Կարգին սերիալ
հեռուստասերիալ
«Կարգին սերիալ», հայկական սիթքոմ։ Ցուցադրվել է «Արմենիա» հեռուստաընկերությամբ 2010 թվականի հոկտեմբերից մինչև 2013 թվականի հունիս ընկած ժամանակահատվածում։
Կարգին սերիալ | |
---|---|
![]() | |
Տեսակ | հեռուստահաղորդում |
Ժանր | սիթքոմ, կոմեդիա |
Ռեժիսոր | Հրանտ Ավետիսյան |
Գլխավոր դերերում | Հայկ Մարության Մկրտիչ Արզումանյան Արեգ Գալոյան |
Արտադրող երկիր | ![]() |
Լեզու(ներ) | հայերեն |
Սեզոնների քանակ | 6 |
Սերիաների քանակ | 139 |
Ստեղծում | |
Տևողություն | 25 րոպե |
Արտադրող ընկերություն(ներ) | Kargin Studio |
Հեռարձակում | |
Ալիք | Արմենիա |
Պատկերի ձևաչափ | 16:9 HDTV |
Սկզբնական եթեր | հոկտեմբերի 12, 2010[1] – հունիսի 16, 2013[2] |
Տարեգրություն | |
Նախորդ | Կարգին հաղորդում |
ԵթերաշրջաններԽմբագրել
- 1-ին եթերաշրջան․ 32 սերիա (2010 թվականի հոկտեմբերի 12 - 2010 թվականի դեկտեմբերի 30)
- 2-րդ եթերաշրջան. 26 սերիա (2011 թվականի մարտի 15 - 2011 թվականի հուլիսի 7)
- 3-րդ եթերաշրջան. 9 սերիա (2011 թվականի դեկտեմբերի 21 - 2012 թվականի հունվարի 24)
- 4-րդ եթերաշրջան. 30 սերիա (2012 թվականի մարտի 14 - 2012 թվականի հունիսի 10)
- 5-րդ եթերաշրջան. 24 սերիա (2012 թվականի հոկտեմբերի 14 - 2013 թվականի հունվարի 5)
- 6-րդ եթերաշրջան. 24 սերիա (2013 թվականի մարտի 17 - 2013 թվականի հունիսի 16) (Եզրափակիչ)
Աշխատանքային խումբԽմբագրել
Հիմնական կազմԽմբագրել
- Հայկ Մարության - Վարդան Կարագյոզյան՝ ամուրի, տան բրոքեր, կնամոլ
- Մկրտիչ Արզումանյան - Ադիկ Կարագյոզյան՝ Վարդանի եղբայրը, ցածր աշխատավարձով աշխատող բուժեղբայր, 6-րդ եթերաշրջանի 24-րդ սերիայից Եվա Տեր-Աբռահամյանի ամուսինը
- Արշալույս Ավետիսյան - Սեդա՝ Վարդանի և Ադիկի մայրը, ամուսնացել է 4 անգամ
- Արեգ Գալոյան - Արամիկ՝ Ադիկի որդին, աշակերտ
- Ժենյա Մկրտումյան - Ջեմմա՝ քրեական անցյալով աղախին,ով աշխատում է Վարդանի առանձնատանը
- Անդրանիկ Հարությունյան - Հալալ՝ Վարդանի ընկերը, ապրում է նույն թաղամասում
- Ռաֆայել Երանոսյան - Զուլալ՝ Վարդանի մյուս ընկերը, Հալալի միակ և լավագույն ընկերը, ապրում է նույն թաղամասում
- Աննա Բաբայան - Էմանուելլա (Եվա)՝ Ադիկի նոր կինը
Կրկնվող դերերԽմբագրել
- Ռիփի - Մոնիկա՝ Վարդանի նախկին կինը (4-րդ եթերաշրջան՝ հիմնական կազմ, 5-րդ եթերաշրջան՝ կրկնվող դեր)
- Հասմիկ Ղարիբյան - Սոֆա՝ խենթ երիտասարդ կին, Վարդանի ընկերուհին (1-ին, 2-րդ և 3-րդ եթերաշրջան՝ հիմնական կազմ, 5-րդ եթերաշրջան՝ կրկնվող դեր)
- Անժելա Սարգսյան - Նոնա՝ Ադիկի նախկին կինը (1-ին և 2-րդ եթերաշրջաններ)
- Հովհաննես Ազոյան - Գեորգի Միրզոյան՝ Վարդանի տան նոր գնորդ (5-րդ եթերաշրջան)
- Ելենա Վարդանյան - Լոլո (Լուսինե)՝ Մոնիկայի և Կոկոյի (Կարինե) ընկերուհին (4-ին և 5-րդ եթերաշրջաններ)
- Մարիա Ենոքյան - Յանա՝ Արամիկի ընկերուհին (6-րդ եթերաշրջան)
Համեմատություն և նմանատիպ շոուներԽմբագրել
Շատերը նմանություններ են գտել «Կարգին Սերիալ»-ի և Ամերիկյան «Երկու և կես մարդ» (անգլ.՝ Two and a Half Men) սիթքոմների միջև։ Հարցազրույցներից մեկում Մկոն ընդունել է, որ «Կարգին սերիալ»-ի ձևաչափը հիմնված է մեկ այլ հեռուստատեսային շոուի վրա, բայց նաև ավելացրել, որ այն հարմարեցված է հայկական իրականությանը[3]։