Կիրիլ Ցոնև
Կիրիլ Ցոնև (բուլղար․՝ Кирил Цонев, հունվարի 1, 1896[1], Կյուստենդիլ, Բուլղարիա - ապրիլի 5, 1961[2][1], Սոֆիա, Բուլղարիա[3]), բուլղար նկարիչ, բնանկարի վարպետ, գրաֆիկ, Բուլղարիայի 20-րդ դարի անվանի նկարիչ[5]։
Կիրիլ Ցոնև | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1896[1] |
Ծննդավայր | Կյուստենդիլ, Բուլղարիա |
Վախճանվել է | ապրիլի 5, 1961[2][1] (65 տարեկան) |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիա[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և նկարչության ուսուցիչ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | Կերպարվեստ[4] |
Կենսագրություն Խմբագրել
Երիտասարդություն Խմբագրել
Կիրիլ Ցոնևը ծնվել է 1896 թվականի հունվարի 1-ին Բուլղարիայի արևմուտքում գտնվող Կյուստենդիլ քաղաքում (Կյուստենդիլի մարզ)։ 1919 թվականին նա ավարտել է Սոֆիայի նկարչության պետական դպրոցը (որի հիման վրա հետագայում առաջացել է Բուլղարիայի գեղարվեստի ակադեմիան)։ Ցոնևի ուսուցիչներն են եղել պրոֆեսորներ Ցենո Տոդորովը (1877-1953) և Ստեֆան Իվանովը (1875-1951)։ 1919-1924 թվականներին սովորել է Վիեննայում, իսկ հետո Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում, որտեղ նրա ուսուցիչներն են եղել Գուգո ֆոն Հաբերմանը (1849-1929) և Կարլ Կասպարը (1879-1956)։ Կազմակերպել է ցուցահանդեսներ Մյունխենում, Դրեզդենում, Ամստերդամում, Կոպենհագենում, Սան Ֆրանցիսկոյում, Լոս Անջելեսում[6]։ Նրա առաջին անձնական ցուցահանդեսը տեղի է ունեցել Սոֆիայում 1926 թվականին։
1930-1931 թվականներին ապրել է Մեխիկոյում, որտեղ հանդիպել է մեքսիկական արվեստի ականավոր ներկայացուցիչների հետ, որոնցից են Դիեգո Ռիվերան, Սիկեյրոսը, Օրոսկոն։
1933 թվականին Կիրիլ Ցոնևը վերադարձել է Բուլղարիայի և աշխատել որպես արտահաստիքային նկարիչ։
Ուշ տարիներ Խմբագրել
1942 թվականից եղել է Բուլղարիայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր։
1950 թվականին Բուլղարիայի գեղարվեստի ակադեմիայում աշխատանքից հեռացվել է ֆորմալիզմի պատճառով, իսկ 1960 թվականին վերականգնվել է։
1960 թվականին, մահվանից մեկ տարի առաջ, նա արժանացել է Պատվավոր նկարիչի կոչմանը և «Կյուրեղ և Մեթոդիոս» շքանշանի[7]։ Բուլղարիայի ժողովրդական նկարիչի կոչումը շնորհվել է նրա մահից 10 տարի անց, 1971 թվականին, իսկ 1998 թվականին, մահից 37 տարի անց, նա արժանացել է «Կյուստենդիլ քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչմանը[8][9][10]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Katzarova M. Tsonev, Kiril // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4 — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T086437
- ↑ 2,0 2,1 2,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Union List of Artist Names — 2010.
- ↑ Czech National Authority Database
- ↑ Анализ портрета Светослава Минкова по монографии Красимиры Коевой (1996): Константинова Теодора։ «Портретът с прозорец в българската живопис от 30-те и началото на 40-те години на XX век»։ Електронно списание LiterNet, № 11 (180)։ Վերցված է 2015-05-20 (բուլղ.)
- ↑ «Кирил Цонев / Kiril Tsonev, 1896-1961»։ Галерия "Лоранъ"։ Վերցված է 2015-05-20
- ↑ Цонев, Кирил. Леонардо да Винчи. — С.: Българска книга, 1942. — 30 с.(բուլղ.) [1]
- ↑ Цонев, Кирил. Технология на изящните изкуства. — С.: Наука и изкуство, 1974. — 546 с. [2]
- ↑ Цонев, Кирил. Стенописите в Боянската църква: 48 репродукции. — С.: Български художник, 1957. — 70 с.(բուլղ.)
- ↑ Цонев Кирил։ «Техниката на Боянските стенописи»։ Изкуство Нет։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-18-ին։ Վերցված է 2015-05-20(բուլղ.)
Գրականություն Խմբագրել
- Цонев, Кирил. Кирил Цонев - каталог на 50 картини. — С.: Календар, 1996. — 100 с.
- Коева, Красимира. Кирил Цонев: Монография. — С.: Спектър, 1996. — 140 с. — ISBN 9544350489
- Стойков, Атанас. Кирил Цонев : Юбилейна изложба. — 1971. — 12 с.
- Цонев, Кирил. Път в изкуството. (С 32 приложения). — С.: Български художник, 1969. — Т. 1-2. — С. 523.(բուլղ.)
Արտաքին հղումներ Խմբագրել
- 13 картин на Flickr
- Картина К. Цонева на почтовой марке: Южные плоды, 1935 Холст, масло 88 × 99 см. [3]
- Светослав Минков, 1939 Холст, масло 106 × 88 см. Софийска градска художествена галерия|Городская галерея искусств Софии(բուլղ.)
- Чёрные платки, 1947 Холст, масло. Художественная галерея «Илия Бешков», Плевен [4]