Կատյա Պոպովա
Կատյա Ասենովա Պոպովա (բուլղար․՝ Катя Асенова Попова, հունվարի 21, 1924, Պլևեն, Բուլղարիայի թագավորություն - նոյեմբերի 24, 1966, Բրատիսլավա, Չեխոսլովակիա), բուլղարացի օպերային երգչուհի (լիրիկական սոպրանո)։ Բուլղարիայի Ժողովրդական Հանարապետության ժողովրդական արտիստ։ Դիմիտրովյան I աստիճանի մրցանակի դափնեկիր (1959)։
Կատյա Պոպովա | |
---|---|
Բնօրինակ անուն | բուլղար․՝ Катя Попова |
Ի ծնե անուն | բուլղար․՝ Катя Асенова Попова |
Ծնվել է | հունվարի 21, 1924 Պլևեն, Բուլղարիայի թագավորություն |
Երկիր | Բուլղարիա |
Մահացել է | նոյեմբերի 24, 1966 (42 տարեկան) Բրատիսլավա, Չեխոսլովակիա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Երաժշտության պետական ակադեմիա |
Պարգևներ | |
Katya Popova Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԿատյա Պոպովան ծնվել է 1924 թվականին Պլևենում, երաժշտասերների ընտանիքում։ Քույրը՝ երգչուհի Դիանա Պոպովան, աշխատել է Ստեֆան Մակեդոնսկու անվան ազգային երաժշտական թատրոնում։ Կատյա Պոպովան սովորել է Բուլղարիայի ազգային երաժշտական ակադեմիայում (ուսուցիչ` Մառա Մարինովա-Ցիբուլկա), այնուհետև կատարելագործվել է Ասեն Դիմիտրովի և Կատյա Սպիրիդոնովայի մոտ։ Սոֆիայի օպերայի բեմում առաջին անգամ հանդես է եկել 1947 թվականին՝ կատարելով Էսմերալդայի դերերգը Բեդրժիխ Սմետանայի Վաճառված հարսնացուն օպերայում։
1955-1956 թվականներին փորձաշրջան է անցել Մոսկվայի Մեծ թատրոնում։ Հաջողությամբ հանդես է եկել Մոսկվայի Մեծ թատրոնի, Գրանդ օպերայի և Կոմիկ-օպերայի (Փարիզ) բեմերում, Վիեննայում, Աթենքի, Պրահայի, Բելգրադի, Կիևի, Լենինգրադի, Խարկովի, Սվերդլովսկի, Սկոպյեի բեմերում։
Եղել է Պյոտր Չայկովսկու, Շառլ Գունոյի, Ջակոմո Պուչինիի, Ժյուլ Մասնեի և այլ կոմպոզիտորների օպերաների գլխավոր դերերգերի կատարողը։
Զոհվել է Բրատիսլավայի մոտ Բալկանյան ավիաընկերության ԻԼ-18 ինքնաթիռի վթարի հետևանքով[1]։
Ընտրյալ դերերգեր
խմբագրելԴերերգ | Օպերա | Հեղինակ |
---|---|---|
Մարգարիա | Ֆաուստ | Շառլ Գունո |
Մանոն Լեսկո | Մանոն | Ժյուլ Մասնե |
Միմի | Բոհեմ | Ջակոմո Պուչինի |
Նատաշա | Պատերազմ և խաղաղություն | Սերգեյ Պրոկոֆև |
Պարգևներ և մրցանակներ
խմբագրել- «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշան
- Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության III աստիճանի շքանշան (1959)
- Դիմիտրովյան I աստիճանի մրցանակ (1959) (Սերգեյ Պրոկոֆևի «Պատերազմ և խաղաղություն» օպերայում Նատաշայի և Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերայում Մարգարիտայի դերերի համար)
- Բուխարեստում IV Երիտասարդների և ուսանողների միջազգային փառատոնի I մրցանակ (1953)
- Պրահայի միջազգային երաժշտական մրցույթի II մրցանակ (1954)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Абаджиев, Александър. Оперните звезди на България. София, „Изток-Запад“, 2008. ISBN 9789543214334. с. 117 – 125.