Կարոլին Սիմոն

գերմանացի ֆուտբոլիստ

Կարոլին Սիմոն (գերմ.՝ Carolin Simon, նոյեմբերի 24, 1992(1992-11-24)[1], Կասել, Հեսսեն, Գերմանիա), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, խաղացել է «Լիոնում» և Գերմանիայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականում՝ որպես ձախ պաշտպան։

Կարոլին Սիմոն
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 24, 1992(1992-11-24)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Կասել, Հեսսեն, Գերմանիա
Հասակ 165 սանտիմետր
Քաշ 54 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

Կարոլին Սիմոնը իր կարիերան սկսել է «Այնտրախտ Բաունատալ» սպորտային ակումբում, իսկ 2008 թվականի ամռանը տեղափոխվել է «Յան Կալդեն» ակումբ[2]։ 2010 թվականի հունվարի 1-ին նա միացավ Բունդեսլիգայի «Համբուրգ» ակումբին, պայմանագիր կնքելով մինչև 30.06.2012 թվականը[3]։ «Համբուրգում» անցկացրած երկուսուկես տարիների ընթացքում Կարոլինը մասնակցել է 58 խաղի՝ խփելով ութ գոլ[4]։ Համբուրգից տեղափոխվելուց հետո 2012 թվականի սկզբին Սիմոնը երկու տարով պայմանագիր կնքեց «Վոլֆսբուրգի» հետ (մինչև 30.06.2014), որը փոխարինող էր փնտրում վնասվածք ստացած Մարեն Տեցլաֆին[5]։ Այնուամենայնիվ, «Վոլֆսբուրգում» Կարոլինը հիմնականում խաղում էր երկրորդ թիմում, հիմնական թիմում խաղացել է միայն երկու խաղ Գերմանիայի գավաթի խաղարկությունում։ 2013 թվականի հունվարին փոխադարձ համաձայնությամբ ակումբը հայտարարեց պայմանագրի դադարեցման մասին[6]։

Դրանից անմիջապես հետո հայտարարվեց, որ Սիմոնը պայմանագիր է ստորագրել «Բայեր 04 Լևերկուզենի» հետ[7]։ Լևերկուզենում հետագա երեքուկես տարիների ընթացքում, որպես պաշտպան, նա հանդես էր գալիս թիմի մեկնարկային կազմում, և 2015 թվականին կարողացան նվաճել DFB-Hallenpokal գավաթը։

  Շուրջ չորս տարի «Բայերի» հետ աշխատելուց հետո, ես տեսնում եմ, որ եկել է ինչ որ բան փոխելու ժամանակը, որպեսզի շարունակել զարգանալ անձնապես և սպորտային տեսանկյունից։ Ես լավ և ուսուցողական ժամանակ եմ անցկացրել Լևերկուզենում, բայց հիմա ուզում եմ ինչ որ նոր բան սովորել[2]։  

2015/2016 մրցաշրջանի վերջում Սիմոնը չերկարաձգեց պայմանագիրը «Բայերի» հետ և տեղափոխվեց «Ֆրայբուրգ»[2]։ 2018 թվականի հուլիսի 2-ին ֆրանսիական «Օլիմպիկ Լիոնը» հայտարարեց որպես պաշտպան Կարոլին Սիմոնի հետ մինչև 2019/2020 մրցաշրջանի վերջը պայմանագիր կնքելու մասին[8]։

Միջազգային կարիերա խմբագրել

2007 թվականից Սիմոնը գերմանական ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից հրավիրվեց ազգային երիտասարդական թիմ, սկսած Մ-15-ից, որտեղ մասնակցել է 5 խաղի, իսկ մեկ տարի անց հրավիրվել է Մ-16 թիմ, որտեղ անցկացրել է ևս 5 խաղ 2008-2009 թվականներին[4]։

Մ-17 թիմի կազմում առաջին անգամ հանդես է եկել 2008 թվականի հունվարի 29-ին Նոր Զելանդիայի հետ խաղում, որտեղ Գերմանիան հաղթել է 4:0 հաշվով։ Հանդես գալով մինչև 17 տարեկանների Գերմանիայի երիտասարդական հավաքականում դարձել է Եվրոպայի առաջնության 2008 և 2009 թվականների հաղթող։ Ընդհանուր առմամբ Կարոլինը Գերմանիայի Մ-17 թիմում մասնակցել է 14 խաղի[4]։

Մինչև 19 տարեկանների Գերմանիայի հավաքականում առաջին խաղը անցկացրել է 2009 թվականի հոկտեմբերի 27-ին շվեդների դեմ։ 2011 թվականի Եվրոպայի Առաջնությունում մասնակցել է չորս հանդիպման, այդ թվում եզրափակիչին, որտեղ Գերմանիան հաղթել է Նորվեգիայի հավաքականին 8-1 հաշվով։ Ընդհանուր առմամբ, 2009-2011 թվականներին, որպես պաշտպան Մ-19 թիմի կազմում մասնակցել է 13 խաղի՝ խփելով 2 գնդակ[4]։

Մինչև 20 տարեկանների Գերմանիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է Ճապոնիայում անցկավող 2012 թվականի Աշխարհի առաջնությանը՝ դաշտ դուրս գալով վեց խաղերից հինգում։ 2012 թվականի սեպտեմբերի 8-ին կայացած եզրափակիչ խաղում Գերմանիան պարտվեց ԱՄՆ-ին 1:0 հաշվով։

Գերմանիայի մեծահասակների հավաքական առաջին հրավերը Սիմոնը ստացել է մարզիչ Շտեֆֆի Ջոնսից։ 2016 թվականի նոյեմբերի 29-ին, Նորվեգիայի հավաքականի հետ ընկերական հանդիպման ժամանակ Կարոլինը դաշտ մտավ 46-րդ րոպեին[9]։ Գերմանիայի հավաքականի հետ Կարոլինի համար առաջին խոշոր մրցաշարը դարձավ 2017 թվականի Եվրոպայի առաջնությունը[10]։

Ակումբային վիճակագրություն խմբագրել

Վիճակագրությունը 2018 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ[11]
Ակումբ Մրցաշրջան Երկրի չեմպիոն Երկրի գավաթ Լիգայի գավաթ Եվրոպական գավաթ Արդյունքներ
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Համբուրգ 2009-2010 9 0 0 0 0 0 0 0 9 0
2010-2011 19 4 2 0 0 0 0 0 21 4
2011-2012 20 2 3 0 5 1 0 0 28 3
Ընդամենը 48 6 5 0 5 1 0 0 58 7
Վոլֆսբուրգ 2012 0 0 2 0 0 0 0 0 2 0
Ընդամենը 0 0 2 0 0 0 0 0 2 0
Բայեր 04 Լևերկուզեն 2012-2013 8 2 0 0 0 0 0 0 8 2
2013-2014 20 1 1 0 0 0 0 0 21 1
2014-2015 20 2 2 1 0 0 0 0 22 3
2015-2016 22 1 2 0 0 0 0 0 24 1
Ընդամենը 70 6 5 1 0 0 0 0 75 7
Ֆրայբուրգ 2016-2017 22 3 4 1 0 0 0 0 26 4
2017-2018 13 2 1 0 0 0 0 0 14 2
Ընդամենը 35 5 5 1 0 0 0 0 40 6
Լիոն 2018-2019 8 0 0 0 0 0 1 0 9 0
Ընդամենը 8 0 0 0 0 0 1 0 9 0
Ընդհանուր կարիերա 161 17 17 2 5 1 1 0 184 20

Գերմանիայի ազգային հավաքականի հետ հանդիպումներ և գոլեր խմբագրել

Վիճակագրությունն ըստ dfb.de կայքի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. 2,0 2,1 2,2 «SC Freiburg verpflichtet Carolin Simon» (գերմաներեն). scfreiburg.com. 25/04/2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.
  3. Markus Juchem (2009 թ․ դեկտեմբերի 10). «HSV verpflichtet Carolin Simon» (գերմաներեն). womensoccer.de. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Carolin Simon
  5. «Simon springt für Tetzlaff ein». kicker.de. 2012 թ․ հունիսի 4.
  6. «Vertrag aufgelöst». vfl-wolfsburg.de. 29/01/2013. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 6-ին.
  7. Markus Juchem (2013 թ․ հունվարի 30). «Carolin Simon wechselt zu Bayer 04 Leverkusen» (գերմաներեն). womensoccer.de.(չաշխատող հղում)
  8. «COMMUNIQUÉ : L'OL INFORME DES SIGNATURES DE LISA WEISS ET CAROLIN SIMON» (ֆրանսերեն). ol.fr. 02/07/2018.
  9. «Deutschland 1:1 Norwegen» (գերմաներեն). dfb.de. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 6-ին.
  10. «JONES BERUFT EM-KADER - POPP FEHLT VERLETZT» (գերմաներեն). dfb.de. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  11. «Carolin Simon» (ֆրանսերեն). statsfootofeminin.fr. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 15-ին.