Կաստավ
Կաստավ (խորվ.՝ Kastav, իտալ.՝ Castua), փոքր քաղաք Խորվաթիայում։ Գտնվում է Ռիեկայից 10 կմ դեպի հյուսիս-արևմուտք և Օպատիայից 5 կմ դեպի հյուսիս-արևելք։ Ըստ 2001 թվականի մարդահամարի արդյունքների՝ բնակչությունը կազմում է 2037 մարդ։ Նրա պատմական կենտրոնը, զբոսայգիները և մեծ անտառը գրավում են Խորվաթիայի և այլ երկրների զբոսաշրջիկներին։ Կաստավում ամեն ամառ անցկացվում է միջազգային երաժշտական փառատոն։
Քաղաք | |||
---|---|---|---|
Կաստավ | |||
խորվ.՝ Kastav | |||
| |||
Երկիր | Խորվաթիա | ||
Ժուպանություն | Պրիմորսկո-Գորանսկայա | ||
Համայնք | Պրիմորսկո Գորանսկա | ||
Ղեկավար | Իվիցա Լուկանովիչա | ||
Մակերես | 11 կմ² | ||
ԲԾՄ | 378 մետր | ||
Բնակչություն | 2037 մարդ (2001) | ||
Խտություն | 808,3 մարդ/կմ² | ||
Ագլոմերացիա | 8891 | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
Հեռախոսային կոդ | +385 | ||
Փոստային դասիչ | 51215 | ||
Ավտոմոբիլային կոդ | RI | ||
Պաշտոնական կայք | kastav.hr | ||
| |||
Պատմություն
խմբագրելԿաստավը ունի երկարատև պատմություն։ Քաղաքը պատկանել է իլլիրիացիներին, այնուհետև հռոմեացիներին։ Քաղաքը հիմնադրվել է որպես ամրոց։ 1773 թվականին Կաստավը անցել է Ավստրիայի իշխանությանը։
1700 թվականին Կաստավում հիմնադրվել է դպրոց, որը Իստրիայի առաջին դպրոցն էր։ 1863 թվականից հետո քաղաքում հիմնադրվել է առաջին գրադարանը։
Բնակչություն
խմբագրելՔաղաքի բնակչությունը կազմում է 2037 մարդ։ 2003 թվականի օգոստոսի 1-ին քաղաքի կազմում ներառվեցին մոտակա բնակավայրերը։ Տարածաշրջանի գրավչության շնորհիվ քաղաքի բնակչությունը արագ աճում է. 1991-2001 թվականներին այն գրեթե կիսով չափ աճել է։
Բնակավայր | 1991 թվական | 2001 թվական |
---|---|---|
Բրնիչի | 504 | 677 |
Չիկովիչի | 1790 | 3089 |
Կաստավ | 930 | 2037 |
Ռուբեշի | 1627 | 1722 |
Սպինչիչի | 687 | 876 |
Տրինայսչիչի | 457 | 490 |
Ընդամենը | 5995 | 8891 |
Ըստ բնակչության խտության (808,3 մարդ/կմ²) Կաստավը Խորվաթիայում զբաղեցնում է յոթերորդ տեղը։
Ազգային կազմ
խմբագրելԿաստավում հիմնական ազգը Խորվաթներն են, որոնց մասնաբաժինը էապես աճել է 1991 թվականից հետո, այն ժամանակ, երբ մյուս ժողովուրդների բնակչության ընդհանուր թիվը նվազել է։
Ազգություն | 1991 թվական | 2011 թվական |
---|---|---|
Խորվաթներ | 72,72 % | 86,86 % |
Սերբեր | 10,77 % | 4,62 % |
Բոսնիացիներ | 2,60 % | 2,07 % |
Ալբանացիներ | — | 1 % |
Սլովենացիներ | 1,34 % | 0,66 % |
Կլիմա
խմբագրելԱմռանը օդի ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 37 °C և ավելի։ Ձմռանը Կաստավը ծածկվում է ձյունով։
Տեսարժան վայրեր
խմբագրել- Սուրբ Ելենա Կրիժանից եկեղեցի
- Մատուռներ՝ Սուրբ Երրորդություն, Սուրբ Ֆաբիան և Սեբաստիան, սբ Միխովիլ
- Քաղաքի դարպասները և պարիսպը
- Անավարտ եկեղեցին
- Լոկվինա հրապարակը
Տնտեսություն
խմբագրելԿաստավի տնտեսությունը զարգացած է, քանի որ բնակչությունը հիմնականում աշխատում է հարևան Ռիեկա և Օպատիա քաղաքներում։
Քաղաքի վարչություն
խմբագրել2005—2009
խմբագրել2005 թվականի ընտրությունների արդյունքներով Քաղաքային խորհրդում ներկայացված էին հետևյալ հանդիպումները՝
- Կոալիցիա SDP-IDS-HSS-LS-HSU (8 տեղ)
- Կոալիցիա HDZ-HKDU-HD (4 տեղ)
- ARS (2 տեղ)
- PGS (1 տեղ)
2005 թվականի ընտրություններից հետո քաղաքապետ է ընտրվել Դին Յուրչիչը, իսկ քաղաքի խորհրդի նախագահ՝ Դալիբոր Չակովիչը։
2007 թվականի սկզբին Կաստավ քաղաքում ստեղծվեց Երիտասարդական Քաղաքային խորհուրդ, որի նախագահ է ընտրվել Ռենատո Ստանկովիչը։
2009 թվականից հետո
խմբագրել2009 թվականի ընտրություններից հետո Քաղաքային խորհրդի կազմը հետևյալն է[1]՝
Կուսակցություն | Տեղերի քանակը |
---|---|
SDP-HNS-IDS | 7 |
HDZ-HSS-HDS-HSP | 4 |
PGS-HSU | 2 |
ARS | 1 |
ցուցակից դուրս — Մարին Ռանչիչ | 1 |
Քաղաքապետ է ընտրվել Իվիցա Լուկանովիչը, քաղաքապետի տեղակալ՝ Դին Յուրչիչը։
Մշակույթ, սպորտ, կրթություն
խմբագրելԿաստավայի սպորտային ձեռքբերումները հայտնի են ոչ միայն Խորվաթիայի, այլև հարևան Սլովենիայի և Իտալիայի համար։
Կաստավայում մարզվում են վոլեյբոլի, հանդբոլի, մինի ֆուտբոլի թիմեր, բայց ամենահաջողակը բասկետբոլի թիմն է։ Հայտնի է խորվաթ բասկետբոլիստ Էգոն Ստանիչը, ով ծնունդով Կաստավից է։
Գլխավոր ամենամյա մշակութային իրադարձությունը Bela nedeja փառատոնն է, որը անցկացվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը։
Խորվաթ կոմպոզիտոր Իվանա Լանգը գրել է «Ավագ Կաստավսկի» օպերան։
Քաղաքում գործում է Միլան Բրոզովիչի միջնակարգ դպրոցը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Novi saziv Gradskog vijeća Grada Kastva // Glas kastavski. — сентябрь 2009. — № 53. — С. 4—7. — ISSN 1331-4106. Архивировано из первоисточника 29 Դեկտեմբերի 2009.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Kastafsko kulturno leto». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
- «Kastavski dekanat». Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
- «Klapa Kastav». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 2-ին.
- «Каставский кинофестиваль». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաստավ» հոդվածին։ |