Կատարինա Ալգրեն (շվեդ.՝ Catharina Ahlgren, 1734[1], Ljung, Շվեդիա - 1810), շվեդ ֆեմինիստուհի, գրող, բանաստեղծ, թարգմանիչ, գլխավոր խմբագիր և Շվեդիայում հայտնի կին լրագրողներից առաջիններից մեկը։ Նրան երբեմն անվանում են Շվեդիայի առաջին ֆեմինիստուհի և համարվում է 18-րդ դարի շվեդ ամենաառաջատար բանաստեղծուհիներից մեկը։ Ալգրենը Շվեդիայում եղել է առաջատար դեմք «1750-1770-ական թվականների կանանց գրական աշխարհում» և առաջին շվեդուհիներից մեկն էր, որը կարողացավ գրելով գումար վաստակել[3]։ Հետագայում նա տեղափոխվել է Ֆինլանդիա, որտեղ սկսել է թողարկել երկրում առաջին պարբերականը[4]։

Կատարինա Ալգրեն
Ծնվել է1734[1]
ԾննդավայրLjung, Շվեդիա
Վախճանվել է1810
Գրական անունAdelaide[2]
Մասնագիտությունլրագրող, թարգմանչուհի, բանաստեղծուհի, գրող, խմբագիր և տպագրիչ
Լեզուշվեդերեն
Քաղաքացիություն Շվեդիա
ԶավակներCharlotte Eckerman? և Julie Eckerman?

Նա նաև հայտնի է շվեդ բանաստեղծուհի Հեդվիգ Շառլոտա Նորդենֆլիխտի հետ բարեկամական նամակագրությամբ[3]։

Կենսագրություն խմբագրել

Կատարինա Ալգրենը եղել է Օստերյոտլանդի մարզպետ Անդերս Ալգրենի և Լաուրենտի Յուլիանա Լյունգենֆելդի դուստրը։ Նրա քրոջ ամուսինը Շվեդիայի թագավորական գրադարանի արտակարգ կանցլեր Յոհան Գուստավ Հալդինն էր[3]։

Ծագումնաբան Վ․ Էրնբերգը մոտ 1890 թվականին գրել է, որ Ալգրենը մի ժամանակ եղել է թագուհի Լուիզա Ուլրիկեի պալատական կանանցից մեկը, բայց պալատական ինտրիգների հետևանքով հեռացվել է․ «Եղել է պալատական տիկին, բայց շուտով, ինչ-որ բանսարկության պատճառով, կորցրել է իր դիրքը՝ ղեկավարելով գրախանութ, որը հաջողություն չի ունեցել։ Արել է թարգմանություններ և գրել է գրական ստեղծագործություններ»[3]։

Կատարինան առաջին անգամ ամուսնացել է Սկանիայի թագավորական հուսարների հեծելազորի վարպետ Բենգտ Էդվարդ Էքերմանի հետ։ Առաջին ամուսնությունից նա ունեցել է դուստրեր՝ երգչուհի Շառլոտ Էկերման, Յուլիա Էքրման, ինչպես նաև որդիներ՝ նավաստի Բենգթ Գուստավ և կրտսեր լեյտենանտ Քրիստոֆեր։ Ամուսինը չի ճանաչել Կատարինայի կրտսեր որդու հայրությունը։ Նրա դուստրերը հայտնի կուրտիզանուհիներ դարձան։ Ընտանիքը որոշակի ֆինանսական դժվարություններ ուներ և 1770 թվականին նրանք ամուսնալուծվեցին։ Կատարինայի երկրորդ ամուսինը տպագրիչ ենթավարպետ Անդերս Բարքն էր։ Նրանք տեղափոխվեցին Ֆինլանդիա, հնարավոր է, 1775 թվականին, իսկ 1782 թվականին Կատարինայի մասին գրանցում կա, որ նա Տուրկուի բնակիչ է եղել[5]։ Նրա երկրորդ ամուսնությունը նույնպես ամուսնալուծությամբ ավարտվեց։ Ավագ դուստր Շառլոտայի մահից հետո, 1790 թվականին նա ժառանգեց դստեր ունեցվածքը։ 1796 թվականին Կատարինան իր կրտսեր դստեր հետ բնակություն հաստատեց Լինչոպինգում[6]։

Կատարինա Ալգրենի ժամանակակից, արևելագետ Յոնաս Ապելբլադը իր Գրողների կեղծանունների և անունների բառարանում նրան նկարագրել է որպես հզոր և օժտված անհատականություն (Kraftfullt fruntimmer, men full med begåvning), որն իր երկրորդ ամուսնու հետ չէր ապրում ավելի հաշտ ու համերաշխ, քան առաջինի հետ[7][8]։

Գրական գործունեություն խմբագրել

Ազատության դարաշրջանում (շվեդ.՝ Frihetstiden)[9] և Գուստավ III-ի ժամանակաշրջանի սկզբում բազմաթիվ պարբերականներ լույս տեսան, որոնք գրվում և հասցեագրվում էին կանանց։ Դրանք հաճախ փիլիսոփայական լուսավորչական ստեղծագործություններ էին, որոնցում երկու անանուն կանայք երկխոսում կամ քննարկում էին ընթացիկ իրադարձությունները։ Առաջինը Մարգարետա Մոմայի 1738-1739 թվականներին հրապարակված Զրույց Արգի Սկուգայի և անհայտ Ֆրուենթիմբերս Սկուգայի միջև (շվեդ.՝ Samtal emellan Argi Skugga och en obekant Fruentimbers Skugga) պարբերականն էր։ Քլարիսա կեղծանունով հրապարակվեցին Հիմար Ֆլուտիմեր (շվեդ.՝ Det Enfaldiga Fruntimret ) պարբերականի չորս թողարկում 1773 թվականին և Շվեդական Ասպասիա․․․ (Den Swenska Aspasie. Weckoskrift för Fruentimmer) պարբերականի չորս թողարկում 1782 թվականին․ երկուսն էլ լույս են տեսել անանուն։ Դրանք հազվադեպ կարելի է նույնականացնել, քանի որ այդ կանաք գրում էին կնոջ ձեռագրով, բայց անանուն։

Թարգմանիչ և բանաստեղծուհի խմբագրել

Կատարինա Ալգրենը որոշ տվյալների համաձայն, գրական աշխարհում 1750-ական թվականներին է հայտնի դարձել որպես բանաստեղծ և թարգմանիչ, նախքան ինչ-որ բան հրատարակելը։ Նա ֆինն հայտնի բանաստեղծուհի Շառլոտա Նորդենֆլիխտի մտերիմ ընկերուհին էր․ նրանց նամակագրությունը պահպանվել է։ Այդ ժամանակ Նորդենֆլիխտը գրում էր Հյուսիսի հովվուհի կեղծանունով (շվեդ.՝ Herdinnan i Norden), իսկ Կատարինա Ալգրենը՝ Լաստենիների պուրակի հովվուհի կեղծանունով (շվեդ.՝ Herdinnan i Ahl-Lunden)[3]։ Ինքը ՝ Ալգրենը, խոստովանել է, որ ինքը ոգեշնչված է Շառլոտա Նորդենֆլիխտով և դրանով ընդգծելով, որ որպեսզի ամուսնությունը լինի հավասար կարևորում է երկու ամուսինների միջև ընկերությունը։

Ալգրենն ակտիվորեն թարգմանում էր անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն չափածո և արձակ ստեղծագործություններ։ Նրա թարգմանություններից նշանավորվում են Մարտին Վիլանդի Աբրահամի փորձություն (գերմ.՝ Die Prüfung Abrahams) գերմանական պոեմը և անգլիական՝ Դժբախտ կինը կամ Էլիզա Վինդեմի պատմությունը (անգլ.՝ The Distressed Wife, or the history of Eliza Wyndham) վեպի (Դժբախտ կինը) La Femme Malheureuse ֆրանսերեն թարգմանությունը։

Նրա դեբյուտը որպես բանաստեղծուհի եղել է 1764 թվականին ֆրանսերենով գրված (Au jour de l’illustre naissance de sa majestee notre adourable Reine Le 24 Jullet) բանաստեղծությունը, որը հասցեագրված էր թագուհի Լուիզա Ուլրիկեին՝ նվիրված նրա ծննդյան օրվան։

Երկրորդ ամուսնությունից հետո, ամենայն հավանականությամբ է, նա որոշ ժամանակ աշխատել է գրախանութում։

Լրագրող և թերթի խմբագիր խմբագրել

Կատարինա Ալգրենը թերևս ամենաշատը հայտնի է որպես լրագրող և խմբագիր։ Նա հրատարակել է «Ադելաիդա» ստորագրությամբ Նամակագրություն երկու կանանց միջև (գերմ.՝ Brefwäxling emellan twänne fruntimmer) ամսագրում, որոնք հրատարակվում էին 1772-1773 թվականների ընթացքում շաբաթական երեք անգամ` վաթսունութ թողարկումով։ Ամսագիրն ընդգրկում էր նամակների և պատմությունների մի շարք ընթերցումներ, որոնք նվիրված էին ժողովրդավարությանը և գենդերային հավասարությանը և շեշտում էր տղամարդկանց խնամակալությունից պաշտպանվելու համար կանանց համերաշխությունն ու բարեկամությունը։ 1773 թվականին նա հրապարակեց Ադելաիդայի և որոշ սպիտակ ազնվայրերի միջև նամակագրությունը։

Ալգրենը համարվում է նաև Կնոջ նորաձևությունը կամ Սոֆիայի Բելիզինդեի մտքի խաղեր (De Nymodiga Fruntimren, eller Sophias och Bélisindes Tankespel) հրատարակիչը, որը գրվել և տպագրվել է 1773 թվականին Բելիզինդա և Սոֆիա մակագրություններով։ Նա հիմնականում անդրադառնում էր կանանց կրթությանը՝ որպես կանանց կարգավիճակի վերափոխման միջոց։ Օրինակ, քննադատում էր ֆրանսերենի գերակշիռությունը կանանց հիմնական կրթության մեջ, քանի որ այն օգտագործվում էր միայն սիրավեպեր կարդալու և սիրային նամակներ գրելու համար։ Դրա փոխարեն նա առաջարկում էր, որ աղջիկները անգլերեն սովորեն, այդպիսով նրանք կկարողանային մասնակցել գիտական գրականության ստեղծմանը, ինչը սովորաբար տպագրվում էր միայն անգլերենով, ինչպես օրինակ, պատմության և աշխարհագրության գրքերը[10]։

Կատարինա Ալգրենը, 1782 թվականին Ֆինլանդիա տեղափոխվելուց հետո հավանաբար եղել է Բավականություն ստանալու արվեստը (Om konsten att rätt behaga) և Հաճելի բռնություն ինքդ քո նկատմամբ (Angenäma Sjelfswåld) ամսագրերի հրատարակիչը, որը Ֆինլանդիայի առաջին հրապարակումներից մեկն էր[4]։

Մատենագրություն խմբագրել

  • Au jour de l'illustre naissance de sa majestee notre adourable Reine Le 24 Jullet, tillfällestdikt för Lovisa Ulrikas födelsedag, 1764
  • Abrahams bepröfwelse, översättning från C.M. Wieland, 1772
  • Brefwäxling emellan twänne fruntimmer, den ena i Stockholm och den andra på landet i åskillige blandade ämnen, 1-2, tidskrift, 29 oktober 1772-februari 1773, 24 nummer
  • Det olyckliga Fruntimret, eller Elisabeth Windhams bedröfweliga öden, översättning 1772
  • La Femme Malhereuse översättning
  • Brefväxling emellan Adelaide och någre wittre snillen i omwäxlande ämnen tidskrift, 23 nummer, 1773
  • Fortsättning af Adelaides brefwäxling, angående Fru Windhams historie, tidskrift, 20 nummer, 1773
  • De Nymodiga Fruntimren, eller Sophias och Bélisindes Tankespel, 16 nummer, 1773
  • Om konsten att rätt behaga, tidskrift
  • Angenäma Sjelfswåld, tidskrift 1783
  • Den lyckliga bondflickan, 1-2, översättning från C. de Fieux Mouhy, 1796-1811

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 WomenWriters
  2. WeChangEd
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Carl Forsstrand: Sophie Hagman och hennes samtida. Några anteckningar från det gustavianska Stockholm. Second edition. Wahlström & Widstrand, Stockholm (1911)
  4. 4,0 4,1 Henrika Zilliacus-Tikkanen: När könet började skriva — Kvinnor i finländsk press 1771—1900
  5. Catharina Ahlgren, Nordiska kvinnolitteraturhistoria
  6. Tilda Maria Forselius, «Min nådiga pappas Uprigtiga Vän och fiolliga flicka: Julie Ekerman/Björckegrens brev till Carl Sparre lästa utifrån frågor om makt och identitet». Magisteruppsats framlagd vid Institutionen för litteraturvetenskap och idéhistoria, Stockholms universitet, 2002
  7. Ann Öhrberg (2001). Vittra fruntimmer. Författarroll och retorik hos frihetstidens kvinnliga författare. Stockholm: Gidlunds Förlag. 91-7844-330-X sid 309
  8. Äldre svenska kvinnotidskrifter, KvinnSam, Gbg:s universitet
  9. Շվեդիայում Կարլոս XII-ի մահից մինչև Գուստավ III-ի հեղաշրջումը (1718-1772) կես դար տևած՝ խորհրդարանական համակարգի և քաղաքացիական իրավունքների ավելացման, էքսպերիմենտ։ Միապետությունից խորհրդարանական կառավարման անցնելու ուղղակի հետևանքը եղավ աղետալի Հյուսիսային պատերազմը
  10. Hadenius, Stig, Nilsson, Torbjörn & Åselius, Gunnar, Sveriges historia: vad varje svensk bör veta, Bonnier Alba, Stockholm, 1996

Արտաքին հղումներ խմբագրել