Ֆրիկասե (ֆր.՝ fricassée «ամեն տեսակ բաներ», ֆր.՝ fricasser բայից՝ «տապակել, շոգեխաշել»), սպիտակ սուսի մեջ պատրաստված սպիտակ մսից ռագու։ Ուտեստը պատկանում է ֆրանսիական խոհանոցին։ Սովորաբար պատրաստվում է փափուկ, ոսկրոտ մսից՝ հորթի, հավի կամ ճագարի մսից[1][2]։ Նաև հանդիպում է աղավնու, ոչխարի և խոզի մսից պատրաստված ֆրիկասե։ Որպես խավարտ՝ ֆրիկասեի հետ մատուցում են եփած բրինձ։

Ֆրիկասե
Տեսակfood preparation technique?
ԵնթատեսակՌագու
 Fricassée Վիքիպահեստում
Հավի կծու ֆրիկասե

Դասական ֆրիկասեի համար միսը կտրտում են ոչ մեծ կտորներով, թեթև տապակում կարագի մեջ, ալյուր են ցանում և շոգեխաշում հորթի կամ հավի մսից եփված արգանակի մեջ։ Ստացված հեղուկը հետո խառնում են սերուցքի և ձվի դեղնուցի հետ, համեմում պղպեղով և կիտրոնի հյութով։ Ֆրիկասեի մեջ նաև ավելացնում են շամպինիոն, կանաչ ոլոռ, ծնեբեկ, կորաքի համեմունք

Ի դեպ, ֆրիկասե ճուտիկը Աբրահամ Լինքոլնի ամենասիրելի ճաշատեսակներից էր[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Наталья Шинкарёва, Надежда Бондаренко Фрикасе // Кулинарная энциклопедия / Ольга Ивенская. — Litres, 2017. — Т. 38.
  2. Похлёбкин, Вильям Васильевич Фрикасе // Кулинарный словарь / Н. Петухова. — Москва: «Э», 2015. — С. 377. — 456 с. — 4000 экз. — ISBN 978-5-699-75127-3
  3. Rysavy, Francois (1972). A Treasury of White House Cooking. New York: Putnam. էջ 250. ISBN 978-0-39910-939-3.

Գրականություն խմբագրել

  • Похлёбкин, Вильям Васильевич Фрикасе // Кулинарный словарь / Н. Петухова. — Москва: «Э», 2015. — С. 377. — 456 с. — 4000 экз. — ISBN 978-5-699-75127-3
  • Наталья Шинкарёва, Надежда Бондаренко Фрикасе // Кулинарная энциклопедия / Ольга Ивенская. — Litres, 2017. — Т. 38.