«Արաքսյան թատրոն», ժողովրդական թատրոն Թիֆլիսի Հավլաբար թաղամասում, գործել է 1903–08 թթ-ին։ Հիմնադրել է Պ. Արաքսյանը 1903 թ.-ին. բացումը կատարվել է Սունդուկյանի «Պեպո»–ով։ Տրվել են նաև վրացերեն և ռուսերեն ներկայացումներ։ «Արաքսյան թատրոն»-ը եղել է դեմոկրատական ուղղության, աշխատավորությանը մատչելի մշակույթի օջախ, որտեղ ելույթ են ունեցել նաև հրավիրված առաջնակարգ դերասաններ Սիրանույշը, Հ. Աբելյանը։ Ոուսական առաջին հեղափոխության (1905) շրջանում «Արաքսյան թատրոն»-ում հաճախակի կազմակերպվել են դասախոսություններ ու ժողովներ, ելույթներ են ունեցել Ս. Շահումյանը և ուրիշներ։ Թատրոնում աշխատել են Պ. և Ա. Արաքսյանները, Գ. Պարոն-Սարգսյանը, Զաբելը, Ա. Վրույրը, Ա. Ւփթարյանը, Ի. Ալիխանյանը, Ա. Բերոյանը, Ա. Խարազյանը և ուրիշներ։ Թատրոնի խաղացանկում եղել են՝ «Պաղտասար աղբար», «Արշակ Բ», «Եկամտաբեր պաշտոն», «Ռևիզոր» և այլ պիեսներ։

Արաքսյան թատրոն
Տեսակթատերախումբ
Երկիր Ռուսական կայսրություն
Գտնվելու վայրըԹբիլիսի[1]
Հիմնադրման ամսաթիվ1903[1]

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 704