Կարին Ժան-Պիեռ (անգլ.՝ Karine Jean-Pierre, օգոստոսի 13, 1977(1977-08-13), Ֆոր դե Ֆրանս), ծնունդով հայիթացի, ամերիկացի քաղաքական արշավի կազմակերպիչ, ակտիվիստ, քաղաքական մեկնաբան և գրող։ 2021 թվականից Սպիտակ տան մամուլի քարտուղարի գլխավոր տեղակալն է։ 2020 թվականի նախագահական քարոզարշավի ընթացքում եղել է Դեմոկրատական կուսակցության փոխնախագահի թեկնածու Քամալա Հարիսի աշխատակազմի ղեկավարը՝ դառնալով այդ պաշտոնում զբաղեցրած առաջին սևամորթ կինը և առաջին լեսբուհին[2]։ 2022 թվականի մայիսի 13-ին Կարին Ժան-Պիեռը պատրաստվում է դառնալ Սպիտակ տան 35-րդ մամուլի քարտուղարը՝ Ջեն Փսակիի ակնկալվող հեռանալուց հետո՝ դառնալով ԱՄՆ մամուլի առաջին սևամորթ և առաջին բացահայտ միասեռական քարտուղարը[3]։

Կարին Ժան-Պիեռ
ֆր.՝ Karine Jean-Pierre
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 13, 1977(1977-08-13) (44 տարեկան)
ԾննդավայրՖոր դե Ֆրանս
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունհայիթացիներ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան, Կոլումբիայի համալսարանի Միջազգային և հանրային հարաբերությունների դպրոց և New York Institute of Technology? (1997)[1]
Մասնագիտությունքաղաքական գործիչ, շտաբի ղեկավար, քաղաքական գործիչ և մամուլի քարտուղար
ԱշխատավայրՍպիտակ տուն
Զբաղեցրած պաշտոններWhite House Press Secretary? և White House Deputy Press Secretary?
Կայքkarinejeanpierre.com
Commons-logo.svg Karine Jean-Pierre Վիքիպահեստում

Նախկինում Ժան-Պիերը MoveOn.org-ի ավագ խորհրդականն ու ազգային խոսնակն էր և NBC News-ի և MSNBC-ի քաղաքական վերլուծաբանը։ Նա նաև Կոլումբիայի համալսարանի միջազգային և հասարակական հարաբերությունների նախկին դասախոս է։

Վաղ կյանքԽմբագրել

Ժան-Պիեռը ծնվել է 1977 թվականի օգոստոսի 13-ին Ֆրանսիայի անդրծովյան շրջան Մարտինիկի Ֆոր-դե-Ֆրանս քաղաքում՝ Հաիթացի ծնողների ընտանիքում[4][5]։ Նա ունի կրտսեր քույր ու եղբայր[6][7]։ Հինգ տարեկանից մեծացել է Նյու Յորքի Քուինս Վիլիջ թաղամասում[8]։ Մայրն աշխատել է որպես տնային բուժօգնության քույր, իսկ հայրը տաքսու վարորդ[9]։ Քանի որ երկու ծնողներն էլ շաբաթվա օրերի մեծ մասն աշխատել են, ապա Ժան-Պիեռն է պահել կրտսեր քրոջն ու եղբորը[[7]։ Ժան Պիեռը 1993 թվականին ավարտել է Քելենբերգի միջնակարգ դպրոցը (անգլ.՝ Kellenberg Memorial High School)[10]։ 1997 թվականին նա Գիտությունների բակալավրի աստիճան է ստացել Նյու Յորքի տեխնոլոգիական ինստիտուտից[11]։ 2003 թվականին Ժան-Պիեռը Հանրային կապերի մագիստրի աստիճան է ստացել է Կոլումբիայի համալսարանի Միջազգային և հանրային կապերի դպրոցից (SIPA), որտեղ նա ծառայել է ուսանողական կառավարությունում և որոշել է զբաղվել քաղաքականությամբ[9][12]։

ԿարիերաԽմբագրել

Վաղ կարիերաԽմբագրել

Ասպիրանտուրայի ավարտից հետո Ժան-Պիեռը աշխատել է Նյու Յորքի քաղաքային խորհրդական Ջեյմս Ֆ. Ջենարոյի մոտ, որպես օրենսդրական և բյուջեի հարցերով տնօրեն։ 2006 թվականին նա աշխատանքի է ընդունվել որպես Walmart Watch, որպես համակարգող՝ Վաշինգտոնում[9] Ժան-Պիեռը 2008 թվականին Ջոն Էդվարդսի նախագահական արշավի հարավարևելյան տարածաշրջանի հասարակության կապերի համակարգողն էր[13][6]: 2014 թվականին նա միացել է Կոլումբիայի համալսարանի ֆակուլտետին, որտեղ նա դասախոսում է միջազգային և հասարակական հարցերի վերաբերյալ[14][15]։

Օբամա-Բայդեն վարչակազմԽմբագրել

 
Ժան-Պիեռը Սպիտակ տանը՝ իր առաջին ասուլիսի ժամանակ, 2021 թվականի մայիսին

Բարաք Օբամայի 2008 թվականի նախագահական արշավի ժամանակ Ժան-Պիերը քարոզարշավի հարավարևելյան տարածաշրջանային քաղաքական տնօրենն է եղել[13][5] և Օբամայի վարչակազմի առաջին ժամկետի ընթացքում Սպիտակ տան քաղաքական հարցերի գրասենյակի տարածաշրջանային քաղաքական տնօրենը[16][17][5][18]։

2011 թվականին՝ նախագահ Օբամայի 2012 թվականի վերընտրության քարոզարշավի ժամանակ, Ժան-Պիեռը ծառայել է որպես Տատանվող նահանգների ազգային տնօրենի տեղակալ[5][17][6]։ Նա ղեկավարել է պատվիրակների ընտրության և քվեաթերթիկների մուտքի գործընթացը և ղեկավարել է առանցքային նահանգների քաղաքական գործընթացը[12], տրամադրել է նահանգներին ռեսուրսներ, որ կարողանան որոշել «քարոզարշավը ներկայացնելու լավագույն միջոցը»[16]։

Ժան-Պիեռը 2016 թվականի Մարտին Օ'Մելիի նախագահական արշավի նախընտրական մենեջերի տեղակալն է եղել[13][5][6]։

Աշխատանք MoveOn-ում և քաղաքական վերլուծաբանությունԽմբագրել

2016 թվականի ապրիլին MoveOn.org-ը Ժան-Պիերին նշանակել է 2016 թվականի նախագահական ընտրությունների ավագ խորհրդական և ազգային խոսնակ։ Մամուլի հաղորդագրության մեջ, որը հայտարարում էր աշխատանքի ընդունման մասին ասվել է, որ ինքը «խորհուրդ կտա և կծառայի որպես խոսնակ MoveOn-ում ընտրական աշխատանքի շուրջ, ներառյալ կգործադրի Դոնալդ Թրամփին դիմակայելու մեծ ջանքեր»[19]։

2019 թվականի հունիսի 1-ին Ժան-Պիեռը վարել է MoveOn ֆորումը, որին մասնակցում էր նախագահի այն ժամանակվա թեկնածու Քամալա Հարիսը, երբ կենդանիների իրավունքների պաշտպաության աակտիվիստը ցատկել է բեմ և նետվել Հարրիսի մոտ և քաշել նրա խոսափողից, Ժան-Պիեռը ֆիզիկապես միջամտել է՝ կանգնելով Հարրիսի և ցուցարարի միջև, մինչև որ անվտանգության աշխատակիցները, այդ թվում՝ Հարրիսի ամուսին Դագ Էմհոֆը, հեռացրել են տղամարդուն բեմից[5][20][21][22][23]։

2019 թվականի հունվարին Ժան-Պիեռը դարձել է NBC News-ի և MSNBC-ի քաղաքական վերլուծաբան[24]։

Բայդեն-Հարիս վարչակազմԽմբագրել

 
Ժան-Պիեռը մամուլի ասուլիսի ժամանակ 2021 թվականի հուլիսին

Ժան-Պիեռը եղել է Ջո Բայդեն 2020 թվականի նախագահական արշավի ավագ խորհրդական ։ Նա միացել է Բայդենի թիմին 2020 թվականի մայիսին և բացատրել The Haitian Times-ին, որ ապագան կերտելու ցանկությունը հատկապես մոտիվացնող է եղել իր համար. Նա ասել է, որ երբմոտեցել է քարոզարշավը, նա նայել է իր դստերը և մտածել, որ ոչ մի կերպ,չի կարող չմասնակցել այս ընտրություններին[9]: Օգոստոսին հայտարարվել է, որ Ժան-Պիեռը կղեկավարի Բայդենի աշխատակազմը[25]։

Նոյեմբերի 29-ին Բայդեն-Հարիս անցումային թիմը հայտարարել է, որ Ժան-Պիեռը նշանակվել է մամուլի քարտուղարի գլխավոր տեղակալ[25]: 2021 թվականի մայիսի 26-ին նա իր առաջին ասուլիսն է տվել Սպիտակ տանը՝ դառնալով առաջին բացահայտ միասեռական[26] և առաջին սևամորթ կինը այդ պաշտոնում[27]։ 2021 թվականին նա ընդգրկվել է Fast Company-ի «Queer 50» ցուցակում[28]։

2022 թվականի մայիսի 5-ին հայտարարվել է, որ մայիսի 13-ին նա կփոխարինի Ջեն Փսակիին Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնում[29]։

Անձնական կյանքԽմբագրել

2020 թվականի դրությամբ Ժան-Պիեռը ապրում է Վաշինգտոնում քաղաքում՝ իր զուգընկերոջ՝ CNN-ի թղթակից Սյուզան Մալվոյի և իր դստեր հետ։ Նա վարժ տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին և հաիթիական կրեոլերենին[9]։

Հարցազրույցում, որը վերաբերում էր Օբամայի աշխատակազմում իր բացահայտ գեյ աշխատակից լինելուն[9][30] Ժան-Պիեռն ասել է՝. «Հրաշալի էր, որ ես միակը չէի, ես շատերից մեկն էի։ Նա հատուկ չէր ընտրել ԼԳԲՏ աշխատակիցների, այլ ընդունել է փորձառու մարդկանց, որոնք պատահաբար գեյ են եղել։ Նախագահ Օբամայի մոտ ծառայելն ու աշխատելը, որտեղ դուք կարող եք բացահայտ գեյ լինել, զարմանալի պատիվ էր։ Անհավանական էր թվում լինել այն վարչակազմի մի մասը, որն առաջնահերթություն է տալիս ԼԳԲՏ խնդիրներին»[18]։

Ժան-Պիեռի առաջին գիրքը՝ «Շարժվելով առաջ» (անգլ.՝ Moving Forward), լույս է տեսել 2019 թվականին։ WJLA հեռուստատեսությունը բնութագրել է այն «մասամբ հուշեր, մասամբ զենքի կոչ», որտեղ նա պատմում է իր անձնական և մասնագիտական ​​կյանքի մասին և խրախուսում է մարդկանց ներգրավվել քաղաքականության մեջ[31]։

ՍտեղծագործություններԽմբագրել

  • Moving Forward: A Story of Hope, Hard Work, and the Promise of America. New York: Hanover Square Press. November 5, 2019. ISBN 978-1-335-91783-6.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://www.nyit.edu/box/features/news_byte_alumna_named_to_biden_white_house_staff
  2. Eugenios Jillian (1 June 2021)։ «Karine Jean-Pierre on building a 'stronger and more inclusive' America»։ NBC News։ Վերցված է 7 January 2022 
  3. «Karine Jean-Pierre to become White House press secretary, the first Black and out LGBTQ person in the role»։ CNN։ May 5, 2022։ Վերցված է May 5, 2022 
  4. «Karine Jean-Pierre»։ The Haitian Roundtable։ Արխիվացված է օրիգինալից March 19, 2020-ին։ Վերցված է 27 May 2021  (անգլ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Lorand Karl։ «Kamala Harris et Karine Jean-Pierre, deux femmes noires et caribéennes dans le premier cercle de Joe Biden»։ www.rci.fm (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից November 8, 2020-ին։ Վերցված է 27 May 2021 
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Karine Jean-Pierre: Five Things To Know About Kamala Harris' New Powerhouse Chief Of Staff»։ BET։ August 13, 2020։ Արխիվացված է օրիգինալից September 18, 2020-ին։ Վերցված է November 25, 2020  (անգլ.)
  7. 7,0 7,1 Woodruff Julie (26 November 2019)։ «Karine Jean-Pierre on her mental health struggle and a blueprint for activism»։ PBS Newsour։ Արխիվացված օրիգինալից 27 May 2021-ին։ Վերցված է 27 May 2021  (անգլ.) (անգլ.)
  8. Watson Jessica (October 30, 2012)։ «A conversation with former Obama aide, Karine Jean-Pierre»։ SheKnows Media։ Արխիվացված է օրիգինալից March 17, 2017-ին։ Վերցված է March 16, 2017  (անգլ.)
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Bojarski Sam (October 23, 2020)։ «Karine Jean-Pierre: Biden Adviser And The Face Of An Inclusive America»։ The Haitian Times։ Արխիվացված է օրիգինալից November 1, 2020-ին։ Վերցված է November 25, 2020  (անգլ.)
  10. WABC (2022-05-06)։ «New White House Press Secretary Karine Jean-Pierre has ties to NYC, Long Island»։ ABC7 New York (անգլերեն)։ Վերցված է 2022-05-07 
  11. «Four Women Who Will Handle the Media in the Biden White House»։ The New York Times։ December 1, 2020։ Արխիվացված է օրիգինալից December 4, 2020-ին։ Վերցված է December 4, 2020 
  12. «FEMALE RISING – 7 Caribbean American Women Making Waves»։ News America Now։ March 15, 2018։ Արխիվացված է օրիգինալից May 14, 2019-ին։ Վերցված է May 14, 2019  (անգլ.)
  13. 13,0 13,1 13,2 «Karine Jean-Pierre: Biography»։ School of International and Public Affairs, Columbia University։ Արխիվացված է օրիգինալից June 21, 2017-ին։ Վերցված է May 14, 2019  (անգլ.)
  14. Norris Molly (January 15, 2018)։ «Political activist Karine Jean-Pierre encourages action, proactivity in speech»։ The Michigan Daily։ Արխիվացված է օրիգինալից January 25, 2021-ին։ Վերցված է May 14, 2019  (անգլ.)
  15. «Haitian Newsmakers Of The Year»։ Haitian Times։ December 27, 2018։ Արխիվացված է օրիգինալից May 27, 2019-ին։ Վերցված է May 14, 2019  (անգլ.)
  16. 16,0 16,1 Johnson Chris (September 8, 2011)։ «Behind the scenes of the Obama campaign»։ Washington Blade։ Արխիվացված է օրիգինալից March 17, 2017-ին։ Վերցված է March 16, 2017 
  17. 17,0 17,1 Allen Mike (August 25, 2011)։ «Obama 2012 launches Project Vote»։ Politico։ Արխիվացված է օրիգինալից February 7, 2017-ին։ Վերցված է March 16, 2017 
  18. 18,0 18,1 «Women on the Verge Part Two»։ The Advocate (LGBT magazine)։ June 9, 2011։ Արխիվացված է օրիգինալից 13 August 2018-ին։ Վերցված է 27 May 2021 
  19. «MoveOn.com Names Karine Jean-Pierre As Senior Advisor & National Spokesperson for 2016 Elections»։ Politico։ April 27, 2016։ Արխիվացված է օրիգինալից March 17, 2017-ին։ Վերցված է March 16, 2017 
  20. Gstalter Morgan (June 4, 2019)։ «Moderator describes defending Harris from protester: 'Here comes this guy with all of his male privilege'»։ TheHill։ Արխիվացված է օրիգինալից September 25, 2020-ին։ Վերցված է August 11, 2020 
  21. «Karine Jean-Pierre protects Kamala Harris like a Wakanda warrior»։ June 2, 2019։ Արխիվացված է օրիգինալից November 14, 2020-ին։ Վերցված է August 11, 2020 
  22. Vasquez Christian, Cadelago Christopher։ «Protester grabs Kamala Harris' microphone at San Francisco forum»։ POLITICO։ Արխիվացված է օրիգինալից January 25, 2021-ին։ Վերցված է August 21, 2020 
  23. «'It was a scary moment:' Karine Jean-Pierre reacts to protestor rushing stage at Kamala Harris event»։ MSNBC.com։ Արխիվացված է օրիգինալից October 23, 2020-ին։ Վերցված է August 11, 2020 
  24. Concha Joe (January 8, 2019)։ «MoveOn.org senior adviser joins NBC, MSNBC as political analyst»։ The Hill։ Արխիվացված է օրիգինալից May 14, 2019-ին։ Վերցված է May 14, 2019 
  25. Wilkie Christina (August 11, 2020)։ «Biden campaign prepares for VP pick announcement»։ CNBC (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից October 4, 2020-ին։ Վերցված է August 11, 2020 
  26. Rascoe Ayesha (May 26, 2021)։ «Karine Jean-Pierre Is The 1st Black Woman In Decades To Brief White House Press»։ NPR (անգլերեն)։ Վերցված է 27 May 2021 
  27. Malloy Allie, Kelly Caroline։ «Karine Jean-Pierre becomes first Black woman in 30 years to host daily White House press briefing»։ CNN։ Վերցված է 27 May 2021 
  28. «Announcing Fast Company's second annual Queer 50 list»։ Fast Company (en-US)։ Վերցված է 2021-06-03 
  29. Chalfant Morgan։ «Karine Jean-Pierre to replace Psaki as White House press secretary»։ The Hill 
  30. Fitzsimons Tim (19 August 2020)։ «Harris' chief of staff Karine Jean-Pierre on how a Biden win could deliver LGBTQ gains»։ NBC News։ Արխիվացված օրիգինալից 27 May 2021-ին։ Վերցված է 27 May 2021 
  31. «Karine Jean-Pierre on "Moving Forward" and inspiring a new generation of changemakers»։ WJLA-TV։ November 8, 2019։ Արխիվացված է օրիգինալից January 25, 2021-ին։ Վերցված է November 25, 2020