Գունատ կապույտ կետ (անգլ.՝ Pale Blue Dot), Վոյաջեր-1 տիեզերանավի կողմից 1990 թվականի փետրվարի 14-ին մոտ 6 միլիարդ կիլոմետր (40.5 ա.մ.) հեռավորության վրայից լուսանկարած Երկրի պատկերը, որը Արեգակնային համակարգի լուսանկարների շարքի մի մասն է կազմում։

Մոտ 6 միլիարդ կիլոմետրից, Երկիրը տիեզերքի խորը խավարում երևում է աննշան գունատ կապույտ կետի տեսքով:

Այս լուսանկարում, Երկրի տեսանելի մեծությունը մեկ պիքսելից փոքր է. մոլորակը երևում է աննշան կետի տեսքով՝ տիեզերքի ընդարձակ դատարկության մեջ լուսանկարչական սարքի օբյեկտիվի վրա ընկած արևի ճառագայթների մեջ[1]։

Վոյաջեր-1-ը, որն արդեն իրականացրել էր իր առաջնային առաքելությունը և դուրս էր գալիս Արեգակնային համակարգի սահմաններից, ՆԱՍԱ-ի կողմից ղեկավարվելով և Կարլ Սագանի խնդրանքով շրջում է իր օբյեկտիվը և լուսանկարում Երկիրը՝ տիեզերական հսկայական տարածության մեջ[2]։

Նախապատմություն խմբագրել

 
Վոյաջեր-1 տիեզերանավը

1977 թվականի սեպտեմբերին ՆԱՍԱՆ տիեզերք արձակեց Վոյաջեր-1-ը, որը ուներ 722 կգ զանգված՝ արտաքին Արեգակնային համակարգը և ապա նաև՝ միջաստղային տարածությունը ուսումնասիրելու համար[3][4]։ 1979-ին այն ուսումնասիրել է Յուպիտերի, իսկ 1980-ին՝ Սատուրնի համակարգը և իր նախնական առաքելությունն ավարտվել է նույն տարվա նոյեմբերին։ Վոյաջեր-1-ը առաջին տիեզերանավն էր, որ մանրամասնորեն լուսանկարեց Յուպիտերը և Սատուրնը և դրանց մեծ արբանյակները։

Վոյաջեր 1-ը ճանապարհորդել է 64000 կմ/ժ արագությամբ և համարվում է Երկրից ամենահեռու գտնվող մարդու կողմից ստեղծված առարկան, որը դուրս է եկել Արեգակնային համակարգի սահմաններից[5]։ Վոյաջերի առաջելությունը ընդլայնվել և շարունակվում է մինչ օրս, որը ներառում է Կոյպերի գոտու երկնային օբյեկտների, արտարեգակնային համակարգի, հելիոսֆերայի և միջաստղային տարածության ուսումնասիրությունը[3][6][7]։

Վոյաջեր 1-ը սկզբնապես ստեղծվել էր Սատուրնի համակարգի ուսումնասիրման համար։ Երբ տիեզերանավը 1980-ին անցավ Սատուրնի կողքով, Սագանը առաջարկեց, որ տիեզերանավը վերջին անգամ նկարի Երկիրը[8]։ Նա նշեց, որ այդ լուսանկարը չի ունենա մեծ գիտական արժեք, քանի որ Երկիրը շատ չնչին կլինի, բայց այն նշանակություն կունենա գաղափարական առումով՝ ցուցադրելով Երկրի չափսը տիեզերքի համեմատությամբ։

Չնայած որ ՆԱՍԱ-ի Վոյաջեր ծրագրի մասնակիցների մեծ մասը կողմ էին այդ մտքին, կասկածներ կային, որ Արեգակին այդքան մոտ լուսանկարը կարող է վնասել տիեզերանավի լուսանկարչական սարքերը։ 1989-ին միայն Սագանի գաղափարը ի կատար ածվեց[5][9][10]։

Լուսանկար խմբագրել

 
Արեգակի և ներքին մոլորակների լայնանկյուն լուսանկարը:

Սկզբնապես լուսանկարվել է 3 լուսանկար՝ երեք տարբեր ֆիլտրերով՝ կապույտ, կանաչ և մանուշակագույն` 0.72, 0.48 և 0.72 վայրկյան լուսապահմամբ։ Ապա երեք լուսանկարները միացվել են մեկի մեջ և ստացվել է «գունատ կապույտ կետը»[11][12]։

640,000 պիքսելներից Երկիրը գրավում է տեսադաշտի 0.12 պիքսելը։ Լուսանկարի վրայի լուսային ճառագայթները լույսի ճառագայթների ցրման արդյունք են՝ Արեգակի և Երկրի հարաբերական մոտիկության պատճառով[5][13]։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ Վոյաջերը նաև հայտնաբերել է Լուսինը, չնայած որ, այն շատ փոքր է լուսանկարում հայտնվելու համար[12]։

Կետի գունատ կապույտ գույնը Երկրից անդրադարձվող լույսի բևեռացման և ցրման արդյունքն է։ Բևեռացումն էլ իր հերթին կախված է տարբեր գործոններից՝ ամպերից, օվկիանոսներից, անտառներից, անապատաներից, սառացադաշտերից և այլն[14][15]։

Կարլ Սագանի արձագանքը խմբագրել

1994 թվականի հոկտեմբերի 13-ին Կոռնելի համալսարանում ունեցած իր հանրային դասախոսության ժամանակ Կարլ Սագանը ներկայացրեց լուսանկարը՝ կիսելով իր գաղափարները «գունատ կապույտ կետի» շուրջ[16]։

Սագանը իր 1994 թվականի գիրքն անվանել է «Գունատ կապույտ կետ։ Մարդու ապագան տիեզերքում»[17][18]։

  Այս հեռավոր կետից, թվում է, թե Երկիրը չի ներկայացնում ոչ մի հետաքրքրություն։ Բայց մեզ համար, դա այդպես չէ։ Մի անգամ էլ նայիր այս կետին։ Սա այստեղ է։ Սա տունն է։ Սա մենք ենք։ Դրա վրա, բոլորն են, ում սիրում ես, ում գիտես, ում մասին երբևէ լսել ես, գոյություն ունեցած բոլոր մարդկային էակները։ Մեր ուրախության և տառապանքի ընդհանրությունը, հազարավոր հաստատակամ կրոններ, գաղափարախոսություններ և տնտեսական ուսմունքներ, ամեն մի որսորդը և զոհը, հերոսը և վախկոտը, ամեն մի արարողն ու ավերողը քաղաքակրթությունների, ամեն մի թագավորն ու ծառան, ամեն մի սիրահարված զույգը, ամեն մի հայրն ու մայրը, հույսով երեխան, գյուտարարն ու հետազոտողը, ամեն մի բարոյականության ուսուցիչը, ամեն մի կոռուպացված քաղաքական գործիչը, ամեն մի «սուպերսթարը», ամեն մի «գերագույն առաջնորդը», ամեն մի սուրբն ու մեղսագործը, որոնք ապրել են մեր տեսակի գոյության ընթացքում ապրել են այստեղ՝ արևի ճառագայթներով լուսավորված այս փոշեհատիկի վրա։
- Կարլ Սագան, «Գունատ կապույտ կետ։ Մարդու ապագան տիեզերքում»
 

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «A Pale Blue Dot». The Planetary Society. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
  2. «From Earth to the Solar System, The Pale Blue Dot». NASA. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 24-ին.
  3. 3,0 3,1 «Mission Overview». starbrite.jpl.nasa.gov. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 27-ին.
  4. «Voyager 1». nssdc.gsfc.nasa.gov. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 27-ին.
  5. 5,0 5,1 5,2 Sagan, Carl (1990 թ․ սեպտեմբերի 9). «The Earth from the frontiers of the Solar system - The Pale, Blue Dot». PARADE Magazine. Վերցված է 2011 թ․ հուլիսի 28-ին.
  6. Butrica, Andrew.J (1994). «Chapter 11». From Engineering Science To Big Science (1st ed.). New York: Random House. էջ 251. ISBN 0-679-43841-6.
  7. «An Earthly View of Mars». space.com. Վերցված է 2011 թ․ հուլիսի 28-ին.
  8. «It's our dot : For Carl Sagan, planet Earth is just a launch pad for human explorations of the outer universe». pqasb.pqarchiver.com. Վերցված է 2011 թ․ հուլիսի 28-ին.(չաշխատող հղում)
  9. Sagan, 1994, pp. 4–5
  10. «An Alien View Of Earth». npr.org. Վերցված է 2011 թ․ հուլիսի 12-ին.
  11. «PIA00452: Solar System Portrait - Earth as 'Pale Blue Dot'». photojournal.jpl.nasa.gov. Վերցված է 2011 թ․ հուլիսի 27-ին.
  12. 12,0 12,1 «PIA00450: Solar System Portrait - View of the Sun, Earth and Venus». photojournal.jpl.nasa.gov. Վերցված է 2011 թ․ հուլիսի 28-ին.
  13. «Solar System Exploration-Pale Blue Dot». solarsystem.nasa.gov. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 27-ին.
  14. «Polarization of terrestrial planets and the ZIMPOL technique». planetquest1.jpl.nasa.gov. Վերցված է 2011 թ․ հուլիսի 27-ին.
  15. Woolf, N.J.; Smith, P.S.; Traub, W.A.; Jucks, K.W. (2002 թ․ մարտի 28). «The Spectrum of Earthshine: A Pale Blue Dot Observed from the Ground» (PDF). The Astrophysical Journal. The American Astronomical Society. 574 (1): 430. arXiv:astro-ph/0203465. Bibcode:2002ApJ...574..430W. doi:10.1086/340929. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
  16. «A Pale Blue Dot». The Big Sky Astronomy Club. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
  17. Sagan, Carl (1994). Pale Blue Dot: A Vision of the Human Future in Space (1st ed.). New York: Random House. ISBN 0-679-43841-6.
  18. Garfinkel, Simson.L (1995 թ․ փետրվարի 5). «Sagan looks to space for future salvation». The Daily Gazette. Վերցված է 2011 թ․ հուլիսի 28-ին.