Կիզխոտ լայնատերև

բույսերի տեսակ
Կիզխոտ լայնատերև
Կիզխոտ լայնատերև
Կիզխոտ լայնատերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Բոշխազգիներ (Cyperaceae)
Ցեղ Eriophorum
Տեսակ Կիզխոտ լայնատերև (E. latifolium)
Միջազգային անվանում
Eriophorum latifolium
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Կիզխոտ լայնատերև (լատին․՝ Eriophorum latifolium), բոշխազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

20-70 սմ բարձրությամբ, կարճացած կոճղարմատով բույս է։ 3-8 մմ լայնությամբ տերևները լայն-գծային են։ Հասկիկները, որոնք գտնվում են ներքև թեքված ծաղկաբույլերում, 3-10 (12) հատ են, տարբեր երկարության կոթուններով և խմբված հովանոցանման։ 0,5-0,8 մմ երկարությամբ ծածկող թեփերը մանր են, ձվաձև-նշտարաձև և սևավուն։ Ծաղկակից խոզանները բազմաթիվ են, փափուկ, սպիտակ-մետաքսանման մազիկներով, պտղի ժամանակ երկարությունը հասնում է մինչև 1,5 սմ-ի[1]։

Տարածվածություն խմբագրել

Հանդիպում է Լոռու (Չքնաղի լեռնաշղթա), Ապարանի (լեռնագագաթ Քյորօղլի) և Դարեղեգիսի (Վայք) ֆլորիստիկական շրջաններում։ Ընդհանուր արեալն ընդգրկում է Մեծ Կովկասյան լեռնաշղթան, համարյա ամբողջ Անդրկովկասը, Եվրոպան, Փոքր Ասիան, Արևելյան Սիբիրը, Հեռավոր Արևելքը և Հյուսիսային Ամերիկան[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է միջինից մինչև ալպյան գոտում՝ ծովի մակարդակից 1500-3000 մ բարձրությունների վրա, ինչպես նաև ենթալպյան և ալպյան մարգագետիններում և առուների խոնավ ափերին։ Ծաղկում է հունիսին, պտղաբերում՝ հուլիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Խոցելի տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

2008 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ Քյորօղլի լեռան մոտ գտնվող ռելիկտային կրկեսը հայտարարված է բնության հուշարձան[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիզխոտ լայնատերև» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիզխոտ լայնատերև» հոդվածին։