Շառլոտենհոֆ
Շառլոտենհոֆ պալատ (գերմ.՝ Schloss Charlottenhof), պալատ Պոտսդամում, Սան Սուսի պալատից հարավ-արևելք, կրոնպրինց Ֆրիդրիխ Վիլհելմի նախկին ամառային նստավայր, ով 1840 թվականին դառնում է Պրուսիայի արքա Ֆրիդրիխ Վիլհելմ IV։ Այժմ պալատը գտնվում է Բեռլին-Բրանդենբուրգի պրուսական պալատների և այգիների ֆոնդի ենթակայության տակ։
Շառլոտենհոֆ | |
---|---|
Schloss Charlottenhof | |
Շառլոտենհոֆի պալատ | |
Ժամանակակից կարգավիճակ` | Բեռլին-Բրանդենբուրգի պրուսական պալատների և այգիների ֆոնդի ենթակայության տակ |
Երկիր` | Գերմանիա |
Ճարտարապետական ոճ` | կլասիցիզմ |
Հիմնող` | Ֆրիդրիխ Վիլհելմ IV |
Ճարտարապետ` | Կարլ Ֆրիդրիխ Շինկել |
Կառուցման ժամանակաշրջան` | 1826-1829 թվականներ |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 532ter ռուս.. • անգլ.. • ֆր. |
Պատմություն
խմբագրելՇարլոտենհոֆի այգու տարածքը տարատեսակ շինություններով հայտնվել է XVIII դարում։ Մի քանի սեփականատերերի փոփոխություններից հետո Սան Սուսի այգուց հարավ գտնվող այդ հողերը ձեռք է բերում պրուսական արքա Ֆրիդրիխ Վիլհելմ III-ը, որպեսզի այն 1825 թվականի Սուրբ Ծնունդին նվիրի իր որդուն՝ կրոնպրինց Ֆրիդրիխ Վիլհելմին և նրա կնոջը՝ Ելիզավետա Լյուդուվիկա Բավարացուն։
Կրոնպրինցը այնտեղ գտնվող դաստակերտի վերակառուցումը հանձնարարում է ճարտարապետ Կարլ Ֆրիդրիխ Շինկել-ին։ Աշխատանքները անց են կացվում խնայողական ռեժիմով, 1826-1829 թվականներին։ Իր աշակերտ Լյուդվիգ Պերսիուսի օգնությամբ Շինկելը նախկին հիմքի վրա կառուցում է հին հռոմեական վիլլաների ոճով ոչ մեծ կլասիցիստական պալատ։
Շնորհալի կրոնպրինցը մասնակցում էր պալատի ձևավորմանը և կատարում է ինքնուրույն էսքիզներ։ Իր ամառային պաքատը նա անվանում էր «Սիամ», որը, այն ժամանակների պատկերացամամբ, ազատության երկիր էր, իսկ իրեն՝ սիամյան տան ճարտարապետ։
Կրոնցպրինցի պալատի պաշտոնական անվանումը դարձել է Շարլոտենհոֆ ըստ Մարիա Շարլոտա ֆոն Գենցկու անվան՝ սենկապետի կնոջ և 1790-1794 թվականներին դաստակերտի տիրուհու։
Ներքին հարդարանք
խմբագրելԱյժմ բնօրինակ տեսքով պահպանվել է պալատի տաս սրահների ներքին հարդարանքը։ Կահույքը պատրաստվել էր ըստ Շինկելի էսքիզների և առանձնանում էր հասարակությամբ, հատուկ բյուրգերականությանը։
Պալատի տարածքների բնորոշ գծերից են հանդիսանում նրանց թեմատիկական անհատականությունը նյութերի և գույների նկատմամբ։ Նույնիսկ դռները ձևավորված են ամեն կողմից տարբեր։ Պալատի ամենայուրահատուկ սրահն է հանդիսանում «արշավային սրահը»՝ հին հռոմեական զորահրամանատարների վրանների նմանությամբ։ Առաստաղը և պատերը սոսնձված են կապույտ-սպիտակ գծերով թղթե պաստառներով։ Այդ նույն գծերը օգտագործվել են վարագույրների, ամպհովանու տեսքով վարագույրի և արշավային մահճակալի ծածկոցի համար։ Այդ սրահը օգտագործվում էր որպես պալատական տիկնանց և հյուրերի ննջասենյակ։
Կապույտի և սպիտակի համադրությունը հանդիպում է նաև պալատի պատուհանների փեղկերին, ակնարկելով կրոնցպրինցուհի Ելիզավետայի բավարական ծագմանը։
1835-1840 թվականների ամառային ամիսներին «արշավային սրահում» կանգ է առել հետազոտող և ճանապարհորդ Ալեքսանդր Հումբոլդտը, գտնվելով Պոտսդամում կրոնպրինց Ֆրիդրիխ Վիլհելմի հրավերով։
Շարլոտենհոֆ այգի
խմբագրելՊալատական այգու հարդարումը հանձնարարաված էր այգիների ճարտարապետ Պետեր Յոզեֆ Լենեին։ Սկզբնապես հարթավայրային և որոշ չափով ճահճային տարածքը նա վեր է ածում անգլիական լանդշաֆտային այգու, որի հիմնական բաղադրիչներն են կազմում ծառերը, մարգագետինները և ջրերը։ Ջուրը մատակարարվում էր Հաֆել գետից, որի համար կառուցվել էր ջրագիծ և էլեկտրակայան։ Լենեին հաջողվեց վարպետորեն միացնել Շարլոտենհոֆի նոր այգին Ֆրիդրիխ II-ի ժամանակների Սան Սուսիի հին այգու հետ։
Գրականություն
խմբագրել- Wolfgang Fabian: Potsdam. Die Stadt-Die Könige und ihre Bewohner. Vision Verlag, Berlin 1997, ISBN 3-92-8787-15-2
- Harri Günther: Peter Joseph Lenné. Gärten/Parke/Landschaften. VEB Verlag für Bauwesen, Berlin 1985
- Friedrich Mielke: Potsdamer Baukunst. Das klassische Potsdam. Propyläen Verlag, Ffm/Berlin/Wien 1981, ISBN 3-549-06648-1
- Gert Streidt, Klaus Frahm: Potsdam. Die Schlösser und Gärten der Hohenzollern. Könemann Verlagsgesellschaft mbH, Köln 1996 ISBN 3-89508-238-4
Արտաքին հղումներ
խմբագրել- Erwin Barth: Teichanlage
- Erwin Barth: Brücken im Park Charlottenhof
- Erwin Barth: Maschinenhaus
- Florian Müller-Klug: Schloss und Park Charlottenhof – Ein Arkadien. In: Clio Berlin Blog
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլոտենհոֆ» հոդվածին։ |