Կարլ Սագան
Կարլ Էդվարդ Սագան (անգլ.՝ Carl Sagan, նոյեմբերի 9, 1934[1][2][3][4][5][6][6][7], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք - դեկտեմբերի 20, 1996[1][2][3][4][5][6][6][7], Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի աստղագետ, աստղաքիմիկոս, գրող և աստղագիտության, աստղաֆիզիկայի և այլ բնական գիտությունների ականավոր գիտնական։ Նա աստղակենսաբանության ռահվիրաներից է եղել և քաջալերել է Երկրից դուրս կյանքի հայտնաբերման հետազոտությունները։
Ճանաչված է աշխարհում իր գրած գիտահանրամատչելի գրքերի և մրցանակ ստացած 1980 թվականի հեռուստասերիալի՝ Կոսմոս. անձնական թռիչք (անգլ՝ Cosmos։ A Personal Voyage) շնորհիվ, որը դիտել է 500 միլիոնից ավելի անձինք 60 տարբեր երկրներում[10]: Սերիալի հետ գիրք հրատարակել է նույն անվանմամբ՝ Կոսմոս։ Նա նաև գրել է «Շփում» վեպը, որը հիմք է հանդիսացել 1997 թվականի նույն անվանմամբ ֆիլմի։ Իր ամենավերջին գրքերից մեկն է Գունատ կապույտ կետ (անգլ՝ Pale Blue Dot) վեպը։ Իր կյանքի ընթացքում Սագանը հրատարակել է ավելի քան 600 գիտական գործեր և գիտահանրամատչելի հոդվածներ և ավելի քան 20 գրքերի հեղինակ, համահեղինակ կամ խմբագիր է հանդիսացել։ Իր գործերում նա հաճախ պաշտպանել է թերահավատությունը, աշխարհիկ մարդկայնությունը և գիտական մեթոդը։
ԱղբյուրներԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 https://www.jstor.org/stable/3181999
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 6,9 NooSFere — 1999.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Brockhaus Enzyklopädie
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Notable Names Database — 2002.
- ↑ http://www.nasonline.org/publications/biographical-memoirs/memoir-pdfs/sagan-carl.pdf
- ↑ «StarChild: Dr. Carl Sagan»։ NASA։ Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 8–ին