Կեոլադեո ազգային պարկ

Կեոլադեո ազգային պարկ (անգլ.՝ Keoladeo National Park, հինդի՝ केवलादेव राष्ट्रीय उद्यान), ազգային պարկ Բհարատպուր շրջանում՝ հնդկական Ռաջաստան նահանգի արևելքում: Ավելի վաղ հայտնի է եղել որպես Բհարատուր թռչնի արգելոց: Կեոլադեոն զբաղեցնում է մոտավորապես 28,73 կմ² տարածք է Ագրայից տեղակայված է 50 կմ դեպի արևմուտք[2]:

Կեոլադեո ազգային պարկ
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
Կեոլադեո ազգային պարկ, Բհարատուր, Ռաջաստան, Հնդկաստան
Տեղագրություն Հնդկաստան Բհարատուր, Ռաջաստան
Ամենամոտիկ քաղաք Բհարատուր
Տարածք 28,73 կմ²
Հիմնադրված է 1982
Հաճախելիություն 100 000 (2008)
Համաշխարհային
 ժառանգության օբյեկտ
UNESCO World Heritage Centre
WorldHeritageBlanc.svg
Կեոլադեո ազգային պարկ
անգլ.՝ Keoladeo National Park*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն


Երկիր Հնդկաստան Հնդկաստան
Տիպ Ազգային պարկ
Չափանիշներ Կատեգորիա ԲՊՀՄ — II
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Ասիա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1981  (9-րդ նստաշրջան)
Համար [1] 340[1]
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo.svg ժառանգություն

Ազգային պարկը տուն է ծառայում բազմաթիվ հազվագյուտ և մահացող թռչունների տեսակների համար, որոնք այստեղ են գաղթում ձմեռային շրջանում: Հետաքրքրություն է ցուցաբերում ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ գիտնական-օրնիտոլոգների համար: Հիմնադրվել է 1982 թվականին, համարվում է Ռամսարի համաժողովի օբյեկտ: 1985 թվականից գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության վերահսկողության ներքո: Պարկն իր մեջ ներառում է խոտային, անտառային և ճահճային տարածքներ[3]:

ՏեղագրությունԽմբագրել

Պարկին ամենամոտ օդանավակայանը գտնվում է Ագրայում (Կեոլադեոյից մոտավորապես 50 կմ), որն ամենօրյա թռիչքներ է ընդունում Դելիից, Մումբայից, Վարանասիից և Լաքհնաուից: Ամենամոտ երկաթուղային Բհարատպուր կայանը տեղակայված է Կեոլադեոյից ընդամենը 5 կմ հեռավորության վրա: Բհարատպուրը ավտոմոբիլային ճանապարհներով միացված է Հնդկաստանի հյուսիսային խոշոր քաղաքների հետ: Հեռավորությունը մինչև Դելի կազմում է 184 կմ, մինչև Ջայպուր՝ 176 կմ, իսկ մինչև Մաթհուրա՝ 39 կմ[4]:

Կենդանական աշխարհԽմբագրել

Տուն է հանդիսանում թռչունների 366, բույսերի 379, ձկների 50, օձերի 13, մողեսների 7, կրիաների 7 տեսակների և անողնաշարավորներ բազմաթիվ տեսակների համար: Ձմեռային շրջանում համարվում է հազվագյուտ հանդիպող ստերհ տեսակի միակ հայտնի գոյության վայրը[5]:

Պարկում հանդիպում են կաթնասունների 27 տեսակներ, որոնցից հարկ է նշել այնպիսի տեսակներ, որոնք են նիլգաուն, վայրի վարազը, խաղտաբղետ եղջերուն, հնդկական զամբարը (բավականին քիչ), գարնան, ակսիսը, մակակ-ռեզուսը, լանգուրը, կատուների երկու տեսակ՝ եղեգնակատու և ձկնորս կատու, մանգուստների երկու տեսակ, հարթ ջրասամույր, շնագայլեր, բորենիներ, կրծողների մի քանի տեսակներ: Ջրային թռչունների տեսակներից են մոխրագույն բադը, հնդկական բադը, փոքր, մեծ և հնդկական բակլանները և այլն:

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Keoladeo National Park»։ Ramsar Convention Sites Information Service։ Վերցված է 25 April 2018 
  2. Shrinking Biodiversity, Impact of Falling monsoon in Keoladeo National park.
  3. Research Report on Flora and Fauna of Keoladeo National Park Archived 9 October 2011 at the Wayback Machine..
  4. Tourism in Keoladeo National Park Archived 15 February 2011 at the Wayback Machine., Visitor facilities in Park.
  5. Keoladeo National Park on board Palace on Wheels

Արտաքին հղումներԽմբագրել