Կաչաղակ (նկար, Մոնե)

Կլոդ Մոնեի նկար

Կաչաղակ (ֆր.՝ La Pie), ֆրանսիացի նկարիչ Կլոդ Մոնեի (Claude Monet, 1840-1926) աշխատանքը, որ կատարվել է 1868-1869 թվականներին։ Նկարի չափերն են՝ 89×130 սմ, շրջանակով 120,5×164սմ։

Կաչաղակ
ֆր.՝ La Pie
տեսակգեղանկար
նկարիչԿլոդ Մոնե
տարի1868-1869
բարձրություն89
լայնություն130
ստեղծման վայրԷտրետա
ուղղությունիմպրեսիոնիզմ
ժանրբնանկար
նյութՅուղաներկ, կտավ
գտնվում էՕրսե թանգարան
հավաքածուՕրսե թանգարան
սեփականատերgalerie Durand-Ruel?, Guerlain, Jean-Jacques Guerlain? և Ֆրանսիա
կայք
Ծանոթագրություններ
 The Magpie by Claude Monet Վիքիպահեստում

XIX դարի վերջի 60-ական թվականներին Մանեին համակեց պատկերել և փոխանցել հանդիսատեսին զգացմունքներն ու տպավորություններն, որ արթնացել էին նրա հոգում բնության շրջապատում գտնվելիս։ Ոգեշնչվելով Պիսսարոյի ինչպես նաև Ռենուարի և Սիսլեի ստեղծագործություններից, նա ընկղմվեց ձյունե բնապատկերի պատկերման բարդության մեջ։ Դրանից ոչ շատ առաջ հանդիսատեսին էր ներկայացվել և հավանության արժանացել ձմեռային բնապատկերը, որ կատարվել էր նկարիչներ՝ Գյուստավ Կուրբեի կողմից, որտեղ ներկայացվում էր ձմեռային անտառի և որսի տեսարան։ Կարծես նվազեցնելով ոգևորությունը որ արտահայտվում էր Կուրբեի աշխատանքում, Մոնեն նախընտրել է պատկերել նկարում կաչաղակը նստած դարպասի վրա, որպես փխրուն, միայնակ նոտայի, ինչոր մեկի կողմից պատահաբար նետված նոտաների հնգագծի վրա։ Նկարում պատկերը ողողված է լույսով և ձյունով, որոնք մեզ են փոխանցում խուսափող և կիսաթափանցիկ նյութի զգացողություն։

Նկարիչը ստեղծել է իմպրեսիոնիզմին հատուկ բնանկար, որն իր անվանումն է ստացել հինգ տարի անց, առաջին պաշտոնական ցուցադրությանը։ Այդ գյուղական բնապատկերում Էտրետից քիչ հեռու, որ նկարվել է Մոնեի կողմից կարծես մեկ շնչով, օգտագործվել են հազվադեպ և այն ժամանակ ոչ այնքան վառ, դրա հետ մեկտեղ փայլուն անցումներ, որ ստեղծում են ձմեռային արևոտ օրվա անկրկնելի լուսավորում։

Այս նկարի հանդիսատեսի վրա թողած տպավորությունը, արտահայտել է հայտնի քննադատ Ֆելիքս Ֆենեոն, գրելով, որ հանդիսատեսը սովորած հրեշավոր պատկերային խոռնուրդին, պաշտոնական գեղանկարչության սեղաններից և ակադեմիական պատկերացումներից, հիացել էր այդ թեթև նկարով։

Մոնեի եղանակային նորույթը և համարձակությունը, ընկղմում է մեզ մեր հույզերի և զգացմունքների աշխարհ, ինչը ակներև տարանջատում է այդ նկարը ակադեմիական այդ ժամանակաշրջանին պատկանող ձմեռային պատկերներից։ Այդ իրավիճակն բացատրվում է նրանով, որ նկարը մերժվել է Փարիզյան սալոնի կողմից 1869 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել