Կարլ Քլայբեր
Կարլ Լյուդվիգ Քլայբեր (գերմ.՝ Carlos Kleiber, Karl Ludwig Kleiber, հուլիսի 3, 1930[1][2][3][…], Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն[4] - հուլիսի 13, 2004[1][2][3][…], Konjšica, Municipality of Litija, Սլովենիա[4]), ավստրիացի օպերային և սիմֆոնիկ դիրիժոր։
Կարլ Քլայբեր | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Carlos Kleiber |
Ի ծնե անուն | գերմ.՝ Karl Ludwig Bonifacius Kleiber |
Ծնվել է | հուլիսի 3, 1930[1][2][3][…] Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն[4] |
Երկիր | Գերմանիա |
Մահացել է | հուլիսի 13, 2004[1][2][3][…] (74 տարեկան) Konjšica, Municipality of Litija, Սլովենիա[4] |
Գերեզման | Konjšica |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դիրիժոր |
Լեյբլ | Գերմանական գրամոֆոն |
Կրթություն | Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց և Riverdale Country School? |
Անդամակցություն | Բավարիայի գեղարվեստի ակադեմիա |
Ամուսին | Stanislava Brezovar? |
Պարգևներ | |
Carlos Kleiber Վիքիպահեստում |
Դիրիժոր Էրիխ Քլայբերի որդին։
Կենսագրություն
խմբագրելԿարլոս Քլայբերը ծնվել է հայտնի դիրիժոր Էրիխ Քլայբերի ընտանիքում։ Մեծացել է Արգենտինայում, որտեղ Գերմանիայում աշխատող նրա հայրը արտագաղթել է նացիստների իշխանության գալուց անմիջապես հետո։ Հայրը, ինչպես պնդում են կենսագիրները, կասկածում էր որդու երաժշտական ունակություններին[5], և 1949-1950 թվականներին նա Ցյուրիխում ուսումնասիրել է քիմիան։
Այնուամենայնիվ, 1951 թվականին Քլայբեր կրտսերը երաժշտական կարիերան սկսել է Մյունխենում` որպես կորեպետիտոր։ Նրա դիրիժորական դեբյուտը կայացել է 1954 թվականին Պոտսդամում։ Հետագայում նա աշխատել է Դյուսելդորֆում, Ցյուրիխում և Շտուտգարտում։ 1968-1973 թվականներին աշխատել է Մյունխենի Բավարիայի պետական օպերայում և մինչև 1988 թվականը եղել է նրա հյուր դիրիժորը։
1973 թվականին Քլայբերն առաջին անգամ ելույթ է ունեցել Վիեննայի պետական օպերայում՝ «Տրիստան և Իզոլդա», նրա երգացանկում դա միակ վագներովյան օպերան էր, որը նա կատարել է նաև Բայրոյթի փառատոնում։ 1974 թվականին նա նորամուտը նշել է «Լա Սկալա» և «Քովենթ Գարդեն» թատրոններում, երկու դեպքում էլ եղել է «Վարդի ասպետ» Ռիխարդ Շտրաուսի հետ[5]։ Որպես դիրիժոր բեմադրել է «Մետրոպոլիտեն օպերան» (1988 թվականից) և այլ թատրոնների օպերային ներկայացումները, 1966 թվականից պարբերաբար մասնակցել է Էդինբուրգի փառատոնին, բայց ոչ մի անգամ ելույթ չի ունեցել Զալցբուրգում, չնայած Հերբերտ ֆոն Կարայանի բազմաթիվ հրավերներին. հոր կասկածների առաջացրած անվստահությունը հետապնդել է Կարլոս Քլայբերին իր ողջ դիրիժորական կարիերայի ընթացքում[5]։
Սիմֆոնիկ դիրիժոր Քլայբերը համագործակցել Եվրոպայի լավագույն նվագախմբերի, այդ թվում՝ Վիեննայի և Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ, սակայն հրաժարվել է գլխավորել Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբը Կարայանի մահից հետո։ 1989 և 1992 թվականներին ղեկավարել է Ամանորյա համերգներ Վիեննայում։
Դիրիժորի վերջին ներկայացումը տեղի է ունեցել 1999 թվականին։
Ստեղծագործություն
խմբագրելԱյն տարիներին, երբ Քլայբերն ինքն իրեն համարում էր ուսանող, այդ ժամանակահատվածում նա շատ է դիրիժորել, հետագայում իր հանդեպ բարձր պահանջկոտությունը դրդել է նրան խստիվ սահմանափակել իր երգացանկը ինչպես թատրոնում, այնպես էլ համերգային էստրադայում[5]։ Քլայբերի օպերային երգացանկը սպառվել է տասնյակ ստեղծագործություններով, համերգային՝ Վ. Ա. Մոցարտի, Լ. վան Բեթհովենի, Ի. Բրամսի և Ֆ. Շուբերտի առանձին սիմֆոնիաներով[5]։ Նրա ձայնագրության մեջ թողած ժառանգությունը նույնպես համեմատաբար փոքր է եղել, բայց նրա բոլոր ձայնագրություններն ու տեսագրությունները՝ «Ազատ հրաձիգ», «Կարմեն», «Տրիստա և Իզոլդա», «Վարդի ասպետ», «Տրավիատա» օպերաները, Բեթհովենի հինգերորդ և յոթերորդ սիմֆոնիաները, Բրամսի երկրորդ և չորրորդը, Շուբերտի երրորդ և ութերորդ սիմֆոնիաները և այլն, ընդգրկված են այդ ստեղծագործությունների լավագույն կատարումների շարքում։
2010 թվականի նոյեմբերին դասական երաժշտության մասին բրիտանական «BBC Music Magazine» ամսագրի կողմից անցկացված հարցման արդյունքներով Կարլոս Քլայբերն առաջին տեղն Է զբաղեցրել բոլոր ժամանակների քսան ամենանշանավոր դիրիժորների ցուցակում[6]։ Ներկայացվել է դասական երաժշտության Gramophone ամսագրի Փառքի սրահում[7]։
Կլայբերի ծննդյան 80-ամյակի առթիվ Բավարիայի պետական օպերան և «Մյունխենի Ազգային թատրոնի ընկերներ» ընկերությունը սահմանել է 10 հազար եվրոյի չափով մրցանակ, որը երկու տարին մեկ կհանձնվի երիտասարդ դիրիժորներին և կոնցերտմեյստերներին՝ սկսած 2011 թվականից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Obrazi slovenskih pokrajin (словен.) — ISSN 2712-5408
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Дуилио Коурир (журнал «Амадеус»). Перевод с итальянского И. Сорокиной. «Карлос Клайбер». Персоналии. Дирижёры. Belcanto.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ BBC Worldwide Press Releases: Carlos Kleiber voted greatest conductor of all time
- ↑ «Gramophone Hall of Fame» (անգլերեն). Gramophone. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
Գրականություն
խմբագրել- Jens Malte Fischer: Carlos Kleiber — Der skrupulose Exzentriker. Wallstein Verlag, Gottingen 2006, ISBN 3-8353-0138-1
- Mauro Balestrazzi: Carlos Kleiber Angelo o demone? Lepos Italien, 2006, ISBN 88-8302-325-0
- Alexander Werner — Eine Biografie Deutschland, 2007
- Tomislav Vichev — Kleiber’s Era Bulgaria, 2003
- Barber, Charles: Corresponding With Carlos, 2011
- Drexel, Christina: Carlos Kleiber — … einfach was dasteht!, 2010, Verlag Dohr Köln, ISBN 978-3-936655-89-6 (in German).
- Zignani, Alessandro: Il tramonto dell’Occidente, 2010, ISBN 978-88-87203-95-0, Zecchini Editore (in Italian).
Արտաքին հղումներ
խմբագրել- դիրիժորի մասին Belcanto.ru կայքում
- Կայք՝ նվիրված Կարլոս Քլայբերին(գերմ.)
- Carlos Kleiber. Compiled by Toru Hirasawa Արխիվացված 2020-02-16 Wayback Machine (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Քլայբեր» հոդվածին։ |