Կատվի միս, կատուներից պատրաստված միս, մարդկանց սպառման համար։ Մարդիկ կատվի միսը օգտագործել են որպես սնունդ դեռ նախապատմական ժամանակներից[1]։

Կատուների վաճառք Արևելյան Ասիայի շուկայում։ Կատուները գնվում են ռեստորանների համար կամ մորթվում են տեղում

Աշխարհի տարբեր մասերում կատվի մսի օգտագործման սոցիալական ընդունումը տարբեր է։ Որոշ շրջաններ կատվի միս էին ուտում միայն պատերազմի կամ սովի ժամանակ, իսկ մյուսները կարծում էին, որ կատվի միս ուտելը բերում է հաջողություն կամ առողջություն։ Դեռ վաղ ժամանակներից կան կատվի միս պատրաստելու բաղադրատոմսեր։ Թեև ոմանք կարծում են, որ կատուները ընտանի կենդանիներ են, շատ երկրներում դեռևս կա կատվի միս ուտելու ավանդույթ, և նրանց կարծիքով դա անօրինական չէ այնքան, քանի դեռ չեն գողանում ուրիշների կատուներին կամ ուտում պահպանվող ցեղատեսակները։ Հին չինական «Materia Medica» գրքում արձանագրվել է, որ կատվի միսը վատ համ ուներ և պիտանի չէր օգտագործման համար, ուստի այն հազվադեպ էին ուտում այդ ժամանակ[2]։

Տեղական իրավիճակ խմբագրել

Ասիա խմբագրել

Չինաստան խմբագրել

Չինաստանում կատվի միսը լայնորեն չի օգտագործվում։ Սակայն Լինգնանի շրջանի Գուանդունում և Գուանսիում որոշ մարդիկ, հատկապես տարեցները, կարծում են, որ կատվի միսը լավ սնունդ է ձմռանը տաքանալու համար[3]։ Կատվի միսը ավանդական Լոնհուֆըն ուտեստի հիմնական բաղադրիչներից է, և տեղացիները կարծում են, որ այն սնուցում է օրգանիզմը։ Կատվի ազդրերի մսից ապուրի համար կոլոլակ են պատրաստում, աղիքներն ուտում են, գլուխն ու մնացածը դեն են նետում։ Ներկայումս միայն Շենժեն և Չժուհայ քաղաքներն են արգելել կատվի մսի օգտագործումը սկսած 2020 թվականից[4]։

Չինաստանում կատուների՝ որպես ընտանի կենդանիների տարածվածության հետ մեկտեղ, մեծանում է նրանց որպես սնունդ օգտագործելու ավանդական պրակտիկայի դեմ հակադրությունը։ 2006 թվականի հունիսին մոտ 40 ակտիվիստներ ներխուժեցին Շենժենում գտնվող «Ֆան Ծի Մաո Միթբոլ» ռեստորան՝ ստիպելով այն փակել[5]։

Ճապոնիա խմբագրել

Ճապոնիայում կատվի մսի օգտագործումը գրանցվել է մինչև Էդոյի շրջանի վերջը[6]։ Ռյուկյու կղզիներում կատվի միսն ավանդական կերակուր է, որն օգտագործվում է պլերիտի, բրոնխիտի, թոքերի հիվանդությունների և թութքի բուժման համար[7]։

Կորեական թերակղզի խմբագրել

Կատվի մսի օգտագործումը պատմականորեն Կորեական թերակղզում նեվրալգիայի և արթրիտի դեմ ժողովրդական միջոց է եղել, և կատվի մսի արգանակը նույնպես սիրված է այնտեղի ժամանակակից սպառողների կողմից[8][9][10][11]։

Վիետնամ խմբագրել

 
Կատվի մսով ափսե Վիետնամում

Վիետնամում կատվի միս ուտելն անօրինական է, բայց մարդիկ դեռ ուտում են այն[12][13][14][15][16][17]։ Կատուների մսի տեղական շուկան մեծ պահանջարկ ունի, և Հանոյում կատուները սովորաբար մաքսանենգ ճանապարհով ներմուծվում են Չինաստանից և Լաոսից։ Վիճակագրության համաձայն, Վիետնամում ամեն տարի սպառվում է ավելի քան 4 միլիոն կատու[18][19]։ Կատուների միս վաճառող ռեստորանները սովորաբար անվանում են «tiểu hổ», ինչը նշանակում է «փոքր վագր»[20][21]։ Հյուսիսային Վիետնամի բնակիչների կարծիքով՝ կատվի լեղին աֆրոդիզիակ հատկություն ունի[20][21]։ Այնուամենայնիվ, 2018-ին Հանոյի քաղաքային պաշտոնյաները քաղաքացիներին հորդորեցին դադարեցնել շան և կատվի միս ուտելը՝ պատճառաբանելով անհանգստությունը կենդանիների դաժան սպանդի և այդ պրակտիկայի միջոցով տարածվող հիվանդությունների, այդ թվում՝ կատաղության և լեպտոսպիրոզի վերաբերյալ։ Կարծես մտահոգություն կա, որ կատուներ և շներ ուտելը կարող է վնասել քաղաքի՝ որպես «քաղաքակիրթ և ժամանակակից մայրաքաղաքի» իմիջը, քանի որ սպառվող «թափառող կատուների և շների» մեծ մասը իրականում քաղաքում կորած ընտանի կենդանիներ են[22]։

Հնդկաստան խմբագրել

Հնդկաստանի որոշ հատվածներ նույնպես կատվի միս ուտելու սովորություն ունեն։ Կատվի միսը Նարիկուրվարի հարսանեկան ուտեստներից է։ Նարիկուրվար ցեղը երբեմն նշում է արու երեխայի ծնունդը՝ կատվի արգանակ եփելով[23]։

Ավստրալիա խմբագրել

Ավստրալիայի Էլիս Սփրինգս շրջանի տեղի աբորիգենները վայրի կատվի միս խորովելու ավանդույթ ունեն, և նրանք նույնիսկ հորինել են շոգեխաշած կատվի մսի բաղադրատոմս։ Ավելի ուշ շրջանի որոշ ոչ բնիկ մարդիկ նույնպես սկսեցին կատվի միս ուտել[24]։Կամերունի որոշ տեղական մշակույթներում կատվի միս ուտելը մարդկանց հաջողություն է բերում[25]։

Եվրոպա խմբագրել

Անգլիա խմբագրել

Անգլիայում 18-րդ դարում կատվի միս ուտելու մասին կային գրառումներ[26]։

Ֆրանսիա և Իսպանիա խմբագրել

17-րդ դարում և Առաջին ու Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ Իսպանիայի և Ֆրանսիայի որոշ մասերում սովորաբար կատվի միս էին ուտում[27]։

Իտալիա խմբագրել

Կատվի միս ուտելու ֆենոմենը գոյություն ուներ նաև հյուսիսային Իտալիայում[20][21],և այն կարծրատիպը, որ այն ուտում են երկրի հյուսիսում գտնվող Վիչենցա ժողովուրդը, դեռևս պահպանվում է[27]։

Ամերիկա խմբագրել

Պերու խմբագրել

Պերուում կատվի միսը սովորական ուտեստ չէ, սակայն Չինչա Ալթայում և Ուորիում կատվի միսը ավանդական ուտեստի՝ ֆրիկասեի բաղադրիչներից մեկն է[28]։

Առողջական խնդիրներ խմբագրել

Գիտնականները նշել են, որ վայրի կատուներ ուտելը կարող է մարդկանց ենթարկել որոշ մանրէների և տոքսինների առաջացման (օրինակ՝ կատաղության վիրուսի), որոնք վնասակար են առողջության համար[24]։ Վիետնամում կատաղության դեպքեր են գրանցվել հիվանդ կատուների սպանդի և սպառման հետևանքով[29]։

Մշակույթ խմբագրել

Ամերիկյան գիտաֆանտաստիկ «Գրիֆինների ընտանիքը» սերիալում սալորի սոուսում թաթախված կատվի միսը Մորմակ մոլորակի ուտեստներից է[30]։

2010 թվականի «Եղիայի գիրքը» ֆիլմի բացման տեսարանում գլխավոր հերոսը որսում է անմազ կատուներ անտառում ուտելու համար[31]։

Սպառման արգելք խմբագրել

Ավանդական արգելք խմբագրել

Իսլամն ավանդաբար արգելում է կատվի միս օգտագործել[32]։

Օրենքի արգելք խմբագրել

2010 թվականի հունվարի 26-ին Չինաստանը մշակել է «Կենդանիների նկատմամբ դաժանության դեմ պայքարի մասին օրենքի» առաջին նախագիծը, որն արգելում է մարդկանց ուտել կատվի միս, իսկ օրինախախտները կարող են կալանքի տակ մնալ մինչև 15 օր[33]։ Սակայն այս նախագիծը դեռևս չի մտել օրենսդրական փուլ։

2013 թվականի հոկտեմբերին Պերուի իշխանությունները կարգադրեցին կասեցնել կատվի մսի տեղական ամենամյա փառատոնը (Festival Gastronomico del Gato)՝ նշելով, որ արգելքը հիմնված է մարդասիրության և սննդի անվտանգության երկակի նկատառումների վրա։ Այնուամենայնիվ, տեղի բնակչությունը քննադատել է այս կանոնը. ոմանք կարծում են, որ կատվի միսն ավելի սննդարար է, քան նապաստակի կամ բադի միսը, և աշխարհի շատ մասերում մարդիկ այն երկար ժամանակ ուտում են առանց որևէ վնասի[34]։

2014 թվականին Շվեյցարիայի Կենդանիների բարեկեցության կազմակերպությունը միջնորդեց Շվեյցարիայի խորհրդարանին ընդունել օրենք, որն արգելում է կատվի և շան մսի օգտագործումը։ Կազմակերպության հիմնադիր Թոմեքն ասել է, որ խնդրագիրը ի պաշտպանություն է հավաքել 16000 ստորագրություն[35]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. David Taylor; Daphne Negus; Dave King; Jane Burton (1989). The Ultimate Cat Book (անգլերեն). Simon and Schuster. էջ 9. ISBN 978-0-671-68649-9.
  2. 《本草纲目》:然狸肉入食,猫肉不佳,亦不入食品,故用之者稀
  3. «Trying to get cat off the menu in China». Toronto Star. 2009 թ․ հուլիսի 26. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
  4. sina_mobile (2020 թ․ ապրիլի 16). «深圳珠海相继禁食猫狗肉 律师:动物保护上了一个新台阶». finance.sina.cn. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.
  5. «Animal rights protest shuts restaurant». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 22-ին.
  6. Hanley, Susan (1997). Everyday Things in Premodern Japan (անգլերեն). էջ 66.
  7. 渡口初美 (1979). 沖縄の食養生料理 (ճապոներեն). 国際料理学院. էջ 12.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  8. «Boiled Alive Cat Meat Soup, South Korea». SAY NO TO DOG MEAT.NET. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
  9. «Ban South Korean dog and cat meat trade». Our Compass. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
  10. «Important Update On South Korean Dog And Cat Meat Trade». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
  11. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  12. «9 Countries That Eat Cats and Dogs (Slideshow)». The Daily Meal. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
  13. «9 Countries That Eat Cats and Dogs». The Daily Meal. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
  14. «Cat Meat». Vietnam Coracle. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
  15. «The Truth About Cats & Dogs In Vietnam - The Dropout Diaries». The Dropout Diaries. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
  16. «Where cat sits happily on the menu». Stuff. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
  17. The Christian Science Monitor. «Why do Vietnamese keep cats on a leash? (Hint: What's for dinner?)». The Christian Science Monitor. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
  18. «每年要吃掉400万只猫!?这个国家的人是疯了么?». [腾讯新闻]. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 20-ին.
  19. «越南恐怖「貓餐廳」 一天吃掉30隻貓». 苹果日报. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
  20. 20,0 20,1 20,2 Jerry Hopkins (2004 թ․ մայիսի 15). Extreme Cuisine: The Weird and Wonderful Foods That People Eat. Tuttle Publishing. էջեր 25–. ISBN 978-1-4629-0472-3.
  21. 21,0 21,1 21,2 Jerry Hopkins (2014 թ․ դեկտեմբերի 23). Strange Foods. Tuttle Publishing. էջեր 8–. ISBN 978-1-4629-1676-4. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 22-ին.
  22. «Vietnamese capital Hanoi asks people not to eat dog meat». BBC News. 2018 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին.
  23. «For biryani in Chennai, cats are being boiled alive, sold for Rs 100 per kg». HuffingtonPost. 2016 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
  24. 24,0 24,1 Mercer, Phil (2007 թ․ սեպտեմբերի 2). «Australians cook up wild cat stew». BBC News. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
  25. Ngwa-Niba, Francis (2003 թ․ մարտի 17). «The cat eaters of Cameroon». BBC News. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
  26. «The Cat Eaters». forteantimes.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 12-ին.
  27. 27,0 27,1 Ken Albala (2003). Food in Early Modern Europe. Greenwood Publishing Group. էջեր 66–. ISBN 978-0-313-31962-4.
  28. «'Cat-eaters' take note - feline feast at Peru festival». planetark.com. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 16-ին.
  29. «Furious Rabies after an Atypical Exposure». plos. Վերցված է 2010 թ․ հունվարի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  30. «ALF - Fun Facts and Information». Funtrivia.com. 1986 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 16-ին.
  31. «The Book of Eli (2010) - IMDb». Imdb.com. 2010 թ․ հունվարի 19. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.
  32. Կաղապար:Hadith-usc
  33. «China to jail people for up to 15 days who eat dog». Chinadaily. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 26-ին.
  34. Golgowksi, Nina (2013 թ․ հոկտեմբերի 15). «Judge bans Peruvian town's annual cat-eating festival». Daily News (New York). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
  35. 王忠会. «瑞士动物保护组织要求国会立法 禁食猫肉与狗肉». 中国新闻网. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.