«Ազիզյանները», սիթքոմ, որը պատմում է Ազիզյանների միջին վիճակագրական ընտանիքի մասին։ Այն արտադրվել է Կարգին Ստուդիա–ի կողմից 2016–2020 թվականներին։ Առաջին անգամ հեռարձակվել է «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքով 2016 թվականի հոկտեմբերի 31–ին, հետագայում ՝ «Արմենիա ԹՎ»–ով 2017 թվականի հոկտեմբերի 10–ին[1]։

Ազիզյանները
Изображение логотипа
Ժանրսիթքոմ
ԵրկիրՀայաստան
Հիմք«Married... with Children» ամերիկյան սիթքոմ
Լեզուհայերեն
ՌեժիսորԱրման Մարության
Գլխավոր
դերերում
Հայկ Մարության, Անի Լուպե, Բորիս Բաղդասարով, Մարի Պետրոսյան, Ստեփան Հովհաննիսյան, Իշխան Ղարիբյան, Սաթենիկ Հազարյան, Սուրեն Առուստամյան
ՊրոդյուսերՀայկ Մարության, Արման Մարության
ՍցենարիստՌոբերտ Մարտիրոսյան, Վան Գրիգորյան
Օպերատոր

Մկրտիչ Բարոյան (բեմադրիչ օպերատոր) Հովհաննես Գրիգորյան,

Սահակ Մանվելյան
ԵրաժշտությունApricota
Բեմադրող նկարիչՀասմիկ Աղայան
ՄոնտաժԱրտակ Մատենցյան
Նկարահանման վայրԵրևան
Եթերաշրջանների քանակ7
Սերիաների քանակ36
Էկրաններին է2016 թ․ հոկտեմբերի 31-ից 2019 թ․ դեկտեմբերի 31
ՀեռուստաալիքԱրմենիա ՀԸ
ԸնկերությունԿարգին Ստուդիա
Պատկերի ձևաչափ16:9, Full HD (1080p)
ՀաջորդԲլբուլյանները
Կարգավիճակավարտված
Պաշտոնական կայքէջ

Պատմություն

խմբագրել

Նախատիպը հանդիսանում է ամերիկյան «Married... with Children» սիթքոմը, որի հիման վրա էլ ձևավորվել է նախագիծը։ Սակայն այն չի կրկնօրինակում օրիգինալը․ սցենարը, կերպարները, դեպքերն ու իրադարձությունները գրվել են զրոյից։

Սիթքոմը ներկայացնում է կարծրատիպային և իրական կերպարների մասին պատմություն, որը նկարագրում է հայկական կենցաղը։

Սյուժե

խմբագրել

Սիթքոմը պատմում է Ազիզյանների ընտանիքի մասին, որտեղ ընտանիքի հայր Գառնիկ Ազիզյանը հանդիսանում է միակ աշխատողը։ Նա ամեն օր հոգնած վիճակում գալիս է տուն և տեսնում է իր ընտանիքի կռիվները, վեճերը, և ընդհանուր առօրյան։ Գառնիկի կինը ՝ Ռուզաննան, լինելով տնային տնտեսուհի տանը ոչինչ չի անում, և իր օրը անցկացնում է սերիալներ դիտելով։ Նրանց ընտանիքի ավագ որդին ՝ Ազատը, միշտ փորձում է ինչ–որ մասնագիտություն ձեռք բերել, փորձելով տարբեր աշխատանքներ, նրա զույգ քույրը ՝ Մարին զբաղվում է Ինստագրամում բլոգգերությամբ, իսկ կրտսեր որդի Լևոնը սովորում է դպրոցում, պարբերաբար ծաղրելով ավագ եղբորը։ Պարբերաբար իրենց այցելում են նոր հարևաններ Ալիկը և Իրինան, որոնցից Ալիկը տնփեսայի կարգավիճակով ապրում է Իրինայի հետ միասին և հաճախ գտնվում է իր ավտոտնակում, իսկ Իրինան իրենց ընտանիքի գլխավոր որոշումներ կայացնողն է։

Եթերաշրջաններ

խմբագրել
ՍեզոնԷպիզոդներԹողարկումներ
Առաջին թողարկումՎերջին թողարկում
124Հոկտեմբերի 31, 2016 (2016-10-31)Փետրվարի 1, 2017 (2017-02-01)
224Ապրիլի 3, 2017 (2017-04-03)Մայիսի 20, 2017 (2017-05-20)
324Հոկտեմբերի 16, 2017 (2017-10-16)Դեկտեմբերի 31, 2018 (2018-12-31)
424Հունվարի 7, 2019 (2019-01-07)Մարտի 13, 2019 (2019-03-13)
523Մարտի 19, 2019 (2019-03-19)Հունիսի 4, 2019 (2019-06-04)
612Հոկտեմբերի 11, 2019 (2019-10-11)Դեկտեմբերի 31, 2019 (2019-12-31)
712Հունվարի 27, 2020 (2020-01-27)Փետրվարի 16, 2020 (2020-02-16)

Կերպարներ

խմբագրել
Անուն Մարմնավորող Նկարագրություն Եթերաշրջաններ
Գառնիկ Ազիզյան Հայկ Մարության Ընտանիքի հայր, աշխատում է հագուստի խանութում որպես վաճառող։

Դյուրագրգիռ է, առանձնապես չի սիրում իր ընտանիքը անընդհատ վեճերի և կոնֆլիկտների պատճառով

1 – 4
Ռուզաննա Ազիզյան Անի Լուպե Գառնիկի կինը, տնային տնտեսուհի։

Հիմնականում իր օրը անցկացնում է հեռուստացույցով սերիալներ դիտելիս։

1 – 7
Ազատ Ազիզյան Բորիս Բաղդասարով Ընտանիքի ավագ զավակը։

Նրան 4–րդ դասարանից հեռացրել են դպրոցից, և այդ ժամանակվանից նա ոչ մի տեղ չի սովորում։ Ամեն օր նոր մասնագիտություն է որոնում, որով նա կարող է հետագայում աշխատել։

1 – 7
Մարի Ազիզյան Մարի Պետրոսյան Ընտանիքի ավագ դուստրը, Ազատի զույգ քույրը։

Վարում է ինստագրամյան բլոգ, հետաքրքրվում նորաձևությամբ։

1 – 7
Լևոն Ազիզյան Ստեփան Հովհաննիսյան Կրտսեր զավակը։

Սովորում է դպրոցում, կրթված է, օգտվելով առիթից ծաղրում է իր ավագ եղբորը։

1 – 7
Ալիկ Ռշտունի Իշխան Ղարիբյան Ազիզյանների նոր հարևանը։

Հիմնականում անցկացնում է օրը իր ավտոտնակում, հաճախ այցելում է Ազիզյանների տուն։

1 – 7
Իրինա Ռշտունի Սաթենիկ Հազարյան Ազիզյանների նոր հարևանը, Ալիկի կինը։

Իրենց տան գլխավոր որոշումներ կայացնողն է։ Այցելում է Ազիզյանների տուն, և այդքան էլ չի սիրում Գառնիկին։

1 – 7
Էմիլ Սուրեն Առուստամյան Գառնիկի աշխատակիցն է։

Ունի համակրանք աղջիկների հանդեպ և հաջողությունների է հասնում այդ առումով։ Չի կորցնում առիթը կատակելու Գառնիկի մասին։

1 – 7

Տրիվիա

խմբագրել
  • Համաձայն սերիաներից մեկի, դեպքերը տեղի են ունենում Երևանի ՝ Էրեբունի վարչական շրջանում։

Ազիզյանների տունը

խմբագրել

Բլբուլյանները

խմբագրել

Ազիզյանների ավարտից հետո, 2021 թվականին Արմենիա ՀԸ–ով դուրս եկավ «Բլբուլյանները» սիթքոմը, որի առաջին սերիայում Ռուզաննան տեղափոխվում է Գառնիկի մոտ ՝ Դոնի Ռոստով քաղաք, որտեղ տեղափոխվել են նաև իր ընտանիքի մյուս անդամները, որտեղ նաև տեղափովում է իրենց հարևան Ալիկը[2]։ Բլբուլյան Բուլիկը գնում է բնակարանը, և նշում իր գնումը, ինչի ընթացքում նա հանկարծամահ է լինում, թողնելով տունը որպես ժառանգություն իր երեխաներից մեկին։ Նրա երկու երեխաների ընտանիքները գալիս են բնակվելու այդ տանը և իրադարձությունները արդեն սկսում են պտտվել արդեն իրենց շուրջ։

«Բոլոլա»

խմբագրել

2023 թ․ սեպտեմբերից Արմենիա հեռուստաընկերությամբ եթեր դուրս եկավ «Բոլոլա» սիթքոմը։ Նրա տաղավարը հանդիսանում է Ազիզյանների բնակարանը, որտեղ մասսամբ վերանորոգում են իրականացրել — փոխել որոշակի գույներ, հիմնականում։ Առանձնապես ոչ մի վերագրում օրիգինալին այլևս չի մնացել։ Սիթքոմի երկրորդ եթերաշրջանում երկրորդական դերերից մեկը կատարել է Բորիս Բաղդասարովը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ««Ժամը» լրատվական». YouTube. Արմենիա հեռուստաընկերություն. 2016 թ․ հոկտեմբերի 26.
  2. «Բլբուլյանները, Սերիա 1». YouTube. Պանարմենիան Մեդիա Գրուպ. 2021 թ․ հոկտեմբերի 11.