Բոշխազգիներ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթաթագավորություն  Viridiplantae
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Բոշխազգիներ (Cyperaceae)
Juss., 1789

Բոշխազգիներ (լատին․՝ Cyperaceae), միաշաքիլավոր ծաղկավոր բույսերի ընտանիք։ Բազմամյա կոճղարմատավոր բույսեր են, հազվադեպ՝ միամյա խոտաբույսեր, երբեմն (արևադարձային գոտում)՝ ծառանման ձևեր։ Ընտանիքն ընդգրկում է մոտ 120 ցեղ (մոտ 550 տեսակ)։ Բոշխազգիներ են արոտավայրային ու խոտհարքային բույսերը (բոշխ), որոնք օգտագործում են ավազահողերի ամրացման համար, աճեցնում են որպես ուտելի արմատապալարներ (գետնանուշ) և որպես գեղազարդիչ (ցիպերուս կամ պապիրուս

Նկարագրություն

խմբագրել

Տերևները գծաձև են կամ գծանշտարաձև, տեղադրված են ցողունի երեք կողմերում։ Ծաղիկները երկսեռ են կամ տարասեռ (միատուն կամ երկտուն բույսեր) լրիվ ապաճած կամ փոքրացած ծաղկապատյանով (Առէջները 3-ն են, պտղաթերթիկները՝ 2-3-ը)՝ հավաքված հասկերում, որոնք գոյացնում են հովանոցանման, ավելուկանման կամ ողկուզանման ծաղկաբույլեր։ Պտուղներն ընկուզանման են։ Սերմի սաղմը շրջապատված է էնդոսպերմով։ Բոխշազգիների և՛ տերևները, և՛ ցողունները հարուստ են մեխանիկական հյուսվածքներով, ինչպես նաև սիլիցիումի երկօքսիդով[1]։

Քիմիական կազմ

խմբագրել

Տերևների և ցողունների էպիդերմիսը քիչ թե շատ ներծծված է սիլիկաթթվով։ Որոշ տեսակների արմատապալարներում հայտնաբերվել է եթերային յուղեր։ Ալկալոիդները, որպես կանոն,բացակայում են և հայտնաբերվել են միայն բոշխ կարճաքթի մոտ[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Шипунов, А. Б. Семейство Осоковые // Биология : Школьная энциклопедия / Белякова Г. и др. — М.: БРЭ, 2004. — 990 с. — ISBN 5-85270-213-7
  2. Гаммерман А.Ф., Гром И.И. Дикорастущие лекарственные растения СССР. — М.: Медицина, 1976. — 288 с. (Ստուգված է 18 փետրվարի 2010)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։