Կարապետ Գրիգորյանց

հայ գեղանկարիչ, բանաստեղծ, թարգմանիչ, դրամատուրգ

Կարապետ Վարդազարի Գրիգորյանց (մայիսի 6, 1870(1870-05-06), Ղուլալի, Հայաստան - փետրվարի 7, 1943(1943-02-07), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ, բանաստեղծ, թարգմանիչ, դրամատուրգ։

Կարապետ Գրիգորյանց
Ծնվել էմայիսի 6, 1870(1870-05-06)
ԾննդավայրՂուլալի, Հայաստան
Վախճանվել էփետրվարի 7, 1943(1943-02-07) (72 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություննկարիչ, բանաստեղծ, թարգմանիչ և դրամատուրգ

Կենսագրություն խմբագրել

Կարապետ Գրիգորյանցը ծնվել է Տավուշի Ղուլալի (այժմ՝ Այգեձոր) գյուղում։ Երիտասարդ տարիներին աշխատանք գտնելու պատրվակով տեղափոխվել է Թիֆլիս, որտեղ հաստատվել էին նրա եղբայրները։ Թիֆլիսում նկարչության դասեր է ստացել գերմանացի նկարիչ Գոլֆինգինից, այնուհետև կերպարվեստի բնագավառում հաջողությունների հասնելով՝ բացել է իր սեփական նկարչական արվեստանոցը։ Եղել է Հին Թիֆլիսի ճանաչված արվեստագետներից։ Հեղինակել է Հին Թիֆլիսի Էրիվանի փողոցում գտնվող «Սիմպատիա» ռեստորանի ձևավորումը, որտեղ հաճախ այցելել են Պյոտր Չայկովսկին, Սերգեյ Եսենինը, Վլադիմիր Մայակովսկին, Կ.Պաուստովսկին, Ի.Էրենբուրգը և այլք։ Հեղինակել է գրքեր, գրել բանաստեղծություններ, հայերեն է թարգմանել «Վագրի մորթով ասպետը», «Եփրեմվերդի» գրքերը[1]։

2015 թվականին Հայ-վրացական համատեղ նախաձեռնության արդյունքում Վրաստանի պատմության թանգարանում բացվել է «ՀԻՆ ԹԻՖԼԻՍ.ՆԿԱՐՆԵՐ ՔԱՂԱՔԻ ԿՅԱՆՔԻՑ. MARGINALIA» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ի թիվս այլ նկարիչների աշխատանքների, ներկայացվել են նաև Կարապետ Գրիգորյանցի կտավներից[2][3]։

Ստեղծագործություններ խմբագրել

Ստեղծել է նատյուրմորտներ, դիմանկարներ, այդ թվում Շոթա Ռուսթավելու, Թամար թագուհու, Խաչատուր Աբովյանի, Ալեքսանդր Պուշկինի, Քրիստափոր Կոլումբոսի, Ուիլյամ Շեքսպիրի և այլոց դիմանկարները։ Աշխատանքների մեծ մասն ավերվել են Թբիլիսիի նկարիչների տան նկուղում։ Գրիգորյանցի «Թամար թագուհին և Շոթա Ռուսթավելին» (1926) կտավը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[4], այլ գործեր գտնվում են Վրաստանի թանգարաններում[5]։

Հեղինակել է գրքեր՝

  • «Հավատացյալ Վարենկայի գովասանքը» (1919, վրացերեն, բանաստեղծություն)
  • «Եղբայրասպանը» (արձակ, բեմադրվել է Հավլաբարի «Արաքսյան» թատրոնում)
  • «Իմաստության աղբյուր»
  • «Առակներ հին Թիֆլիսի մասին»
  • «Կեղծ հայելին»
  • «Ուղևորություն մարդակերների մոտ»

Գրականություն խմբագրել

  • Գրիշաշվիլի Ի., Հին Թիֆլիսի գրական բոհեմը, Թ., 1989:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Կարապետ Գրիգորյանց». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 6-ին.
  2. «Հայ նկարիչների գործերը վերականգնվել և ցուցադրվել են Թբիլիսիում». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2017 թ․ մայիսի 6-ին.
  3. «ТИФЛИС НА ПОЛОТНАХ АРМЯНСКИХ ХУДОЖНИКОВ». golosarmenii.am. Վերցված է 2017 թ․ մայիսի 6-ին.
  4. «Գրիգորյանց Կարապետ Վարազդատի | Թամար թագուհին և Շոթա Ռուսթավելին - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 6-ին.
  5. «Форум по искусству и инвестициям в искусство - Показать сообщение отдельно - Армянские художники». forum.artinvestment.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 6-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • Гевенян Сергей. Мой Тифлис. Эчмиадзин 2002. С. 123-138.