ
2011 Սինգհամ Singham Բաջիռաո Սինգհամ
2011 Խարդախները Rascals Բհագատ Բհոսլե
2012 Անկառավարելին Tezz Աակաշ
2012 Խաբեբան Bol Bachchan Պրիտհվիռաջ
2012 Սարդարի որդին Son of Sardaar Ջասվինդեր Սինգհ Ռանդհավա
2013 Անվեհերը Himmatwala Ռավի
2013 Իսկության համառություն Satyagraha Մանավ
2014 Սինգհամ 2 Singham Returns Բաջիռաո Սինգհամ
2014 Մարտիկ Ջեքսոնը Action Jackson Վիշի, Ջայ
2015 Տեսանելիություն Drishyam Վիջայ
2016 Մոլեգնություն Fitoor Մոազամ
2016 Երդվում եմ Շիվայով Shivaay Շիվայ
2017 Ընկերները Baadshaho Բհավանի Սինգհ
2017 Ուրախ խարդախները 4 Golmaal Again Գոպալ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.mycorporateinfo.com/director/vishal-virender-devgan-1606535
  2. 2,0 2,1 https://www.indiaforums.com/person/ajay-devgn_68/about
  3. 3,0 3,1 3,2 3,3 https://starsunfolded.com/ajay-devgn/
  4. Isha Sharma (2016 թ․ հունվարի 25). «After Being Honored With A Padmashri Award, Ajay Devgn Shares A Sweet Message For His Fans!». Times Internet. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
  5. "Readers' Picks: Top Bollywood Actors." Rediff.com 17 August 2006. Accessed 26 January 2010.
  6. "Powerlist: Top Bollywood Actors." Rediff.com 8 December 2006. Accessed 26 January 2010.
  7. "Box Office 2000s Decade in Review." Ibos network.com 19 January 2010. Accessed 26 January 2010.
  8. «Previous Awards: Best Debut» (անգլերեն). The Times of India — Сводная таблица лауреатов Best Debut Award 1989-2001 годов. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.
  9. «Box Office 1997» (անգլերեն). Box Office India.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 21-ին.
  10. «46th National Film Awards» (PDF). ДКФ Индии. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 22-ին.
  11. «Боливудската звезда Аджай Девган ще рекламира България в Индия» (բուլղարերեն). Mediapool.bg. 2015 թ․ հունիսի 12. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  12. «Аджай Девган се любува на нашите планини» (բուլղարերեն). Стандарт. 2016 թ․ փետրվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  13. Joginder Tuteja (2016 թ․ նոյեմբերի 29). «Box Office: Shivaay crosses Rs. 100 crore, is Ajay Devgn's sixth century» (անգլերեն). Bollywood Hungama. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  14. Srnivasan V. "Quietly were they wed." Rediff.com 25 February 1999. Accessed 4 June 2012.
  15. Bhattacharya R. "Kajol, Ajay the perfect couple." Hindustan Times.com 28 February 2010. Accessed 4 June 2012.
  16. "Kajol delivers baby girl." Արխիվացված 2013-10-02 Wayback Machine Times of India.com 20 April 2003 Accessed 4 June 2012.
  17. "Kajol, Ajay welcome baby boy." Արխիվացված 2013-10-02 Wayback Machine Times of India 13 September 2010. Accessed 4 June 2002.
  18. "It takes two tango bonding of the bubbly belle & the brooder." Արխիվացված 7 Մայիս 2003 Wayback Machine The Sunday Tribune.com, India 27 April 2003. Accessed 27 April 2003.
  19. Sinha S. "xtra-marital affairs happen: Ajay Devgn." The Times of India 1 November 2009. Accessed 21 October 2010.