Սփյուռ

տեղեկատվական համակարգ

Human-user-trash.svg    Առաջարկվել է այս հոդվածը ջնջել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը ջնջել։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ Հեղինակային իրավունքների խախտում
Մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև Ձեր տեսակետը հայտնելու համար այցելեք Ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջը։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։ Եթե համաձայն չեք առաջարկված ջնջմանը, կարող եք քննարկմանը զուգահեռ ուղղել և բարելավել այս հոդվածը՝ այդպիսով նպաստելով, որ այն պահպանվի։


Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք ջնջման առաջադրված հոդվածանվանումն ավելացնել Ջնջման առաջադրված հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով ջնջման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։ Եթե հոդվածը ենթակա է անմիջապես հեռացման, ապա օգտագործեք {{արագ ջնջում}} կաղապարը։
Ծանոթացեք նաև Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգին։

Ջնջման ներկայացնողին՝ Խնդրում ենք տեղադրել այս {{subst:Ծանուցում/Ջնջման առաջարկ|Սփյուռ|Հեղինակային իրավունքների խախտում}}-- ~~~~ հաղորդագրությունը հոդված ստեղծողի կամ հոդվածի վրա առավել շատ աշխատանք կատարած մասնակցի քննարկման էջում։

Սփյուռ («Սփյուռ» տեղեկատվական համակարգ), 1992 թվականից Հայաստանում գործող ընկերություն, որն զբաղվում է Հայաստանի և Արցախի կազմակերպությունների մասին տեղեկությունների հավաքմամբ, մշակմամբ և տարածմամբ։

Սփյուռ
Սփյուռ.jpg
ՏեսակՍՊԸ
Հիմնադրված է1992
ՎայրԵրևան, 0033, Կիևյան 19 (Բարեկամության հրապարակում)
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Ծառայություններտեղեկատվական ծառայություններ
Աշխատողների թիվ75 մարդ (2014)
ՍեփականատերԱշոտ Գրիգորյան
Կայքspyur.am

Պատմություն, գործունեությունԽմբագրել

1992 թվականին հիմնադրվել է Հայաստանի ձեռնարկությունների և կազմակերպությունների մասին անվճար հեռախոսային տեղեկատու ծառայությունը, 1993 թվականին կազմակերպությունը ձեռնամուխ է եղել Հայաստանի ձեռնարկությունների և կազմակերպությունների մասին տեղեկագրքի հրատարակմանը, որը լույս է տեսել 1994 թվականին։ 1996 թվականին հրատարակվել է «Հայաստանի ձեռնարկություններ և կազմակերպություններ» տեղեկագիրքը վեց լեզվով (ռուսերեն, անգլերեն, հայերեն, ֆրանսերեն, իսպաներեն, արաբերեն), 1997 թվականին մշակվել են տեղեկագրքի էլեկտրոնային տարբերակները մագնիսական և լազերային տեղեկութակիրների համար՝ ռուսերեն լեզվով։ 1999-ին «Սփյուռի» տեղեկատու վեբ-կայքի հասցեն ինտերնետում դարձել է www.spyur.am:

2001 թվականին «Հայաստանի ձեռնարկություններ և կազմակերպություններ» տեղեկագիրքը վերանվանվել է «Հայաստանի Գործարար տեղեկատու և Դեղին էջեր» և պայմանականորեն բաժանվել 2 գրքի։

2003 թվականին «Kompass International»-ի հետ կնքվել է բացառիկ իրավունքի պայմանագիր Հայաստանի գործարար տեղեկատվությունը «Kompass» համաշխարհային գործարար տեղեկատվական համակարգում ներկայացնելու մասին։

2010 թվականին «Հայաստանի Գործարար տեղեկատու» ապրանքանիշը գրանցվել է որպես «Սփյուռ» ՍՊԸ սեփականություն Հայաստանի մտավոր սեփականության գործակալությունում։

2011 թվականին spyur.am վեբ-կայքի տվյալների շտեմարանը համալրվել է «Անվճար բաժանորդ» կարգավիճակի կազմակերպություններով։

2012 թվականին spyur.am վեբ-կայքում հնարավորություն է ստեղծվել ներկայացնելու «Հայաստանի Դեղին էջեր» տեղեկագրքի թողարկումների էլեկտրոնային տարբերակը, 2013 թվականին «Սփյուռ» հեռախոսային տեղեկատուն սկսել է գործել նաև 113 կարճ հեռախոսահամարով, որը տրամադրվել է «Սփյուռին» Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից՝ 20 տարի շարունակ բնակչությանը կայուն հանրային ծառայություններ մատուցելու համար։ «Սփյուռի» կողմից մշակվել է «Հայաստանի Դեղին էջեր» տեղեկատու հավելվածը Android և iOS համակարգերով բջջային հեռախոսների և պլանշետների համար։ 2014-ին Սփյուռ պլյուս» հեռախոսային տեղեկատուն սկսել է գործել նաև 09000-1313 հեռախոսահամարով, «Սփյուռի» տեղեկատու ծառայությունը համալրվել է զանգահարողին ուղիղ կապով կազմակերպությանը միացնելու հնարավորությամբ։

2015-2016 թվականներին spyur.am վեբ-կայքում՝ կազմակերպության էջում, քարտեզի վրա ավելացվել է «Երթուղի» կոճակը, որի միջոցով կարելի է դիտել կազմակերպություն տանող ճանապարհը, ինչպես նաև «Սփյուռ» հեռախոսային տեղեկատուն սկսել է գործել նաև ԱՄՆ-ի +1-747-228-1111 հեռախոսահամարով, որը նախատեսված է ԱՄՆ-ից ուղիղ զանգեր ընդունելու համար։

2017 թվականին «Սփյուռի» բջջային տեղեկատուում (Android-ի և iOS-ի համար)՝ որոնման արդյունքի էջում, ավելացվել է «Մոտակա» կոճակը, որը սեղմելիս գտնված հասցեները դասավորվում են ըստ հեռավորության։ Գործարկվել է «Սփյուռի» 7-րդ տեղեկատուն՝ «Սփյուռ-մեսենջերը», որի միջոցով յուրաքանչյուր ոք կարող է ստանալ անհրաժեշտ կազմակերպությունների ցանկն անմիջապես իր էլեկտրոնային փոստի հասցեին։

2018 թվականին «Սփյուռը» տեղեկագրքի փոխարեն սկսեց թողարկել թեմատիկ տեղեկատուներ, որոնք տարածվում են նմանատիպ թեմատիկայով ցուցահանդեսների այցելուների շրջանում (1000 և ավելի օրինակ)։ Տեղեկատու «Սփյուռ-մեսենջերում» ներկայացված կազմակերպության անվանման տակ ավելացավ կազմակերպության ակցիայի բանները ցուցադրելու հնարավորությունը, հեռախոսային տեղեկատուում գործարկվեց նոր ծառայություն՝ «Ակցիայի ընթերցում», որը հնարավորություն է տալիս, մինչ կազմակերպության տվյալների հաղորդումը, տեղեկացնել զանգահարողին կազմակերպության ակցիայի մասին։

2019 «Սփյուռը» պատրաստեց և փորձարկեց իր 8-րդ տեղեկատուն՝ «Սփյուռ» տեղեկատու տերմինալը, որը նախատեսված է տեղադրել քաղաքի մարդաշատ վայրերում, որպեսզի մարդիկ նաև դրսում հնարավորություն ունենան ստանալու անվճար տեղեկություններ ապրանքներ և ծառայություններ առաջարկող կազմակերպությունների վերաբերյալ։

2020 Covid 19-ի պայմաններում «Սփյուռ» տեղեկատվական համակարգն անցավ հեռավար աշխատանքի։ Արցախյան 44 օրյա պատերազմի պայմաններում ևս աշխատանքները կատարվեցին առանց որևէ դադարի և խոչընդոտի։

ՄրցանակներԽմբագրել

2006 թվականին «Հայկական ինտերնետային ռեսուրսների որակի և պահանջվածության վարկանիշը» անկախ հետազոտության համաձայն www.spyur.am վեբ-կայքը 2005 թվականի արդյունքներով զբաղեցրել է առաջին տեղը[փա՞ստ]:

2007 թվականին «Հայկական ինտերնետային ռեսուրսների որակի և պահանջվածության վարկանիշը» հետազոտության համաձայն (www.iatp.am) հայկական ԶԼՄ-ների և տեղեկատվական համակարգերի վեբ-կայքերի շարքում www.spyur.am կայքը 2006 թվականի արդյունքներով զբաղեցրել է առաջին տեղը[1]:

2009 թվականին Թբիլիսիում կայացած «ՏՏ-նորարարությունների մրցանակաբաշխություն 2009» տարածաշրջանայի միջոցառմանը «Սփյուռի» կողմից ներկայացված «Հայաստանի Գործարար տեղեկատու և Դեղին էջեր» CD-հրատարակումն արժանացել է գլխավոր մրցանակի՝ «Գործարարության աջակցման լավագույն լուծում» անվանակարգում:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել