Քերման

քաղաք
(Վերահղված է Կերմանից)

Քերման (պարս.՝ کرمان), քաղաք Իրանի հարավ-արևելքում, Քերման օսթանում, վերջինիս վարչական կենտրոնը։ Հանդիսանում է նաև Քերման շահրեստանի կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 537 718 մարդ (2016)[1][2]։

Քաղաք
Քերման
պարս.՝ کرمان
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՔերման
Շահրեստան Քերման
Մակերես180,7 կմ²
ԲԾՄ1760 մետր
Բնակչություն537 718 մարդ (2016)[1][2]
Ժամային գոտիUTC+3:30
Հեռախոսային կոդ34
Փոստային դասիչ761
Պաշտոնական կայքkerman.ir(պարս.)
Քերման (Իրան)##
Քերման (Իրան)

Բնակչություն խմբագրել

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 537 718 մարդ, որոնք կազմում էին 162 677 տնտեսություն[3]։ Քաղաքը բնակչությամբ Քերման օսթանի ամենախոշոր[4] և Իրանի տասնչորսերորդ ամենախոշոր[5] քաղաքն է։ Քերմանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1956 1966 1986 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 62 157[6] 85 404[7] 264 560[8] 311 643[5] 384 991[5] 515 114[9] 534 441[10] 537 718[3]

Բնակչության մեծամասնությունը կազմում են պարսիկները, որոնք հիմնականում շիա իսլամի հետևորդներ են։ Կա նաև զրադաշտական փոքրամասնություն[11]։

Աշխարհագրություն խմբագրել

Քերմանը շրջապատված է լեռներով․ քաղաքի բարձրությունը ծովի մակարդակից՝ 1755 մետր։ Քերմանի կլիման բնութագրվում է որպես չափավոր․ ամռանը՝ շոգ, իսկ գարնանը հաճախակի ավազամրրիկներով։ Տարեկան տեղումների միջին քանակը 135 մմ է, գրեթե հիմնական տեղումները դեկտեմբեր-ապրիլ ամիսներին են։

Պատմություն խմբագրել

Քերման անունով երկրամասը հիշատակվում է դեռ Դարեհ I-ի արձանագրություններում[12]։ Քերման քաղաքը հիմնադրվել է Պարսկաստանի Սասանյանների հարստության հիմնադիր Արտաշիր Ա թագավորի կողմից Բեհ-Արտաշիր անվան տակ` որպես պաշտպանական հենակետ[12]։ Սասանյան Պարսկաստանում քաղաքը չուներ մեծ նշանակություն, իսկ Քիրման երկրամասի մայրաքաղաքը Սիրջան քաղաքն էր[12]։

Մ.թ. 642 թվականին Նահավանդի ճակատամարտում Սասանյան վերջին թագավոր Հազկերտ Գ-ի պարտությունից հետո քաղաքն անցել է արաբական տիրապետության տակ։ Քերմանի բնակչության հիմնական մասը մինչև 8-րդ դարի սկիզբն ընդունել է մահմեդականություն, սակայն ստվար զրադաշտական համայնքը պահպանվել է և կարևոր դեր խաղացել քաղաքի պատմության մեջ ընդհուպ մինչև 18-րդ դարը[12]։ Արաբական աղբյուրներում քաղաքն արդեն հիշատակվում է Քերման անվան տակ։

Սեֆյանների օրոք, որոնց վերահսկողության տակ քաղաքն անցավ 1502 թվականին, Քերմանն արդեն նահանգի վարչական կենտրոնն էր[11]։ Սեֆյան Պարսկաստանի թուլացման արդյունքում քաղաքը 18-րդ դարի սկզբում ենթարկվել է ասպատակությունների` 1716 թվականին բելուջների, իսկ 1719-1721 թվականներին և 1747 թվականին՝ Ղանդահարի աֆղանների կողմից[13][14]։

1794 թվականին քաղաքը՝ որպես Զենդյան հարստության վերջին հանգրվան, պաշարվեց Ղաջարական հարստության հիմնադիր ապագա շահ Աղա Մոհամմադ խան Ղաջարի զորքերի կողմից։ Մի քանի ամիս տևած պաշարումից հետո քաղաքը գրավվեց և ավերվեց[15]։ Քերմանը երեք ամսով տրվեց զորքերի թալանին, տղամարդկանց մեծ մասը սպանվեց կամ կուրացվեց, կանայք և երեխաները ստրկացվեցին[15]։ Քաղաքը վերականգնվեց 19-րդ դարի սկզբում Ֆաթհ Ալի շահի օրոք[11]։

Տնտեսություն խմբագրել

Քերմանի տնտեսությունը հիմնված է արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.citypopulation.de/Iran-MajorCities.html
  2. 2,0 2,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  3. 3,0 3,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. նոյեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  4. «IRAN: Kerman» (անգլերեն).
  5. 5,0 5,1 5,2 «Իրանի քաղաքները» (անգլերեն).
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  7. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  8. «KERMAN iii. POPULATION» (անգլերեն). Encyclopædia Iranica. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  9. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  10. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  11. 11,0 11,1 11,2 «Kermān on Britannica online (անգլ.)». Վերցված է 2023 թ. հոկտեմբերի 22-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 «KERMAN ii. HISTORICAL GEOGRAPHY». Encyclopædia Iranica (անգլ.).
  13. «KERMAN vii. HISTORY IN THE SAFAVID PERIOD». Encyclopædia Iranica (անգլ.).
  14. «KERMAN viii. HISTORY IN THE AFSHARID AND ZAND PERIOD». Encyclopædia Iranica (անգլ.).
  15. 15,0 15,1 «KERMAN ix. HISTORY IN THE QAJAR PERIOD». Encyclopædia Iranica (անգլ.).
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քերման» հոդվածին։